Լազար Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հուլիսի 13, 1969 (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-ստոմատոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն |
Լազար Կառլենի Եսայան (հու��իսի 13, 1969[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]։ ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ (2011)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան[3], թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ։
ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազար Եսայանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 13-ին Երևանում։ 1976-1986 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1992 թվականին։
1986-1987 թթ.- ք. Երևան, 8-րդ բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի սանիտար,
1992-1993 թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ-ինտերն,
1993-1999 թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,
1998-2004 թթ.- ք. Երևան, թիվ 14 պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,
1999-2003 թթ.- ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ,
2004-2006 թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա, բժիշկ- ստոմատոլոգ,
2004-2006 թթ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա` ղեկավար և գլխավոր բժիշկ,
2006-2007 թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ,
2006-2007 թթ.- ք. Երևան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,
2006 թ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար,
2007-2010 թթ. ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,
2010 թ. մարտ-օգոստոս ք. Երևան, «Արզ-ստոմ կենտրոն», փոխտնօրեն,
2011 թ. մայիս-օգոստոս Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար,
2010 թ. - առ այսօր ք. Երևան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն` հիմնադիր և տնօրեն[4],
2010 թ.-ից առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ,
2011 թ. - առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողովի նախագահ,
2011 թ.-ի օգոստոսի 25-ից ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թ.-ից - ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների համահեղինակ և հեղինակ է, ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ[5],
1996 թ.-ից - «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար
1998 թ.-ից - զանազան բարեգործական ակցիաների համահեղինակ և մասնակից
1998 թ.-ից - մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից,
2009 թ. մայիսի 21-23- կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասընթացներ,
2009 թ.-ից - ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ,
2008-2010 թթ. - «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա»` նախագահ,
2001 թ.-ից - բազմաթիվ անգամ ավարտական քննությունների պետական հանձնաժողովների անդամ և նախագահ,
2006 թ.-ից - մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ,
2000 թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»` վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար,
2001 թ. - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն,
2003 թ. - ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ,
2004 թ. - դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թ.-ին պարգևատրվել է «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»-ով
2008 թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով»
2010 թ.-ին` «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով
2015 թ.-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ysmu.am/profile/lazar-karleni-esayan/
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «KLANSE Dental Medical Center». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Եսայան Լազար Կառլենի». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ LLC, Helix Consulting. «Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց.կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությունը». www.pastinfo.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.