Իտալո Կալվինո
Իտալո Կալվինո Italo Calvino | |
---|---|
Ծննդյան անուն | Italo Giovanni Calvino Mameli |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտիագո դե լաս Վեգաս, Բոյերոս, Հավանա, Կուբա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1985[2][3][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Սիենա, Իտալիա |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս, լրագրող |
Լեզու | իտալերեն |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Թուրինի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Բարոնը ծառերի վրա, Invisible Cities?, Եթե ձմեռվա մի գիշեր ճամփորդը, Six Memos for the Next Millennium?, The Nonexistent Knight?, Երկատված վիկոնտը, Սարդաբների արահետը և Marcovaldo? |
Անդամակցություն | ՈՒԼԻՊՈ |
Պարգևներ | Ավստրիական պետական գրական մրցանակ եվրոպական գրականության համար (1976) |
Ամուսին | Esther Judith Singer? |
Ներշնչվել է
| |
Կայք | italocalvino.org |
Italo Calvino Վիքիպահեստում |
Իտալո Կալվինո (իտալ.՝ Italo Calvino, հոկտեմբերի 15, 1923[1][2][3][…], Սանտիագո դե լաս Վեգաս, Բոյերոս, Հավանա, Կուբա[4] - սեպտեմբերի 19, 1985[2][3][5][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի արձակագիր, հրապարակախոս, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալո Կալվինոն ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 15-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում գտնվող Սանտիագո դե Լաս Վեգաս բնակավայրում, որտեղ աշխատում էին ապագա գրողի ծնողները։ Շուտով ընտանիքը վերադառնում է Իտալիա։ Մանկություն անցկացրել և նախնական կրթությունն ստացել է Սան Ռեմոյում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո 1941 թվականին ընդունվում է Թուրինի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո՝ 1943 թվականին, կիսատ թողնելով ուսումը, միանում է պարտիզանական պայքարին (Գարիբալդյան բրիգադ)։ 1944 թվականին համալրում է Իտալիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Պատերազմի ավարտից հետո շարունակում է իր կրթությունը Թուրինի համալսարանում, սակայն այս անգամ արդեն Փիլիսոփայության ֆակուլտետում։ Կրթությունն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցնում Իտալիայի կոմունիստական կուսակցությանը պատկանող Ունիտա (L’Unità) պարբերականում։ 1956 թվականին Խորհրդային բանակի կողմից Հունգարական ապստամբության ճնշման պատճառով՝ 1957 թվականին Իտալո Կալվինոն լքում է Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1964 թվականին այցելում է Կուբա, որտեղ ամուսնանում է արգենտինացի թարգմանչուհի Էսթեր Յուդիթ Զինգերի հետ, ինչպես նաև տեսակցություն ունենում Չե Գևարայի հետ։ 1975 թվականին Կալվինոն դառնում է Ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, իսկ հաջորդ տարում ստանում է Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգևը։ Իտալո Կալվինոն կնքում է իր մահկանացուն 1985 թվականին Սիենայում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալո Կալվինոն 1947 թվականին լույս է ընծայում իր առաջին ստեղծագործությունը՝ «Սարդաբների արահետը» (Il sentiero dei nidi di ragno) նեոռեալիստական վիպակը։ Այս ստեղծագործությունում արտացոլվել է Կալվինոյի պարտիզանական փորձառությունը։ 1949 թվականին լույս է տեսնում «Վերջինը գալիս է ագռավը» (Ultimo viene il corvo) վիպակների ժողովածուն։ 1952 թվականին Կալվինոն հեռանում է սոցիալական ռեալիզմից և սկսում ստեղծագործել ֆանտաստիկայի ժանրում։ 1952 թվականին լույս է տեսնում «Երկատված վիկոնտը» (Il visconte dimezzato), 1957-ին «Ծառաբնակ բարոնը» (Il barone rampante), իսկ 1959 թվականին «Գոյություն չունեցող ասպետը» (Il cavaliere inesistente) վեպերը, որոնք կազմում են «Մեր նախնիները» (I nostri antenati) եռագրությունը։ Այս վեպերում հեղինակն ներկայացնում է արդի մարդու ալեգորիկ պատկերը։ 1956 թվականին հրատարակվում է «Իտալական հեքիաթներ» (Fiabe Italiane) ժողովածուն, իսկ 1963 թվականին լույս է տեսնում «Մարկովալդոն կամ տարվա եղանակները քաղաքում» (Marcovaldo, ovvero le stagioni in cittá) երեխաների համար վիպակների ժողովածուն։ 1965 թվականին լույս է տեսնում «Տիեզերական պատմություններ» (Le Cosmicomiche), իսկ 1969 թվականին «Խաչաձևած ճակատագրերի ամրոցը» (Il castello dei destini incrociati) ժողովածուները, որոնք մեծ հետաքրքրություն են արթնացնում Կալվինոյի նկատմամբ։ Ֆանտաստիկայի և սյուրռեալիզմի մի յուրահատուկ միավորում են ներկայացնում «Անտեսանելի քաղաքները» (Le cittá invisibili, 1972) և «Եթե ձմեռվա մի գիշեր ճամփորդը» (Se una notte d’inverno un viaggiatore, 1979) վեպերը։
Հայերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատուն և ոստիկանը (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1984, 184 էջ։ Թարգմանությունն իտալերենից՝ Մերուժան Հակոբյանի։
- Ծառաբնակ բարոնը (վեպ), Ե., Անտարես, 2017, 320 էջ։ Իտալերենից թարգմանեց Հասմիկ Եղիազարյանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալո Կալվինո. Խիղճը (հայ.)
- Իտալո Կալվինո. Արագությունը (հայ.)
- Հայկ Սվաճյան. Իտալո Կալվինո (հայ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кальвино Итало // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 NooSFere (ֆր.) — 1999.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schwerpunkt: Italo Calvino. In: Zibaldone, Zeitschrift für italienische Kultur der Gegenwart. Band 1 (1986), Piper-Verlag, München, ISBN 3-492-05011-5.
- Heike Maybach: Der erzählte Leser. Studien zur Rolle des Lesers in Italo Calvinos Roman „Wenn ein Reisender in einer Winternacht“. Materialis Verlag, Frankfurt 1988, ISBN 3-88535-129-3.
- Gerhard Goebel-Schilling, Salvatore A. Sanna, Ulrich Schulz-Buschhaus: Widerstehen. Anmerkungen zu Calvinos erzählerischem Werk. Materialis Verlag, Frankfurt 1990, ISBN 3-88535-126-9.
- Christine Lessle: Weltreflexion und Weltlektüre in Italo Calvinos erzählerischem Spätwerk. Romanistischer Verlag, Bonn 1992, ISBN 3-924888-92-2.
- Album Calvino, hrsg. v. Luca Baranelli u. Ernesto Ferrero, übers. v. Andreas Löhrer, S. Fischer, Frankfurt a. M. 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալո Կալվինո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հավանա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 1985 մահեր
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սիենա քաղաքում մահացածներ
- Իտալացի արձակագիրներ
- Իտալացի լրագրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի վիպասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ