Իվան Վինոգրադով
Վինոգրադով, Իվան Մատվեևիչ (սեպտեմբերի 2 (14), 1891[1][2], Q4293660?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1983[2][3][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1945, 1971)։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականից՝ ՀԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (1914)։ Եղել է Պերմի համալսարանի դոցենտ և պրոֆեսոր (1918-1920), Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանի և համալսարանի պրոֆեսոր (1920-1934), 1932 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Վ․ Ա․ Ստեկլովի անվան մաթեմաթիկական համալսարանի տնօրեն։ Վինոգրադովը Լոնդոնի թագավորական ընկերության (1942) և այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ է։
Ներդրումները մաթեմատիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Վինոգրադովը ստեղծել է այդ տեսության ընդհանուր մեթոդներից մեկը՝ եռանկյունաչափական գումարների մեթոդը։ Վերջինս օգտագործելով գումարների շատ լայն դասերի համար, ստացել է հնարավոր սահմանային գնահատականներին շատ մոտ գնահատականներ մի շարք դասական խնդիրներում դիտարկվող գումարների համար (Վարինգի խնդիր, Հիլբերտի-Կամկեի խնդիր, Վեյլի գումարներ և այլն)։ Վինոգրադովը նույն մեթոդով լուծել է նաև մի շարք ադիտիվ խնդիրներ պարզ թվերի վերաբերյալ, մասնավորապես՝ Գոլդբախի խնդիրը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական (1941) և լենինյան (1972) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով (1971)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=26537&l=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/629518/Ivan-Matveyevich-Vinogradov
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118804693 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.mi-ras.ru/index.php?c=inmemoriapage&id=26537&l=1
- ↑ 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49897.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.nytimes.com/1983/03/23/obituaries/ivan-vinogradov-92-soviet-mathematician.html
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 456)։ |
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 20 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ