Ինգա Ֆիշեր-Յալմարս
Ինգա Ֆիշեր-Յալմարս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1918 Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Մահացել է | սեպտեմբերի 17, 2008 (90 տարեկան) Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | քիմիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ստոկհոլմի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Քվանտամոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ստոկհոլմի համալսարան |
Inga Fischer-Hjalmars Վիքիպահեստում |
Ինգա Ֆիշեր-Յալմարս (շվեդ.՝ Inga Fischer-Hjalmars, հունվարի 16, 1918, Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա - սեպտեմբերի 17, 2008, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ֆիզիկոս, քիմիկոս, դեղագործ, մարդասեր, քվանտային քիմիայի նախաձեռնող[1][2]։ Ֆիշեր-Յալմարսը եղել է միջազգային գիտական խորհուրդների միության մշտական հանձնաժողովի նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգան ծնվել է Ստոկհոլմում քաղաքացիական ինժեներներ Օտտո Ֆիշերի և Կարեն Բեոտե Վուլֆի ընտանիքում։ 1939 թվականին ստացել է դեղագիտության բակալավրի աստիճան, 1944 թվականին՝ ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան, 1949 թվականին՝ մեխանիկայի, 1950 թվականին՝ քիմիայի մագիստրոսի աստիճան[3]։ Ամուսնացել է մեխանիկ-ինժեներ, պրոֆեսոր Սթիգ Յալմարսի հետ։
1949 թվականին աշխատել է դոկտորական թեզի վրա։ Դոկտորի կոչում ստացել է Ստոկհոլմի համալսարանից 1952 թվականին և դարձել է նույն համալսարանի մեխանիկական և մաթեմատիկական ֆիզիկայի դոցենտ։ 1959-1963 թվականներին ղեկավարել է Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի լաբորատորիան։ 1963 թվականին դարձել է Ստոկհոլմի համալսարանի տեսական ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը։ Հաջորդել է Օսկար Կլեյնին և որպես պրոֆեսոր պաշտոնավարել մինչև 1982 թվականը։ Անդամակցել է Քվանտային մոլեկուլյար գիտության միջազգային ակադեմիային (անդամ), Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիային (անդամ), Դանիայի գիտությունների թագավորական ակադեմիային (անդամ), Արվեստի և գիտության համաշխարհային ակադեմիային (անդամ), Միջազգային գիտական խորհուրդների միության մշտական հանձնաժողովին (նախագահ)[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտնականների իրավունքներ մրցանակ, 1990, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acton, Q. Ashton (2013 թ․ մայիսի 1). Issues in Education by Subject, Profession, and Vocation: 2013 Edition. Scholarly Editions. ISBN 978-1-4901-0922-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Johansson, Adam Johannes. «Inga Fischer-Hjalmars (1918–2008): Swedish Pharmacist, Humanist, and Pioneer Quantum Chemist». Journal of Chemical Education. American Chemical Society. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Sveriges Dödbok 1901–2009, DVD-ROM, Version 5.00, Sveriges Släktforskarförbund (2010).
- ↑ 3,0 3,1 Roos, Björn. «Inga Fischer - Hjalmars 1918 - 2008» (PDF). International Academy of Quantum Molecular Science. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Ֆիշեր-Յալմարս» հոդվածին։ |
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 2008 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ կին ֆիզիկոսներ
- Շվեդ կին քիմիկոսներ
- Շվեդ պրոֆեսորներ
- Մարդասերներ
- Շվեդ կին գիտնականներ
- Դեղագործներ