Ժիրոնդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրոնդ (այլ կիրառումներ)
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Աքվիտանիա | ||||
Վարչկենտրոն | Բորդո | ||||
Ամենաբարձր կետ | colline de Samazeuilh? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2007) | 1 409 345 (8րդ տեղ) | ||||
Խտություն | 140 | ||||
Տարածք | 10 725 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Ծովափնյա Շարանտ, Դորդոն, Լո և Գարոն և Լանդեր | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-33 | ||||
Անվանված է | Gironde estuary? | ||||
cg33.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Ժիրոնդ (ֆրանսերեն՝ Gironde), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի մոտ։
- Ժիրոնդ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 33։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիրոնդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ 1793 թ.-ից մինչև 1795 թ.-ը դեպարտամենտն ունեցել է Bec-d'Ambès անունը, քանի որ այդ ժամանակ Ժիրոնդ անունն ասոցացվում էր ժիրոնդիստների կուսակցության հետ, որի անդամները հետագայում ձերբակալվեցին։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 725 քառ.կմ տարածքով Ժիրոնդը Ֆրանսիայի դեպարտամենտներից ամենախոշորն է։ Երեք կողմերից շրջապատված է Լանդեր, Լո և Գարոն, Դորդոն և Ծովափնյա Շարանտ դեպարտամենտներով, արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։
Ժիրոնդը լավ հայտնի է Եվրոպայի ամենաերկար «Արծաթե ափ» լողափով, ուր ամեն տարի այցելում են շատ սերֆերներ։ Ինչպես նաև այստեղ է ծնվել ծովերի և ջրային կյանքի հայտնի հետազոտող Ժակ-Իվ Կուստոն
Քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորդո, տարածաշրջանի խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնն է։
- Սենտ-Էմիլյեն, գինեգործության կենտրոն է, 1999 թվականից ընդգրկված է Ֆրանսիայի համաշխարհային ժառանգության օբյեկտների ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2008-05-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրոնդ» հոդվածին։ |
|