Jump to content

Ժերար դը Ներվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար դը Ներվալ
ֆր.՝ Gérard de Nerval
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1808(1808-05-22)[1][2][3][…]
Ծննդավայրformer 7th arrondissement of Paris, Փարիզ
Մահացել էհունվարի 26, 1855(1855-01-26)[1][4][2][…] (46 տարեկան)
Մահվան վայրformer 7th arrondissement of Paris, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերVoyage to the Orient?, La Pandora?, Aurélia? և Les Illuminés?
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, վիպասան և վիպասան
Ծնողներհայր՝ Étienne Labrunie?
ԱնդամությունJeune-France?
 Gérard de Nerval Վիքիպահեստում

ժերար դը Ներվալ, (ֆր.՝ Gérard de Nerval, մայիսի 22, 1808(1808-05-22)[1][2][3][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ - հունվարի 26, 1855(1855-01-26)[1][4][2][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ), ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նապոլեոնի բանակի վիրաբույժի ընտանիքում։ Տուրք տալով կլասիցիզմի ավանդույթներին լիբերալ-բոնապարտիստական «Ազգային էլեգիաներ և քաղաքական սատիրաներ» (Élégies nationales et satires politiques, 1827) հավաքածույում Ներվալը խոնարհվում է ռոմանտիզմի առաջնորդ Հյուգոյին։

Ներվալը ողջունեց և փառաբանեց Հուլիսյան հեղափոխությունը (1830)|, սակայն պատկանելով ինտիլիգենցիայի դասին, որը վախենում էր հետհեղափոխական հասարակական շարժումից ,շատ արագ հիասթափվեց նրանից։ Հիասթափությունից հետո Ներվալը ենթարկվեց Թեոֆիլ Գոթիեի «ոսկյա» բոհեմայի ազդեցության տակ, որը հռչակել էր «արվեստն արվեստի համար» լոզունգը:Այդ լոզունգն արտահայտում էր որևիցէ սոցիալ փոփոխությունից քաղաքական պայքարի անարդյունավետությունը (դրամա «Léo Burckart», 1839)

Ներվալի վերջին տարիները դառնացել էին կարիքի և հոգեկան տկարության պատճառով։ Գտնվելով դեպրեսիայի և ծայրահեղ կարիքի մեջ Ներվալը 1855-ի հունվարի 26-ին Փարիզի նրբանցքներից մեկում ինքնասպան է լինում։

Ներվալը ժառանգել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու («Գերմանական բանաստեղծությունների») - «Poésies alle «Poésies allemandes», 1830; «Նրբակիրթ բոհեմա»)- «La bohême galante», 1855),մի շարք պատմական դրամաներ և օպերային լիբրետոներ («Ֆաուստի դատապարտությունը»),- «La damnation de Faust», 1846), մի քանի վիպակների ժողովածու (« Կրակի կույսերը»),- «Les filles de feu», 1854):Էրտիզմը, ֆանտազիան և նրբակիրթ բոհեմայի «արվեստն արվեստի համար» պաշտամունքը առկա է Ներվալի ստեղծագրծություններում,որն արտահայտվում է իրականությունից կտրվելու միջոցով և որը երմանացի ռոմանտիկ գրողների ազդեցության արդյունք է։ Նրան բնորոշ է անթերի կնոջ միստիկ կերպարի փնտրտուքը, որ նրբորեն արտացոլվում է նրա « Երազանք և իրականություն» ( Le rêve et la vie1855: Այդ վիպակի այլ ( հետմահու) անվանումն է « Ավրելիա»։

Ներվալի ճանապարհորդությունները դեպի Արևելք և Գերմանիա նկարագրված են ՝«Տեսարաններ արևելքի կյանքից» 1848), «Ճանապարհորդություն դեպի Արևելք» (

Բարձր է գնահատվում «Ֆաուստ» թարգմանությունը,որը Ներվալը կատարել է դեռևս երիտասարդ տարիներին և արժանացել է Գյոթեի գնահատականին ։

Այլ գերմանացի գրողներից Ներվալը թարգմանել է Շիլլերին, Կլոպշտոքին , Բյուրգերին և հատկապես Հայնեին:Ներվալը ժառանգել է մի քանի պատմագրական հոդվածներ՝ ՝«Էտյուդներ գերմանացի բանաստեղծների մասին»-«Études sur les poètes allemands», 1830). ՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար դը Ներվալ» հոդվածին։