Jump to content

Թորդան (Կամախի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորդան (այլ կիրառումներ)
Գյուղ
Թորդան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թորդան (Կամախի գավառ) (Աշխարհ)##
Թորդան (Կամախի գավառ) (Աշխարհ)

Թորդան, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղյաց գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում է Սեպուհ լեռան արևելյան բլրաշատ լանջի վրա, ձորի մեջ։

Գյուղը հայտնի է Հայաստանի հնագույն ժամանակներից։ Մ թ ա I դարում Տիգրան Մեծ թագավորը հեթանոս Բարշամ աստծո արձանը տեղափոխում է այստեղ և հատուկ մեհյան կառուցում, որի հետագայում հիշատակվում է «Սպիտակափառ դուռ» անվանմամբ։ Ըստ աղբյուրների արձանը փղոսկրից, լեռնային բյուրեղներից ու արծաթից կերտած հիասքանչ կոթող էր։

IV դարում գյուղը դարձել է Գրիգոր Լուսավորչի սեփականությունը։ Վերջինս շքեղ առանձնատուն կառուցել տվեց փոքրիկ պարտեզով։

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Թորդանն աննշան բնակավայր էր։

Բնակչության մեծ մասը կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածներն ապաստանեցին այլ երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբներին գյուղն ուներ 450 կամ ըստ որոշ աղբյուրների 1500 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորդանում է ��ղել հեթանոս Բարշամ աստծո «Սպիտակափառ դուռ» հատուկ մեհյանը։ IV դարում Գրիգոր Լուսավորիչը այն քանդել է տալիս և նրա տեղը կառուցում է Ս. Խաչ (Ս. Փրկիչ կամ Ս. Նշան) եկեղեցին, որն հետագայում հայտնի էր Ս. Նշան անունով։ Ավելի ու�� վանքի համալիրում կառուցվեց քառակուսի հատակագծով պանթեոն եկեղեցի, որտեղ ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի, նրա մի քանի ժառանգների և Տրդատ Գ թագավորի աճյունները։ Եկեղեցին կոչվում էր «Ինը Սրբոց գերեզմանք»։

Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որտեղ սովորում էին 90 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 474-475
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 205