Թոլեդոյի արվեստի թանգարան
Թոլեդոյի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Թոլեդո |
Հասցե | 2445 Monroe Street |
Հիմնադրվել է | 1901 |
Հիմնադիր | Edward Libbey?[2] |
Այցելուներ | 340 000 մարդ |
Տնօրեն | Բրայան Քենեդի[3] |
Կայք | toledomuseum.org(անգլ.) |
Թոլեդոյի արվեստի թանգարան (անգլ.՝ Toledo Museum of Art), Օհայո նահանգի Թո��եդո քաղաքի ամենախոշոր գեղարվեստական թանգարանն է։ Այնտեղ պահվում է ավելի քան 30.000 ցուցանմուշ։
Թանգարանը հիմնադրվել է 1901 թվականին, ապակեգործ Էդվարդ Լիբբի կողմից։ 1912 թվականից նորից տեղափոխվել է իր նախորդ շենք, որը իր ոճով հիշեցնում է հին աշխարհի տաճարները։ Շինությունը երկու անգամ ընդարձակել են։ 2010 թվականից թանգարանի տնօրեն է դարձել Բրայան Քենեդին (որը թանգարանի 9-րդ ղեկավարն էր)։
Թանգարանին է պատկանում 19-րդ և 20-րդ դարերի եվրոպական և ամերիկյան արժեքավոր նկարների հավաքածու և մեծ նկարչական ապակուց պատրաստված ապրանքների հավաքածու։ Հետաքրքիր են նաև Վերածննդի դարաշրջանի և ճապոնական արվեստի հնությունների բաժինները։
Թանգարանի արևելյան թևում գտնվում է պարահանդեսի դահլիճը, որը կառուցվել է 1930-ական թվականներին նեոդասական ոճով։ Այն Թոլեդոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգային հիմնական դահլիճն է։ Նախատեսված է 1750 հոգու համար։
2001 թվականին թանգարանի մոտ բացվում է քանդակագործության այգի, Մոնորո փողոցի վրա։ Այստեղ պահվում են հիմնականում 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի քանդակագործների աշխատանքներ։
Տեսողական արվեստի կենտրոնը, որը կառուցվել է 1990-ական թվականներին, Ֆրենկ Գերիի նախագծով, իր մեջ ներառում է գրադարան, թանգարան, ինչպես նաև` ստուդիա, գրասենյակային և կրթական հաստատություն Թոլեդո համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի համար։
2000 թվականին ճապոնական ճարտարապետական SANAA ֆիրման նախագծել է առանձին մասնաշենք, որպեսզի այնտեղ պահվեն ապակե իրերի հավաքածուներ։ Ապակե տաղավարը բացվել է 2006 թվականի օգոստոսին և արժանացել է ճարտարապետական քննադատների հիացական արձագանքին[4]։ Ինտերիերում գտնվում է նշանավոր ապակե մեծ քանդակ, որը ստեղծել է Դեյլ Չիհուլին։
Հայտնի գլուխգործոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լորենցո Մոնակո
-
Յակոբ վան Ամստերդամ
-
Ժան Օնորե Ֆրագոնար («Աչքակապուկ»)
-
Ժակ Լուի Դավիդ և Ժիրոդե
-
Թոմաս Քոուլ («Ճարտարապետի երազը»)
-
Էդուարդ Մանե (Ա. Պրուստի դիմանկարը)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ապակե Տաղավար
-
Կլուատր (միջնադարյան արվեստի ցուցանմուշ)
-
Կունլիի առանձնատան պատուհան
(Ֆրենկ Լլոյդ Ռայթ, 1912) -
Մեր օրերի երեք գեղեցկուհիները (Կիտագավա Ուտամարոյի փորագրությունը)
-
«Այսեդորա Դունկանը Պարթենոնում» (Էդվարդ Սթայհենի լուսանկարը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ http://memory.loc.gov/diglib/legacies/loc.afc.afc-legacies.200003444/
- ↑ Everett W. Art expert slams Toledo museum on sale of antiquities // The Blade — Toledo: 2026.
- ↑ An elegant, and empathetic, showcase in glass - Arts & Leisure - International Herald Tribune - The New York Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը
- 10 թանգարաններ, որ սխալմամբ դուրս են մնացել ճանապարհորդների ուշադրությունից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոլեդոյի արվեստի թանգարան» հոդվածին։ |
|