Թերեզա Փալմեր
Թերեզա Փալմեր անգլ.՝ Teresa Palmer | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Ադելաիդա, Ավստրալիա |
Կրթություն | «Մերսեդես» քոլեջ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Մարկ Ույեբեր |
Թերեզա Մերի Փալմեր (անգլ.՝ Teresa Mary Palmer, փետրվարի 26, 1986[1][2], Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Մերի Փալմերը ծնվել է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում։ Կապիտալիստ Քեյվին Փալմերի և բուժքույր Պոլի Սենդերսի միակ դուստրն է։ Նրա խորթ մայրը Կարեն Փալմերը, ինչպես նաև երկու որդեգրված եղբայրները և երկու որդեգրված քույրերը ապրել են իր հոր մոտ։ Փալմերը ներկայացվել է Interview ամսագրում, քանի որ մեծացել է բավականին համեստ պայմաններում։ Նա ապրել է մոր հետ՝ պետական հանրակացարանում, կամ, հաճախ ժամանակը անցկացրել է հոր հետ՝ Ադելաիդայի բլուրներում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր։
2003 թվականին ավարտելով Mercedes College- ի համալսարանը Փալմերը որոշում է իրեն նվիրել կինոարվեստին։ Այդ նույն տարում նա հաղթում է «Կինոաստղերի որոնումներ» մրցույթում։ Նրա առաջին աշխատանքը եղել է անիմատորի դերը։ Նա հագնվել էր Strawberry Shortcake մուլտֆիլմի կերպարի պես՝ փորձելով գրավել Ադելաիդայի մոտ գտնվող առևտրի կենտրոնի այցելուներին։ Մի քանի տարվա ընթացքում Փալմերը նաև հաճախել է դերասանական վարպետության դասընթացների և նկարահանվել է գովազդային ծրագրերում։ Դրանից բացի, նա աշխատել է Hungry Jack’s в Rundle Mall ռեստորանում, ինչպես նաև հագուստի խանութում։
Դպրոցն ավարտելուց հետո Փալմերը զանգ է ստանում իր գործակալից, որը հրավիրում էր նրան նկարահանվելու ուսանողական «2:37» ֆիլմում։ Գործակալությունում ռեժիսորը, տեսնելով Փալմերի մի քանի նկարներ, որոշում է նրան հրավիրել նկարահանվելու իր ֆիմում։ Նա գիտեր, որ պետք է աշխատի դժվարությամբ՝ փրկելով կենդանիները կյանքը, բայց վերջին հաշվով, Փալմերը հենց ինքն է բացում այդպիսի գործակալություն։
Աշխատանք կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբն Ավստրալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փալմերի առաջին քայլը կինոյի ասպարեզում եղավ 2:37 ավստալիական ֆիլմում նկարահանվելը։ Նա այդ ֆիլմում խաղացել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, առանց որևէ դերասանական հմտության։ Ֆիլմում կատարած դերի համար 2006 թվականին հայտնվում է Australian Film Institute Award-ի ցուցակում՝ որպես «Լավագույն դերասանուհի»։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2006 թվականին Կաննում և կոչվել բուռն օվացիաներ, որովհետև դահլիճը տասնհինգ րոպե անընդմեջ կանգնած ծափահարում էր։ Այս ֆիլմը դարձավ նրա դերասանական կարիերայի սկզբնակետը, և որոշ ժամանակ անց նա William Morris Agency-ի հետ ստորագրում է պայմանագիր։
Տեղափոխություն Հոլիվուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզան հրավիրվում է «Телепорт» ֆիլմում նկարահանվելու։ Դա պետք է դառնար իր առաջին աշխատանքը Ամերիկայում։ Բայց ավելի ուշ դերը տրվում է տարիքով ավելի մեծի և Փալմերին փոխարինում են Ռեյչել Բիլսոնի հետ։ Այս դեպքերից հետո, դերը կորցրած Թերեզան հուսահատվում է և մի քանի ամսով տեղափոխվում հայրենի տուն՝ Ադելաիդա։ Հոլիվուդում նրա դեբյուտը ներկայացվում է «Անեծք 2» ֆիլմում։
Փալմերը 2007 թվականի մայիսին տեղափոխվում է Լոս-Անջելես։
2007 թվականի նոյեմբերին հրավիրվում է մարմնավորելու Տալիի ալ Գուլի դերը «Արդարության լիգա» էկրանավորված կոմիքսում։ Որոշ ժամանակ անց ռեժիսոր Ջորջ Միլլերը հեռացվում է պրոյեկտից, մինչև գրվում է Գիլդիայի նոր սցենարը։ Հետագայում այդ ծրագիրը ամերիկացի սցենարիստների կողմից սառեցվում է։
2008 թվականին նա ընտրված էր նկարահանվելու «Գիշերային հեքիաթներ» ֆիլմում։
2010 թվական��ն էկրան է բարձրանում «Կախարդի աշակերտը» ֆիլմը՝ նրա մասնակցությամբ։ Այն նկարահանված էր «Երևակայություն»-ի օրինակով՝ մուլտիպլիկացիոն մոտիվներով։ Ֆիլմում նա խաղում էր քոլեջի ուսանողուհի Բեկկի Բերնսի դերը։ Այդ նույն տարում Տար ինձ տուն ֆիլմում Թերեզա Փալմերը խաղացել է Տորի Ֆրեդերկինի դերը։ Ֆիլմը ցուցադրվել է 2011 թվականին։
2011 թվականին նրա մասնակցությամբ էկրանավորվեց «Ես չորրորդն եմ», որտեղ նա մարմնավորում էր ինը այլմոլորակայիններից մեկի դերը, ովքեր ստիպված էին թաքնվել մեր Երկրում, քանի որ նրանց «հարազատ» մոլորակը կործանվել էր։ Նա ֆիլմում համարվում էր մարտական մշակույթի վարպետ, որը կարող էր դառնալ անտեսանելի և անցնել կրակի միջով։ Այդ ֆիլմի նկարահանման համար նա անցնում է հատուկ նախապատրաստական դասընթաց։ Ֆիլմը հանդիսանում էր առաջին մասի ռոմանի ադապտացիան, որը բաղկացած էր վեց մասից։ Փալմերը ստորագրում է ստանդարտ պայմանագիրը երեք ֆիլմերում նկարահանվելու համար։ 2011 թվականին հրապարակվեց Ոչինչ մի ասա ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերում էր։
Նա գնացել է նաև լսումների «Սարդ-Մարդում» նկարահանվելու համար, սակայն դերը խաղալու համար ընտրում են Էմմա Սթոունին։ 2012 թվականի Երիտասարդ սրտեր ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։
2013 թվականի սկզբին ցուցադրվեց Մեր մարմինների ջերմությունը ֆիլմը, որտեղ նույնպես նա ստացել էր գլխավոր դեր։ Ֆիլմում նրա խաղընկերն էր Նիկոլաս Խոլտը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 21-ից Թերեզան ամուսնացած է դերասան Մարկ Ուեբբերի հետ, որի հետ, նախքան ամուսնանալը նա հանդիպել է 15 ամիս[3]։ Ամուսիններին ունեն երկու որդի՝ Բոդի Ռեյն Փալմերը (ծնվ.17.02.2014)[4] և Ֆորեստ Սեյջ Փալմերը (ծնվ. 12.12.2016).
Թերեզան բուսակեր է[5]։ Նա ունի լավագույն ընկերուհի Ֆիբի Տոնկինը, ում հետ ծանոթացել է նկարահանումների ժամանակ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | 2:37 | 2:37 | Մելոդի |
2006 | ֆ | Անեծք 2 | The Grudge 2 | Վանեսսա |
2007 | ֆ | Դեկտեմբերյան տղաներ | December Boys | Լյուսի |
2008 | ֆ | Չափավորություն | Restraint | Դեյլ |
2008 | ֆ | Գիշերային հեքիաթներ | Bedtime Stories | Վայոլետ Նոտտինգեմ |
2010 | ֆ | Կախարդի աշակերտ | The Sorcerer's Apprentice | Բեկկի Բերնս |
2010 | ֆ | Երիտասարդ ամերիկացիներ | Young Americans | Տորի Ֆրեդերկին |
2011 | ֆ | Տար ինձ տուն | Take Me Home Tonight | Տորի Ֆրեդրեքինգ |
2011 | ֆ | Ես- չորրորդն եմ | I Am Number Four | Նոմեր Շեստ |
2012 | ֆ | Երիտասարդ սրտեր | Love and Honor | Կենդիս |
2013 | ֆ | Մեր մարմինների ջերմություն | Warm Bodies | Ջուլի Գրիջիո |
2014 | ֆ | Մեկ Միլիարդ բաժին | Parts Per Billion | Աննա |
2014 | ֆ | Կատ Բենկ | Cut Bank | Կասսանդրա |
2014 | ֆ | Սպանիր ինձ երեք անգամ | Kill Me Three Times | Լյուսի Ուեբբ |
2014 | ֆ | Մինչև հիմա | The Ever After | Ավա |
2015 | ֆ | Բաժակի ասպետ | Knight of Cups | Կարեն |
2015 | ֆ | Ալիքների վրա | Point Break | Սամսարա |
2016 | ֆ | Ընտրություն | The Choice | Գաբբի Հոլլանդ |
2016 | ֆ | Երեք իննյակ | Triple Nine | Միշել Ալլեն |
2016 | ֆ | Խղճի ըմբռնում | Hacksaw Ridge | Դորոտի Շուտտ |
2016 | ֆ | Եվ հանգչում է լույսը... | Lights Out | Ռեբեկկա |
2017 | ֆ | Բեռլինյան սինդրոմ | Berlin Syndrome | Կլեր |
2017 | ֆ | 2:22 | 2:22 | Սառա |
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 5-ին Փալմերը դարձավ ARTISTRY™ Escape to Paradise-ի նոր սեզոնային դիմահարդարման դեմք[6]։ 2015 թվականին կազմակերպությունը երկարաձգեց դերասանուհու հետ կնքված պայմանագիրը մինչև 2017 թվականի դեկտեմբեր[7]։
2006 թվականին «2:37» ֆիլմում նկարահանվելու համար արժանացել է AFI Award-ի մրցանակին՝ «Լավագույն կանացի խաղ» անվանակարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ Teresa Palmer Marries Mark Webber in Mexico Wedding Before Baby Arrives
- ↑ «Mark Webber and Teresa Palmer Welcome Son Bodhi Rain». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Yzl Zenlife (2014 թ․ հունիսի 22). «Tez Talks 18 "Q & A on Food, Exercise, Relationships, Parenthood And Feeling Low!"». Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «2012.09.05 — Лицом новой сезонной коллекции макияжа ARTISTRY™ Escape to Paradise стала австралийская актриса Тереза Палмер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «ARTISTRY продолжит сотрудничество с Терезой Палмер | Amway Russia NewsRoom». news.amway.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Փալմեր» հոդվածին։ |
|