Թատրոն Պոդոլում
Թատրոն Պոդոլում | |
---|---|
Տեսակ | թատերախումբ |
Երկիր | Ուկրաինա |
Գտնվելու վայրը | Կիև |
Հիմնադրման ամսաթիվ | 1987 |
Կայք | theatreonpodol.com |
Theatre on Podil Վիքիպահեստում |
Կիևի ակադեմիական դրամատիկական թատրոն Պոդոլում (ուկրաիներեն՝ Київський академічний драматичний театр на Подолі), թատրոն Կիևում, Պոդոլում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիևի «Թատրոնը Պոդոլում» ստեղծվել է 1987 թվականին Վիտալի Մալախովի ղեկավարությամբ։
1994 թվականին, հաշվի առնելով կոլեկտիվի բարձր մասնագիտական մակարդակը և նրա ներդրումը Ուկրաինայում դրամատիկական արվեստի զարգացման գործում, Կիևի մշակույթի գլխավոր վարչությունը Պոդոլի թատրոնին շնորհել է պետական կարգավիճակ։ 2006 թվականի ապրիլին մշակույթի նախարարի հրամանով Պոդոլի թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում։
Թատրոնի շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեևսկի վայրէջքի վրա գտնվող թիվ 20-բ տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին։ 20-րդ դարի սկզբին շենքերի համալիրը պատկանել է կիևցի հայտնի ոսկերիչին, ով Բ մասնաշենքն օգտագործել է որպես ոսկերչական և սրբանկարչական արվեստանոց, իսկ երկրորդ հարկում, ինչպես հիմա, բեմահարթակ է եղել, որտեղ գործել է տնային կինոթատրոն։ Նա անձամբ ապրել է Ա մասնաշենքում, որի տեղում է գտնվում վերակառուցված թատրոնի նոր բեմը։ Տան յուրահատկությունը էկլեկտիզմի շրջանի ճարտարապետական լուծման հաջողված օրինակ է։ 20-րդ դարի 80-ականների կեսերին շենքը փոխանցվել է Պոդոլի թատրոնին։
Շինության ներսում գործում է 50 տեղանոց թատերական հյուրասրահ, որը կրում է ռեժիսոր Իգոր Սլավինսկու անունը։
Դահլիճ քարվանսարայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից մինչև 2013 թվականը 100 հանդիսատեսի համար նախատեսված հիմնական բեմը տեղակայված էր Կոնտրակտային հրապարակում գտնվող Քարվանսարայում։ Այստեղ կար հատուկ կահավորված բեմ։
Նոր մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Անդրեևսկի զառիվայր 20-ա հասցեում։
Թատրոնի վերակառուցման հեղինակը խարկովցի ճարտարապետ Օլեգ Դրոզդովն է։ Այդ նախագծի շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականի հունվարին։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել թատրոնի նոր շենքի պաշտոնական բացումը։
Դահլիճը (Նոր բեմը) նախատեսված է 253 հյուրերի համար։ Սրահը համալրված է 2 հատուկ էկրանով, 6 վիդեո պրոյեկտորով, որոնք աշխատում են յուրահատուկ շարժական կոշտ կուլիսներով և պրոյեկցիոն էկրաններով։ Դա թույլ է տալիս աշխատել առանց նյութական դեկորացիայի։ Գոյություն ունեն երկու մակադրական բեմեր՝ անգլիական շրջադարձային բոլորակ և կառուցվածք, որը փոխում է թեքության անկյունը մինչև 90 աստիճան։ Հատուկ ակուստիկ համակարգն ապահովում է հզոր և միանման ձայն դահլիճի յուրաքանչյուր նստատեղի համար։ Աշխարհի ամենաառաջադեմ ձայնային կառավարման կետերից մեկը թույլ է տալիս հնչյունավորել երկու լիարժեք սիմֆոնիկ նվագախմբեր։ Լուսավորման գործիքակազմն ունի ավելի քան 150 տարբեր տեսակի սարքեր[1]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես կգամ ձեր հոգիներով»[2]՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի հիման վրա, ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունվար, 1988,
- «Սիրո հնագույն մառախուղներ», բանաստեղծական մոնոներկայացում, ըստ Մարինա Ցվետաևայի, ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունվարի 27, 2002,
- «Փարավոններ» Ալեքսեյ Կոլոմիեց, ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, ապրիլի 24, 2003,
- Միխայիլ Բուլգակովի «Խելապակաս Ժուրդենը», ըստ Մոլիերի «Քաղքենին ազնվական» պիեսի, ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, հունվարի 4, 2005։ Վերականգնված ներկայացում` սեպտեմբերի 30, 2012,
- Նիկոլայ Կուլիշի «Մինա Մազայլոյի կանխազգացումը», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, հունվարի 19, 2006,
- «Խաղացողներ» (Նիկոլայ Գոգոլ), ռեժիսոր՝ Օլեգ Լիպցին, հոկտեմբերի 4, 2007,
- Միխայլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, նոյեմբերի 29, 2007,
- «Որտե՞ղից են հայտնվում երեխաները», Անատոլի Կրիմ, ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, մարտի 8, 2008,
- Բորիս Ակունինի «Սեն Ժերմենի հայելին», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, ապրիլի 12, 2008,
- Իվան Կարպենկո-Կարիի «Հարյուր հազար», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, մայիսի 29, 2008,
- Ալեքսանդր Պետրովի «Գիշեր երկուսի համար», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունվարի 16, 2009,
- «Մեռած հոգիներ» (Միխայիլ Բուլգակովի պիեսի հիման վրա), ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, ապրիլի 14, 2009,
- Իոսիֆ Բրոդսկու «Լյուքսեմբուրգյան այգի», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, դեկտեմբերի 18, 2009,
- Անատոլի Կրիմի «Լյովուշկա», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունիսի 24, 2010,
- Վասիլ Ստանիլովի «Օպերա մաֆիոզո», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, նոյեմբերի 25 2010,
- «LA BONNE ANNA», կամ ինչպես փրկել ընտանիքը» Մարկ Կամոլետտիի, ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, փետրվարի 18, 2011,
- Մաքսիմ Գորկու «Հատակում», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, մարտի 25, 2011,
- Է. Ռոմերի «Տրիո մի բեմոլ», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, սեպտեմբերի 21, 2011,
- Ա. Վամպիլովի «Անցյալ ամառ Չուլիմսկում», ռեժիսոր՝ Վիտալի Մալախով, նոյեմբերի 25, 2011,
- Ա. Վամպիլովի «Ավագ որդին», ռեժիսոր՝ Իգոր Վոլկով, ապրիլի 3, 2012,
- Անատոլի Կրիմի «Նամակ Աստծուն», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունիսի 15, 2012,
- Ելենա Գրեմինայի «Օրվա աչքերը», ռեժիսոր՝ Իրինա Գրիշչենկո, դեկտեմբերի 4, 2012,
- Ելենա Ռոգի «Ամնեզիա», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունվարի 18, 2013
- Ռոբեր Տոմայի «Ծուղակ միայնակ տղամարդու համար», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի, հունիսի 22, 2013,
- Ալեքսեյ Արբուզովի «Հնամենի կատակերգություն», ռեժիսոր՝ Վլադիմիր Կուդլինսկի,
- Անդրեյ Կուրեյչիկի «Chage, կամ մեզ փոխել են մարմիննեով», հոկտեմբերի 8, 2013,
- Ալեքսանդր Մարդանի «Ընդմիջում»,
- Ֆեոդոր Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ»,
- Վալերի Շևչուկի «Ավազակաորջ»,
- Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ուկրաինայի տափաստաններում»,
- Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»,
- «Կոնտրաբաս» Պատրիկ Զյուսքինդի համանուն պիեսի հիման վրա, ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի,
- Սերգեյ Շչուչենկոյի «Ամառային երեկո դրախտում»,
- Սելմա Դիմիտրիևիչ «Գիշերը»,
- «Բայց ես կգամ ձեր հոգիներով» Վլադիմիր Վիսոցկի, ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի,
- «Կեցության առեղծվածը», Տատյանա Իվաշչենկո,
- Կառլո Գոլդոնիի «Պանդոկապանուհին»,
- Օսիպ Մանդելշտամի «Շերի- բրենդի», ռեժիսոր՝ Իգոր Սլավինսկի,
- Լուիջի Պիրանդելլոյի «Վեց գործող անձիք հեղինակի որոնումներում»։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը և նրա գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վիտալի Մալախովը դարձել են «Կիևյան պեկտորալ» հեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիրներ 15 անվանակարգերում և բազմիցս արժանացել մրցանակների և պարգևների տարբեր թատերական փառատոներում և ֆորումներում, այդ թվում՝ միջազգային։
Անկարայի 1-ին համաշխարհային փառատոնում Վալերի Շևչուկի «Ավազակաորջ» պիեսի ներկայացմանը հատուկ մրցանակ է շնորհվել, թատրոնը ճանաչվել է լավագույններից մեկը Էդինբուրգի 1994 թվականի հանրահայտ թատերական փառատոնում «Յագո» և «Ամառային գիշերվա երազ» ներկայացումներով։
1998 թվականին Կորնեյչուկի «Ուկրաինայի տափաստաններում» պիեսի համար թատրոնը ստացել է «Կիևյան պեկտորալի» մրցանակներ չորս անվանակարգերում՝ լավագույն ռեժիսուրայի համար, լավագույն դերասանական անսամբլի համար, բեմանկարչության համար, դերասանական աշխատանքի համար։
2003/2004 թատերաշրջանում Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսը, ռեժիսոր Վիտալի Մալախովի բեմականացմամբ, դարձել է «Կիևյան պեկտորալի» դափնեկիր հինգ անվանակարգերում՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն դերասանական դեբյուտի (Օ. Սվիրսկայա) տղամարդու լավագույն դերի համար (Ս. Բոյկո)։
2008 թվականին թատրոնի տնօրեն-գեղարվեստական ղեկավար Վիտալի Մալախովը դարձել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր՝ արվեստի բնագավառում։ Նույն թվականին (2008)՝ Ուկրաինայի անկախության օրը, նախագահը Մալախովին շնորհել է «Ուկրաինայի ժողովրդական արտիստ»-ի կոչում։
Հյուրախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոդոլի Կիևի ակադեմիական դրամատիկական թատրոնը ակտիվ հյուրախաղեր է ունեցել Լվովում, Լուցկում, Պոլտավայում, Ուժգորոդում, Նիժնի Նովգորոդում, Սևաստոպոլում, Ռիգայում, Նադիմում, թատերախմբի կողմից Ուկրաինայի դրամատիկական արվեստը ներկայացվել է ԱՄՆ-ում, Հունաստանում, Եգիպտոսում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Կոստա Ռիկայում, Մեքսիկայում, Ֆինլանդիայում, Թուրքիայում։
Թատրոնի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Անդրեևա (2008 թվականից)
- Օկսանա Անիշչենկովա (1998 թվականից)
- Բոգդան Բենյուկ (2018 թվականից)
- Սերգեյ Բոյկո (1989 թվականից)
- Վիկտորյա Բուլիտկո (2008-2016)
- Իգոր Վոլկով (1984 թվականից)
- Վլադիմիր Գորյանսկի (1990 թվականից)
- Սերգեյ Գրինին (2006 թվականից)
- Դմիտրի Գրիցայ (2010 թվականից)
- Իրինա Գրիշչենկո (2005 թվականից)
- Մաքսիմ Գրուբեր (2006 թվականից)
- Ալեքսանդր Դանիլչենկո (2000 թվականից)
- Արտյոմ Եմցով (2009-2011)
- Ալեքսանդր Իգնատուշա
- Ալեքսանդր Կլաունինգ (1992 թվականից)
- Վալենտինա Կովրիգա
- Միխայիլ Կրիշտալ (2009 թվականից)
- Վլադիմիր Կուզնեցով
- Վասիլի Կուխարսկի (2008 թվականից)
- Մաքսիմ Մաքսիմյուկ (2008 թվականից)
- Դաշա Մալախովա (2007 թվականից)
- Արտյոմ Մյաուս (2008 թվականից)
- Եկատերինա Վայվալա (2016 թվականից)
- Ֆեդոր Օլխովսկի (1988 թվականից)
- Միրոսլավ Պավլիչենկո (2002 թվականից)
- Անդրեյ Պարխոմենկո (1987 թվականից)
- Ալեքսանդրա Պաշկովա (2006 թվականից)
- Տատյանա Պեչենկինա (1987 թվականից)
- Սոֆյա Պիսման (2001 թվականից)
- Տիմուր Պոլյանսկի (2019 թվականից)
- Տամարա Պլաշենկո (1987 թվականից)
- Նատալյա Ռոկիցկայա (2010 թվականից)
- Եկատերինա Ռուբաշկինա (2011 թվականից)
- Մարիա Ռուդկովսկայա
- Յուրի Սակ (2010-2017)
- Աննա Սալիվանչուկ (2006 թվականից)
- Ելենա Սվիրսկայա
- Ալլա Սերեզկա
- Սերգեյ Սիպլիվիյ
- Իգոր Սլավինսկի (1987 թվականից)
- Աննա Տամբովա
- Սվետլանա Տելեգլովա
- Լարիսա Տրոյանովսկայա
- Ալեքսանդր Ֆոմենկո
- Ռոման Խալայմով (2004 թվականից)
- Գեորգի Խոստիկոև (2007 թվականից)
- Գենադի Շևչուկ
- Եկատերինա Շենֆելդ (2011 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Найкраще, що сталося з Києвом. Як виглядає зсередини «скандальний» театр на Подолі». ТЕКСТИ.ORG.UA (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Юлия Бентя (2011 թ․ մարտի 24). «Театр одной песни» (ռուսերեն). День. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոն Պոդոլում» հոդվածին։ |