Jump to content

Էռնյո Ռուբիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնյո Ռուբիկ
հունգ.՝ Rubik Ernő
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1944(1944-07-13)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՄոհոյ֊Նագի անվան արվեստի և դիզայնի համալսարան (1971) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1967)
ԵրկերՌուբիկի խորանարդ և Rubik's Flip?
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս, ճարտարագետ, դիզայներ, մաթեմատիկոս, գյուտարար, քանդակագործ և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Էռնյո Ռուբիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական ակադեմիա[5]
ԵրեխաներԶոլտան Էռնյո Ռուբիկ
 Ernő Rubik Վիքիպահեստում

Էռնյո Ռուբիկը (հունգ.՝ Ernő Rubik), հուլիսի 13, 1944(1944-07-13)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն), հունգար գյուտարար, քանդակագործ և ճարտարապետության պրոֆեսոր. Համաշխարհային ճանաչում է ստացել շնորհիվ իր ծավալային գլուխկոտրուկների և խաղալիքների։ Դրանց թվին է պատկանում Ռուբիկի խորանարդը (1974

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ Նրա հայրը Էստրոգոմի գործարանում ավիաինժեներ էր, մայրը՝ բանաստեղծուհի։ (1967 թվականին) ավարտել է Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանը, ինժեներ-շինարար մասնագիտությամբ, կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում քանդակագործի և ինտերյերի դիզայներ մասնագիտությամբ։ 1971-1975 թվականներին աշխատել է ճարտարապետ, այնուհետ վերադարձել է ակադեմիա և ստացել դոցենտի կոչում։

80-ականների սկզբին դարձել է խաղերի և գլուխկոտրուկների ամսագրի խմբագիր (հունգ.՝ És játék, «…և խաղեր»)։ 1983 թվականին հիմնել է սեփական ստուդիա (հունգ.՝ Rubik Stúdió), որն զբաղվում էր կահույքի դիզայնով և գլուխկոտրուկների մշակմամբ։ 1987 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1990-ին Յանոշ Գինստլեռ հետ համատեղ հիմնել է հունգարական տեխնիկական ակադեմիան (հունգ.՝ Magyar Mérnöki Akadémia) և եղել է նրա նախագահը մինչ 1996 թվականը[6]։ Ակադեմիայում ստեղծել է առանձնահատուկ տաղանդավոր երիտասարդ գյուտարարների սատարման Ռուբիկի միջազգային ֆոնդը։

Ռուբիկի խորանարդիկը

Ներկայումս հիմնականում մասնակցում է տեսախաղերի մշակմանը, գրում է ճարտարապետության վերաբերյալ հոդվածներ և ղեկավարում է Ռուբիկի ստուդիան։ Պարգևատրվել է Հունգարական Ժողովրդական Հանրապետության պետական պարգևով (1983), Դենիս Գաբորի անվան պարգևով (1995) և Կոշուտովսկու պարգևով (2007

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնյո Ռուբիկ» հոդվածին։