Jump to content

Էմմանուել Բերկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմանուել Բերկո
Ծնվել էնոյեմբերի 6, 1967(1967-11-06)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[2]
ԿրթությունՖլորան դասընթացներ և Լյա Ֆեմի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և կինոսցենարիստ
Ակտիվ շրջան1991-ից մինչ օրս
Ամուսին(ներ)Գիյոմ Շիֆման
Համատեղ ապրող(ներ)Գիյոմ Շիֆման
Երեխա(ներ)Նեմո Շիֆման
Պարգևներ և մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Էմմանուել Բերկո (ֆր.՝ Emmanuelle Bercot, նոյեմբերի 6, 1967(1967-11-06)[1], Փարիզ[2]), ֆրանսիացի դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ։ 2015 թվականին, «Իմ արքա» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է Կաննի 68-րդ կինոփառատոնի մրցանակին[3][4]։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմանուել Բերկոն ծնվել է Փարիզում։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է պարի դպրոց և սովորել թատերական ստուդիայում։ Այնուհետև ընդունվել է Փարիզի «Ֆլորանի դասընթացներ» դրամատիկական դպրոցը։ Այն ավարտելուց հետո աշխատել է դերասան և թատերական ռեժիսոր Ռոբեր Հոսեյնի և ռեժիսոր Ժան-Լյուկ Տարդյեի ղեկավարության ներքո։ Կոնսերվատորիայի ընդունելության քննություններում ձախողվելուց հետո ընդունվել է «La Fémis» պետական կինոդպրոցի ռեժիսորական բաժին[5]։

1995 թվականին, որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք բարձր են գնահատվել քննադատների կողմից, իսկ «Արձակուրդներ» կինոնկարը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։

1991 թվականից նա հանդես է եկել նաև որպես դերասան։ 1998 թվականին նկարահանվել է Կլոդ Միլլերի «Ձմեռային արձակուրդներ», իսկ հետո նաև Բերտրան Տավերնյեի «Դա սկսվում է այսօր» (1999 թ.) և Կլոդ Լելուշի «Մեկը բոլորի համար» (1999 թ.) ֆիլմերում։ 2001 թվականին նկարահանվել է իր իսկ կողմից ստեղծված «Կլեման» առաջին լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերում, որը պատմում է երեսնամյա կնոջ մասին, ով սիրահարված էր 13 տարեկան տղային։ Կինոնկարը ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնում[6]։

2005 թվականին Էմմանուել Բերկոն թողարկել է լիամետրաժ երաժշտական «Հետին պլան» դրաման` պատանի աղջկա և հայտնի երգչուհու սիրո մասին, որտեղ գլխավոր դերով հանդես են եկել Էմմանուել Սենյեն և Իզիլդ Լե Բեսկոն։ Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում և նույն թվականին Սալոնիկի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։

2009 թվականին Canal+ հեռուստաընկերության համար նա բեմադրել է «Իմ թանկարժեք դասերը» հեռուստատեսային ֆիլմը, որը պատմում էր ուսանողների մասին, ովքեր ստիպված զբաղվում էին մարմնավաճառությամբ` օրվա հացը վաստակելու համար։ 2011 թվականին Էմմանուել Բերկոն նկարահանվել է «Ոստիկանություն» (բնօրինակը` «Polisse») ֆիլմում և աշխատել «Իրավունք դեպի ձախ» ֆիլմ-պարոդիայի հատվածներից մեկում, որը պատմում է տղամարդկանց անհավատարմության տարբեր դրսևորումների մասին։

2013 թվականին, Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է Էմմանուել Բերկոյի «Սիգարեթների հետևից» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել էին իր որդին` Նեմո Շիֆմանը և Կատրին Դենյովը[7][8][9]։ 2015 թվականին թողարկվել է նրա «Երիտասարդ արյուն» դրաման, որը պատմում է անչափահաս հանցագործի մասին։ Այդ ֆիլմով, որի գլխավոր կանացի դերում կրկին նկարահանվել էր Կատրին Դենյովը, բացվել է Կաննի 68-րդ կինոփառատոնը[10][11]։ Նույն թվականին Էմմանուել Բերկոն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին` «Իմ արքա» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար[11]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմանուել Բերկոն ամուսնացած է եղել ֆրանսիացի կինոռեժիսոր և օպերատոր Գիյոմ Շիֆմանի հետ։ Նրանք ունեն որդի` Նեմո Շիֆմանը (ծնված` 2000 թ.), ով նույնպես նկարահանվում է կինոյում և 2014 թվականին արժանացել է Սեզար կինոմրցանակի` որպես ամենախոստումնալից դերասան։ Նեմոն մասնակցել է նաև TF1 հեռուստաընկերությունով հեռարձակվող` տաղանդավոր երեխաների «The Voice Kids» («Երեխաների ձայնը») երաժշտական հեռուստաշոուին[12]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1991 Աղջիկները Ragazzi Էմմանուել
1995 Տեղերի վիճակը État des lieux Բեատրիս
1997 Աստվածության հետապնդումը La divine poursuite -
1998 Ձմեռային արձակուրդներ La classe de neige միս Գրիմ
1999 Դա սկսվում է այսօր Ça commence aujourd'hui -
1999 Մեկը բոլորի համար Une pour toutes Սեմ Մորվանի կինը
2001 Կլեման Clément Մարիոն
2004 Մինչ հանդիպում À tout de suite Լաուր
2005 Խենթ ավտոճամբար Camping sauvage Ֆլորանս
2007 Մանկություն Enfances Օրսոն Ուելսի մայրը
2011 Ոստիկանություն Polisse Սյու Էլլեն
2012 Մանդար փողոցը Rue Mandar Ալինա
2013 Միայնակը En solitaire բժիշկ
2015 Իմ արքա Mon roi Տոնի

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ներդրումը
1997 Արձակուրդներ Les vacances ռեժիսոր, սցենարիստ
1999 Միկրոսխեմա La puce ռեժիսոր, սցենարիստ
2001 Կլեման Clément ռեժիսոր, սցենարիստ
2005 Հետին պլան Backstage ռեժիսոր, սցենարիստ
2009 Սև սյուիտ Suite noire ռեժիսոր, սցենարիստ
2010 Ուսանողուհի` կանչով Mes chères études ռեժիսոր, սցենարիստ
2010 Մարդը, ով ուզում էր ապրել իր ձևով L'homme qui voulait vivre sa vie սցենարիստ
2011 Իրավունք դեպի ձախ Les infidèles ռեժիսոր
2011 Ոստիկանություն Polisse սցենարիստ
2013 Սիգարեթների հետևից Elle s'en va ռեժիսոր, սցենարիստ
2015 Երիտասարդ արյուն La tête haute ռեժիսոր, սցենարիստ
2016 Բրեստի դուստրը La fille de Brest ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1011435535 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Henry Barnes (2015 թ․ մայիսի 24). «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  4. Rebecca Ford (2015 թ․ մայիսի 24). «Cannes: 'Dheepan' Wins the Palme d'Or». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  5. Annuaire des anciens élèves de la Fémis, sur le site de la Fémis.
  6. «Festival de Cannes: Clément». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Berlinale Competition 2013: Another Nine Films Confirmed». berlinale. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  8. «La Tête haute by Emmanuelle Bercot to open the 68th Festival de Cannes». Cannes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Female Director Set to Open 2015 Cannes Film Festival». Little White Lies. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  10. На Каннах стартует 68-й кинофестиваль(չաշխատող հղում) // LB.ua
  11. 11,0 11,1 «Каннский кинофестиваль огласил имена победителей». {{cite web}}: Unknown parameter |веб-сайт= ignored (օգնություն)
  12. « The Voice Kids : un enfant de star au casting », 23 août 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Բերկո» հոդվածին։