Էլեկտրամագնիսական դաշտի էներգիա
Էլեկտրամագնիսական դաշտի էներգիա, էլեկտամագնիսական դաշտում պարփակված էներգիա։ Մասնավոր դեպքում մաքուր էլեկտրական դաշտի կամ մաքուր մագնիսական դաշտի էներգիա։
Լիցքի տեղափոխման վրա էլեկտրական դաշտի կատարած աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը լիցքը տեղափոխելու համար, ներմուծվել է մեխանիկական աշխատանքի սահմանմանը համապատասխան.
որտեղ — պոտենցիալների տարբերությունն է (օգտագործվում է նաև լարում տերմինը)։
Շատ խնդիրներում ուսումնասիրվում է որոշակի ժամանակահատվածում լիցքի անընդհատ տեղափոխումը պոտենցիալների տարբերություն ունեցող կետերի միջև։ Այդ դեպքերում աշխատանքը հաշվվում է հետևյալ կերպ.
որտեղ — հոսանքի ուժն է։
Էլեկտրական հոսանքի հզորությունը շղթայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրական հոսանքի հզորությունը շղթայի տեղամասում որոշվում է սովորական ձևով՝ աշխատանքի ածանցիալը ըստ ժամանակի, այսինքն՝
Սա էլեկտրական շղթայում հազորության հաշվման ամենաընդհանուր արտահայտությունն է։
Հզորությունը կարելի է հաշվել և՛ հոսանքի ուժի,
և՛ լարման միջոցով։
Համապատասխամաբար, աշխատանքը (անջատված ջերմաքանակը) հանդիսանում է հզորության ինտեգրալը ըստ ժամանակի.։
Էլեկտրական և մագնիսական դաշտերի էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրական և մագնիսական դաշտերի էներգիաները համեմատական են նրանց լարվածության քառակուսուն։ Ֆիզիկայում սովորաբար օգտագործում են տարածության տվյալ կետում էլեկտրական դաշտի էներգիայի խտություն հասկացությունը (տարածության որոշակի կետում)։ Դաշտի ընդհանուր էներգիան հավասար է էներգիայի խտության ինտեգրալին ամբողջ տարածքով։
Էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի խտությունը հավասար է էլեկտրական և մագնիսական դաշտերի էներգիաների խտությունների գումարին։
ՄՀ համակարգում․
Վակուումում (ինչպես նաև նյութում միկրոդաշտերի դիտարկման դեպքում)․
որտեղ`
E — էլեկտրական դաշտի լարվածությունն է
B — մագնիսական ինդուկցիան է
H — մագնիսական դաշտի լարվածությունն է
- ։
Էլեկտրամագնիսական դաշտի էներգիան տատանողական կոնտուրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրամագնիսական դաշտի էներգիան տատանողական կոնտուրում․
որտեղ՝
- U — շղթայի էլեկտրական լարվածությունն է
- C — կոնդենսատորի ունակությունն է
- I — հոսանքի ուժն է
- L — կոճի կամ հոսանքակիր կոնտուրի ինդուկտիվությունն է։
Էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի հոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրամագնիսական աիքի համար էներգիայի հոսքի խտությունը որոշվում է Պոյնտինգի վեկտորով՝ S[2]։
Միա��որների ՄՀ համակարգում Պոյնտինգի վեկտորը հավասար է էլեկտրական և մագնիսական դաշտրի վեկտորական արտադրյալին.
և ուղղված է E և H վեկտորներին ուղղահայաց։ Միևնույն ժամանակ, էներգիայի հոսքի խտության բանաձևը կարող է ընդհանրացվել ստացիոնար էլեկտրական և մագնիսական դաշտերի դեպքում և ունի նույն ձևը.
- ։
Հաստատուն էլեկտրական և մագնիսական դաշտերում հոսքերի գոյության փաստը կարող է անսովոր թվալ, բայց չի հանգեցնում որևէ պարադոքսի, դեռ ավելին, այդպիսի հոսքերի առկայությունը պարզվել է նաև փորձնկան ճանապարհով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С. А. Ахманов, С. Ю. Никитин. Физическая оптика. — М.: Изд-во МГУ, 1998. ISBN 5-211-04858-X, ISBN 978-5-211-04858-4, на стр. 47
- ↑ The Feynman Lectures on Physics Vol. II Ch. 27-3: Energy density and energy flow in the electromagnetic field