Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաանդամ (հոլ.՝ Zaandam), քաղաք Նիդերլանդների արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Վարչականորեն գտնվում է Զանստադ համայնքի մեջ։
Քաղաքը գտնվում է Զան գետի հարևանությամբ։ Այստեղ է գտնվում Հյուսիսային ծովի ջրանցքը։ Քաղաքի անունը գալիս է Զան գետի անունից և հոլանդերեն «պատնեշ» բառերից։
Համարվում է Զանսդամի համայնի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Բնակչությունը՝ ▲78 682 մարդ (2021)[2]։
- Պիտեր Բլեքեր (1819-1878 թթ.) — հոլանդացի բժիշկ և ձկնաբան, առավել հայտնի է իր Ինդոնեզիայի ձկնատեսակների մասին աշխատություններով («Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises», գրված 1862-1877 թվականներին)
- Փիթ Կի (ծնվել է՝ 1927 թ.) — երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
- Ռոնալդ Կուման (ծնվել է՝ 1963 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, երկու անգամ արժանացել է Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ֆուտբոլի պատմության ամենաարգասավոր պաշտպանը (193 գոլ 533 խաղերում)։ Ներկայումս ծավալում է ֆուտբոլային մարզչի գործունեություն։
- Էրվին Կուման — ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանրահայտ նիդերլանդացի ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանի ավագ եղբայրը
- Անտոն Մաուվե – հոլանդացի բնանկարիչ (1838-1888 թթ.)
- Ջոննի Ռեպ (ծնվել է՝ 1951 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան
- Դիկ Հելլինգ (ծնվել է՝ 1950 թ.) — հոլանդացի նախկին ֆուտբոլիստ
- Քրիստիան Էյքման (1858-1930 թթ.) — հոլանդացի պաթոլոգ, Ֆիզիոլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակի դափնեկիր (1929 թ.)։