Jump to content

Երեքնուկ մարգագետնային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեքնուկ մարգագետնային
Երեքնուկ մարգագետնային
Երեքնուկ մարգագետնային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
Տեսակ Երեքնուկ մարգագետնային (T. pratense)
Միջազգային անվանում
Trifolium pratense
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Երեքնուկ մարգագետնային (լատին․՝ Trifolium praténse), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ բարակ, ճյուղավոր ցողուններով, երկարակոթ, եռամասնյա սրածայր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունների գագաթներին գտնվող գնդաձև ծաղկաբույլերում՝ երկու կանաչ լայն ծաղկակիցներից կազմված գլխիկներում, հավաքված են մանր, կարմրավուն կամ ծիրանի ծաղիկները։ Հնգանդամ ծաղիկներն ունեն մազապատ բաժակ և ստորին մասում՝ ընտանիքին բնորոշ թերթիկների միաձուլումից առաջացած խողովակով պսակ։ Պտուղը միասերմ փոքր ունդ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են տերևները և հաճելի հոտ ունեցող ծաղկաբույլերը։ Թարմ տերևներից պատրաստում են աղցաններ, իսկ ծաղկաբույլերն օգտագործում են թթու դնելիս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ մարգագետնային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ մարգագետնային» հոդվածին։