Jump to content

Եվ մարում է լույսը...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվ մարում է լույսը...
անգլ.՝ Lights Out
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին
Թվականօգոստոսի 4, 2016[1][2], հուլիսի 21, 2016[3] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Սանդբերգ
ՊրոդյուսերՋեյմս Վան և Էրիկ Հայսերեր
Սցենարի հեղինակԷրիկ Հայսերեր
ԴերակատարներԹերեզա Փալմեր, Մարիա Բելո, Բիլլի Բյորք[4], Էմիլի Էլին Լինդ[4], Գաբրիել Բեյթման[4] և Էնդի Օշո
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժՄիշել Ալլեր և Քիրք Մ. Մորի
ԿինոընկերությունNew Line Cinema, RatPac-Dune Entertainment, Atomic Monster Productions և Grey Matter Productions
Տևողություն81 րոպե
Բյուջե4 900 000 $
Շահույթ148 000 000 $[5][6]
Պաշտոնական կայքէջ

Եվ մարում է լույսը... (անգլ.՝ Lights out), ամերիկյան սարսափ ֆիլմ, որը ստեղծվել է 2013 թվականին։ Ռեժիսորը Դևիդ Ֆ. Սանդբերգն է, սցենարի հեղինակներն են Էրիկ Հայսերերը, Թերեզա Պալմերը և Գաբրիել Բեյթմանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 8-ին Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնում։ Ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 22-ին։

Ֆիլմը սկսվում է Մարտին Գաբրիել Բեյթմանի և նրա հոր` Փոլի երկխոսությամբ, որտեղ Մարտինը պատմում է, որ իր մայրը խոսում է իր հետ։ Հայրը երեխային խոստանում է մի քանի ժամվա ընթացքում տուն վերադառնալ և քննարկել ամեն ինչ։ Միևնույն ժամանակ, Էսթերը (Լոտտա Լոստեն), Փոլի քարտուղարուհին, քայլում է պահեստի շուրջը, միացնում է լույսը ծառայողական սենյակում և անջատում սենյակի լույսը։ Նկատելով տարօրինակ կնոջը` միացնում է սենյակի լույսը, և կինը անհետանում է։ Էսթերը մի քանի անգամ միացնում և անջատում է լույսը, մինչև որ կինը մոտենում է նրան։ Քարտուղարուհին վախեցած փախչում է Փոլի գրասենյակ, զգուշացնում է նրան վտանգի մասին, ապա գնում է տուն։ Փոլը գնում է պահեստ,որտեղ էլ տեսնում է ուրվական։ Նա կանչում է ուրվականին` մտածելով որ դա Էսթերն է, բայց լույսը միանում է և Փոլը խելագարվում է։ Ուրվականը գնում է դեպի լույսը և Փոլը նկատում է, որ նրա ոտքը պոկված է և չի կարող դուրս գալ խավարից։ Փոլը գիտակցում է վտանգը և անցնում է առանձնասենյակ, միացնում է լույսը և կողպում է դուռը։ Ուրվականը այրում է լամպը, բացում է դուռը և սպանում է նրան։ Հաջորդ տեսարանում մարդու հաշմված մարմինն ընկնում է լուսավոր տեղ։ Որոշ ժամանակ անց ֆիլմի տեսարանը տեղապոխվում է Ռեբեկայի բնակարան։ Այնտեղ նրա ընկերը` Բեթը, փորձում է համոզել աղջկան գիշերել նրա տանը, բայց աղջիկը մերժում է նրան։ Բեթը դուրս է գալիս տանից` պահարանում թողնելով իր կեղտոտ զուգագուլպաները։ Աղջիկը նկատում է և պատուհանից նետում տղայի վրա` խոստովանելով իր համակրանքը տղայի հանդեպ։ Այնուհետև տեսարանը կրկին տեղափոխվում է Սոֆիի բնակարան։ Մարտինը գտնվում է իր անկողնու վրա և մտածում է իր և մոր խոսակցության մասին։ Նա դուրս է գալիս սենյակից և գնում մոր մոտ։ Մայրը հավաստիացնում է նրան, որ ամեն ինչ լավ է և խնդրում է վերադառնալ ննջարան։ Մարտինը նկատում է մայրիկի ետևում նույն հյուծված կնոջը և վազում է դեպի իր ննջարան, մտնում է ներս միացնում լույսը և կողպում է դուռը։ Դրանից հետո ուրվականը փորձում է բացել դուռը, բայց չկարողանալով հեռանում է։ Հաջորդ առավոտ,Մարտինը գնում է դպրոց և քնում է դասարանում։ Ուսուցիչը կանչում է Ռեբեկային` Մարտինի քույրիկին, որպեսզի նա տանի Մարտինին, բայց Մարտինը չի ցանկանում գնալ տուն։ Ուսուցիչը Ռեբեկային պատմում է, որ Մարտինը պարբերաբար քնում է դասարանում։ Ռեբեկան Մարտինին տանում է տուն, բայց նա փորձում է քրոջը համոզել, որ մնա նրա մոտ։ Ռեբեկան խոսում է մոր հետ, բայց մայրն իրեն անհասկանալի է պահում, և Ռեբեկան հասկանում է, որ մայրը դեղերի կարիք ունի։ Ռեբեկան և Մարտինը հեռանում են, իսկ մայրը հեկեկալով մտնում է տուն։ Հասնելով տուն` Ռեբեկան Մարտինին ցույց է տալիս իր ննջասենյակը։ Երեկոն անցնում է հանգիստ, և քույր ու եղբայր գնում են քնելու։ Գիշերը Ռեբեկան անհանգիստ է լինում։ Բացելով աչքերը` դռան մոտ Ռեբեկան տեսնում է հյուծված կնոջը։ Ռեբեկաըի սենյակի լույսը մի քանի անգամ անջատվում և միանում է, և լույսի միանալու հետ միասին անհետանում է նաև կինը։ Մի քանի անգամ լույսը անջատվել միանալուց հետո կինը հարձակվում է աղջկա վրա։ Ռեբեկան խուճապի մատնվելով փնտրում է Մարտինին, և նրան գտնում լոգարանում` լամպը ձեռքին քնած։ Հաջորդ առավոտ Ռեբեկան Մարտինին տանում է դպրոց, և վերադառնում այնտեղ, որտեղ տեսել էր ուրվականին։ Այնուհետև եղբայրը և քույրը պարզում են, որ ուրվականը երևում է միայն լույսի բացակայության ժամանակ։ Ֆիլմը ավարտվում է տեսարանով, որտեղ Բրետը, Ռեբեկան ու Մարտինը նստած են շտապօգնության մեջ և քննարկում են ապագան։ Բրետը խոստանում է, որ նա միշտ կլինի նրանց հետ։ Խցիկը հեռանում է, հնչում է անհանգիստ երաժշտություն, և ֆիլմն ավարտվում է։

2015 թվականի հունիսի 16-ին Գաբրիել Բեյթմանն ստանում է ֆիլմի ��լխավոր դերերից մեկը[7]։ Ֆիլմի պրոդյուսերի հետ հարցազրույցում Լոուրենս Գրեյը 2016 թ. ապրիլին հայտնել է, որ ֆիլմը «մի բանի մասին է, որը ստիպում է մեզ վախենալ մութից»։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 29-ին սկսեցին ֆիլմի նկարահանումները[8] և շարունակվեցին մինչև 2015 թվականի օգոստոսի 5[9]-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]