Դուլսե Մարիա Լոյնաս
Դուլսե Մարիա Լոյնաս | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Dulce María Loynaz Muñoz |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1902[1][2] |
Ծննդավայր | Հավանա, Կուբա |
Վախճանվել է | ապրիլի 27, 1997[1] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Հավանա, Կուբա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և փաստաբան |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Հավանայի համալսարան |
Պարգևներ | |
Dulce María Loynaz Վիքիպահեստում |
Դուլսե Մարիա Լոյնաս Մունյոս ( իսպ.՝ Dulce María Loynaz Muñoz. դեկտեմբերի 10, 1902[1][2], Հավանա, Կուբա - ապրիլի 27, 1997[1], Հավանա, Կուբա), կուբացի բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուլսե Մարիան Կուբայի ազատագրական բանակի գեներալ, Կուբայի ազգային օրհներգի խոսքերի հեղինակ Էնրիկո Լոյնաս դել Կաստիլյոյի / Enrique Loynaz del Castillo (1871-1963) դուստրն է։ Մեծացել է արվեստով ու գրականությամբ հետաքրքրված, բարեկեցիկ ընտանիքում։ Գեղարվեստական գրականության ասպարեզում իր նորամուտը նշել է 1919 թվականին՝ առաջին բանաստեղծությունները տպագրելով պարբերականներում ։ 1927 թվականին ավարտել է Հավանայի համալսարանը, ստացել իրավաբանի մասնագիտություն, մինչև 1961 թվականը փաստաբանական համեստ մասնավոր պրակտիկա վարել։ Նա շատ է ճանապարհորդել Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Իսպանիայում, որոշ ժամանակ ապրել է Կանարյան կղզիներում: Մասնակցել է եկեղեցական կյանքին, զբաղվել բարեգործությամբ։ Տպագրվել է իսպանական և կուբայական մամուլում։ Ընկերություն է արել Խուան Ռամոն Խիմենեսի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի, Խոսե Լեսամա Լիմայի, Ալեխո Կարպանտիերի հետ:
Դուլսե Մարիա Լոյնասը մահացել է քաղցկեղից Հավանայի Վեդադո թաղամասի իր հին տանը: Թաղվել է Կոլումբոս Մետրոպոլիտեն գերեզմանատանը:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուլսե Մարիա Լոյնասը պոեզիան միշտ համարել է բացարձակապես անհատական, անձնական գործ և ինչ-որ չափով՝ պատահականության արդյունք՝ ի տարբերություն արձակի, այդ թվում՝ լրագրության, էսսեագրության և նամակագրական՝ էպիստոլյար ժանրի, որոնց շատ ժամանակ է հատկացրել։ Հեղինակ է «Այգին» (1951) վեպի, « Ամառը Տեներիֆեում» (1958) ճամփորդական գրառումների գրքի, թերթում ու ամսագրում լույս տեսած քրոնիկների, ինքնակենսագրական արձակի:
1959 թվականից վերջ է տվել Կուբայում հրատարակվելուն և, ընկերների վկայությամբ, երկար տարիներ ընդհանրապես դադարել է գրել՝ ինքն իրեն ենթարկելով «ներքին արտագաղթի» և հրաժարվելով հրապարակայնությունից: Գրական աշխատանքի վերադարձել է ավելի քան 25 տարվա ընդմիջումից հետո: Ընդ որում՝՝ նրա նոր գրքերն ու բանաստեղծական անթոլոգիաները (ինչպես նաև նրա մասին գրքերի մեծ մասը) հրատարակվել են հիմնականում Իսպանիայում։
Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Versos ( 1950 )
- Juegos de Agua ( 1951 )
- Poemas sin nombre ( 1953 )
- Ultimos días de una casa ( 1958 )
- Poemas escogidos ( 1985 )
- Poemas naufragos ( 1991 )
- Bestiarium ( 1991 )
- Finas redes ( 1993 )
- La novia de Lázaro ( 1993 )
- Poesia completa ( 1993 )
- Melancolía de otoño ( 1997 )
- La voz del silencio ( 2000 )
- El áspero sendero ( 2001 )
Ընտրված պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆոնս X Իմաստունի շքանշան ( 1947 ):
- Կուբայի ազգային արժանիքների շքանշան Կառլոս Մանուել դե Չեսպեդեսի կողմից (1947)
- Կուբայի արվեստի և գրականության ազգային ակադեմիայի անդամ ( 1951 )
- Խաչ «Եկեղեցու և Հռոմի պապին մատուցած ծառայությունների համար» ( 1955 )
- Մալագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ (1955)
- Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ ( 1959 )
- Կուբայի լեզվի ակադեմիայի թղթակից անդամ (1959)
- Իսպաներենի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ ( 1968 թ .)
- Ալեխո Կարպանտիերի մեդալ (Կուբա, 1982 )
- Կուբայի գրականության ազգային մրցանակ ( 1987 )
- Ֆելիքս Վարելայի առաջին աստիճանի կուբայական շքանշան( 1988 )
- Կուբայի գրողների և նկարիչների միության պատվավոր անդամ ( 1988 թ .)
- Հավանայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ( 1991 )
- Միգել դե Սերվանտեսի մրցանակ ( 1992 )
- Իզաբելլա Կաթոլիկի շքանշան ( 1993 ):
- Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան մրցանակ (Իսպանիա, 1993)
- Գաբրիելա Միստրալի շքանշան (Չիլի, 1996 )
Դուլսե Մարիա Լոյնասի հարյուրամյակի կապակցությամբ ( 2002 ) թողարկվել է կուբայական նամականիշ՝ նրա պատկերով (տես՝ [1] )։ 2005 թվականից Հավանայում գործում է բանաստեղծուհու անվան մշակութային կենտրոնը:
Դուլսե Մարիա Լոյնասի պոեզիան բավականին ծավալուն չափերով թարգմանվել է անգլերեն։ Իսպանացի կոմպոզիտոր Մերսեդես Սավալան երաժշտություն է գրել նրա բանաստեղծությունների հիման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Իսպաներեն Վիքիպեդիա (իսպ.) — 2001.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Homenaje a Dulce María Loynaz. obra literaria, poesía y prosa, estudios y comentarios/ Ana Rosa Núñez, ed. Miami: Ediciones Universal, 1993 թ.
- Horno Delgado. Margen acuático: Poesía de Dulce María Loynaz. Madrid:: Editions Júcar, 1998
- López Lemus V. Dulce María Loynaz. estudios de la obra de una cubana universal. Tenerife. Centro de la Cultura Cultura Popular Canaria, 2000 թ.
- La bella durmiente de Cuba: homenaje a Dulce María Loynaz con ocasión del centenario de su natalicio/ Hortensia Viñes Rueda, ed. La Laguna: Grupo Liberal del Parlamento Europeo, 2001 թ.
- Dulce María Loynaz cien años despues/ Humberto López Cruz, Luis A. Jiménez, eds. Madrid:. Editorial Hispano Cubana, 2004 թ
- Sobre Dulce María Loynaz. ensayos acerca de su poesía, sus prosas y sus opiniones literarias/ Carmen Alemany Bay, Remedios Mataix, eds. Մադրիդ. Editorial Verbum; Alicante: Universidad de Alicante, 2007 թ.
- Дульсе Мария Лойнас.// Поэзия Кубы. — М.: Прогресс, 1980. — С. 144—150.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերվանտեսի վիրտուալ գրադարանում(Իսպաներեն)
- Պոեզիա առցանց(Իսպաներեն) .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուլսե Մարիա Լոյնաս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Հավանա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1997 մահեր
- Հավանա քաղաքում մահացածներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Կուբացի կին գրողներ
- Իսպանալեզու գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Իրավագետներ