Դորա Մար
Դորա Մար ֆր.՝ Henriette Markovitch | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Henriette Théodora Markovitch[1] |
Կեղծանուն | Dora Maar |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1907[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ |
Վախճանվել է | հուլիսի 16, 1997[2][4][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Les Arts décoratifs? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարչուհի, բանաստեղծուհի, պարուսույց, քանդակագործ, մոդել, գրող և օֆորտանկարիչ |
Ոճ | սյուրռեալիզմ |
Թեմաներ | պոեզիա |
Ուսուցիչ | Անդրե Լոտ |
Հայր | Josip Marković? |
Մայր | Louise Voisin? |
Համատեղ ապրող | Պաբլո Պիկասո[6] |
Dora Maar Վիքիպահեստում |
Դորա Մար (ֆր.՝ Dora Maar, իրական անունը՝ Henriette Theodora Markovitch, նոյեմբերի 22, 1907[2][3][4][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ - հուլիսի 16, 1997[2][4][5][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ), ֆրանսուհի նկարչուհի և լուսանկարչուհի։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուրենցի ֆրանսուհի և խորվաթական ծագման ճարտարապետի աղջիկ, ապրել է Արգենտինայում։
1920 թվականին եկել է Փարիզում, սովորել գեղանկարչություն, ապա լուսանկարչություն, ծանոթացել է Բրասաի, Անրի Կարտիե Բրեսոնի, սյուրռեալիստների հետ (Անդրե Բրետոն, Ժորժ Բատայ)։ Եղել է Ման Ռեյի օգնականը։ 1935 բացել է իր սեփական լուսանկարչական ստուդիան։ Նրա «Հայրի՛կ, կսպանեմ» (1936) ֆոտոմոնտաժը դարձել է սյուրռեալիստական արվեստի մի յուրատեսակ այցեքարտ։
1936 թվականին ֆրանսիական «Դե Մագո» սրճարանում Պոլ Էլուարը Մարին ծանոթացրել է Պիկասսոյի հետ։ 9 տարի Մարը եղել է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան։ Մարը հաճախ է լուսանկարել Պիկասոյին (հատկապես «Գեռնիկայի» վրա աշխատելու ժամանակ), նրա ազդեցությամբ է անդրադարձել գեղանկարչությանը։ Պիկասոն շատ է նկարել Մարին՝ հատկապես որպես թախծող, տխրող կին։ Նրա նկարներում Մարը մշտապես ներկայացել է որպես «թախծող կին»։
1945 թվականին՝ Պիկասոյի հետ բաժանումից հետո, Մարը խորը հոգեկան ճգնաժամ է ունեցել, հոգեբուժարանում բուժվել է Ժակ Լականի մոտ։ Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսից հետո (1957) երկար տարիներ փակվել է իր սենյակում, բանաստեղծություններ է գրել, նկարներ է նկարել, եղել է գրեթե մոռացված։
Մարի գեղնկարչական ժառանգությունը մեծ մասամբ բարձր է գնահատվել հասարակության և քննադատության կողմից, ներկայացվել է հետմահու ցուցահանդեսին (1999):
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչուհու մասին գրվել են վեպեր՝ Դրագան Բուկմիրովիչ «Դորա Մար» (1998) և Նիկոլ Ավրիլ «Ես Դորա Մարն եմ»
- Նրա դերը Ջեյմս Այվորի «Ապրել կյանք Պիկասոյի հետ» (1996) ֆիլմում խաղացել է Ջուլիան Մուրը, Պիկասոյի դերը՝ Էնթոնի Հոփքինսը։ «Հանճարը» սերիալի երկրորդ եթերաշրջանում Մարի դերը կատարել է Սամանտա Քոլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Dora Maar (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ https://www.bbc.com/mundo/noticias-50515487
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորա Մարը և Պիկասոն
- Պիկասոյի և Ման Ռեյի նկարած Մարի պատկերները
- Աշխատանքներ աշխարհի թանգարաններում
- (անգլ.)
- Ռոժի Անդրե (Ռոզա Կլայն). Դորա Մարի լուսանկարը, 1941
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Մար» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1997 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Սյուրռեալիստներ
- Պաբլո Պիկասո
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի մոդելներ
- Ֆրանսիացի բանաստեղծուհիներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ