Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Վասիլևիչ Ուխտոմսկի (1719[1][2], Q20699867?, Poshekhonsky Uyezd, Ռուսական թագավորություն - հոկտեմբերի 15 (26), 1774, Odoyev Uyezd, Kaluga Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ։
Սովորել է Մոսկվայի Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոցում։ 1740-ական թվականների վերջերից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական և շինարարական աշխատանքները։ Ուխտոմսկու գործերից են՝ Տրոիցե-Սերգինյան մայրավանքի զանգակատունը, Մոսկվայում՝ Կարմիր դարպաս (1753-1757, չի պահպանվել) և Սենատի տունը (վերակառուցվել է 1753-1757), բնորոշ են XVIII դարի ռուսական բարոկկոյին։ Ուխտոմսկու գործունեությունը մեծ դեր է խաղացել Մոսկվայի հատակագծման ու կառուցապատման կարգավորման գործում։ Եղել է խոշոր մանկավարժ, ռուսական առաջին ճարտարապետական դպրոցի հիմնադիրը, ուր սովորել են Մ․ Ֆ․ Կազակովը, Ա․ Ֆ․ Կոկորինովը, Ի․ Ե․ Ստարովը և ուրիշներ։
- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 Ovsyannikov Y. Ukhtomsky, Dmitry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086942
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|