Դիսմենորեա
Դիսմենորեա | |
---|---|
Դաշտանային ցիկլ | |
Տեսակ | հիվանդություն, ախտանիշ կամ նշան և women's disease? |
Պատճառ | Չկա հստակ և հիմնավորված պատճառ, հնարավոր պատճառներ՝ արգանդի միոմա, ադենոմիոզ, էնդոմետրիոզ |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ դաշտանի ընթացքում, փորլուծություն, սրտխառնոց[1][2] |
Բուժաքննություն | Գինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 625.3 |
ՀՄԴ-10 | N94.4 և N94.6 |
Հոմանիշներ | Ցավոտ դաշտան, դաշտանային սպազմ |
Ախտորոշում | Գինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն |
Տարբերակիչ ախտորոշում | Արտարգանդային հղիություն, կոնքի օրգանների բորբոքում, ինտերստիցիալ ցիստիտ, խրոնիկական կոնքի ցավեր |
Բուժում | Ջեռակ, դեղամիջոցներ |
Հաճախություն | 20-ից 90% (վերարտադրողական տարիքում գտնվող կանանց) |
Սկիզբը | Մինչև մեկ տարվա ընթացքում մենարխից(առաջին դաշտան) հետո[1] |
Տևողություն | Մինչև 3 օր[1] |
Կանխատեսում | Հաճախ բարելավվում է տարիքի հետ |
Dysmenorrhea Վիքիպահեստում |
Դիսմենորեա, հայտնի է նաև ցավոտ դաշտան կամ դաշտանային սպազմ անվանումներով, դաշտանի ընթացքում ուղեկցվող ցավ[2]։ Սովորաբար այն սկսվում է դաշտանի սկզբից[1]։ Ախտանիշները դրսևորվում են 3 օրվա ընթացքում։ Ցավը սովորաբար առաջանում է կոնքում կամ ստորորովայնային հատվածում։ Կարող է լինել նաև ցավ մեջքի շրջանում, փորլուծություն և սրտխառնոց[1]։
Երիտասարդ կանանց շրջանում ցավոտ դաշտանը ընթանում է առանց հստակ և հիմնավոր պատճառի[3][4]։ Ավելի մեծ տարիքի կանանց մոտ այն ��անդիպում է այնպիսի պատճառների հետևանքով ինչպիսիք են՝ արգանդի միոման, ադենոմիոզը և էնդոմետրիոզը[3]։ Այն առավել հաճախ հանդիպում է մենորագիա (ծանր դաշտան), անկանոն դաշտան ունեցողների և նրանց շրջանում ում դաշտանը սկսվել է մինչև 12 տարեկանը և կամ ունեն ցածր քաշ[1]։ Գինեկոլոգիական զննումը սեռական կյանք ունեցող կանանց դեպքում և գերձայնային հետազոտությունը կարող են նպաստել ախտորոշմանը[1]։ Վիճակները, որ պետք է պարտադիր բացառել ներառում են՝ արտարգանդային հղիություն, կոնքի բորբոքային հիվանդություն, ինտերստիցիալ ցիստիտ և քրոնիկական ցավեր կոնքում[4]։
Դիսմենորեա հաճախ հանդիպում է հաճախ և ինտենսիվ մարզվող և վաղ հասակում ծննդաբերածների շրջանում։ Բուժումը կարող է ներառել ջեռակի (տաքացնող հարմարանք) օգտագործում[3]։ Օգնող դեղամիջոցներից են՝ ՈՍՀԲԴ-ները ինչպիսիներից է՝ իբուպրոֆենը, հղիության հորմոնային կարգավորումը և ՆԱՊ-երը[1][3]։ B վիտամինային կոմպլեքսի ընդունումը կարող է օգտակար լինել։ Յոգայի, ասեղնաբուժության և մերսումների արդյունավետության վերաբերյալ ապացույցները բավարար չեն։ Իսկ վիրահատական միջամտությունը արդյունավետ է հստակ վիրաբուժական խնդիրների առկայության դեպքում[2]։
Վերարտադրողական տարիքում գտնվող ախտահարված կանանց թիվը տատանվում է 20-90%-ի շրջանակներում[1][4]։ Այն հանդիսանում է դաշտանային ցիկլի խանգարման ամենահաճախ հանդիպող պատճառը։ Սովորաբար այն առաջանում է մենարխիայից (առաջին դաշտան) հետո մեկ տարվա ընթացքում[1]։ Եթե չկա հիմնական պատճառ այն վերանում է տարիքի հետ կամ ծննդաբերությունից հետո[2]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսմենորեայի հիմնական ախտանիշը ցավն է, որը կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում կամ կոնքում[1]։ Ցավը կարող է նաև տեղակայվել որովայնի աջ կամ ձախ կողմերում։ Բացի այդ ցավը կարող է ճառագայթվել դեպի իրան, ազդր և ավելի ցածր[1]։
Դաշտանային ցավն ուղեկցող ախտանիշներից են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը կամ փորկապությունը, գլխացավը, գլխապտույտը, ցրվածությունը, գերզգայունությունը, ձայների, լույսի, հոտերի նկատմամբ, ուշագնացությունները, հոգնածությունը և թուլությունը։ Դիսմենորեայի ախտանիշները սկսվում են ձվազատումից ամիջապես հետո և շարունակվում մինչև անգամ դաշտանի դադար։ Դա կապված է ձվազատման ընթացքում օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Որոշ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործումը բերում է դիսմենորեայի ախտանիշների անհետացման՝ կապված նրանց ձվազատումը կանխող հատկությամբ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսմենորեան դասակարգվում է առաջնային և երկրորդային՝ կապված պատճառի առկայության կամ բացակայության հետ։ Առաջնային դիսմենորեան չունի առաջացման հստակ պատճառ, մինչդեռ երկրորդայինը ունի հատուկ պատճառներ, որոնք սովորաբար ախտահարում են արգանդը և մյուս վերարտադրողական օրգանները[5]։
Դիսմենորեայի առավել հաճախ հանդիպող պատճառը էնդոմետրիոզն է, որը հաստատվում է լապարասկոպիայով (որովայնադիտում) դիսմենորեա ունեցող 70% դեռահասների մոտ[6]։
Երկրորդային դիսմենորեայի հաջորդ ամենատարածված պատճառը արգանդի լեոմիոման է (հարթ մկանային ուռուցք)[7], ադենոմիոզը (արգանդի մկանային շերտում արգանդի ներքին շերտի հյուսվածքի առկայություն)[8], ձվարանների կիստա (բշտային ախտահարում) և կոնքային գերարյունության համախտանիշ[9]։
Ոտքերի անհավասար երկարության հետևանքով նույնպես կարող են լինել նմանատիպ ախտանշաններ, քանզի դրա հետևանքով թեքված կոնքը կարող է բերել գոտկային շրջանում ցավի առաջացման[10], ինչը սխալմամբ կարող է ընդունվել, որպես դաշտանային ցավ, քանի որ այդ խնդրով կանանց մոտ դաշտանի ընթացքում կա ցավի ուժգնացում։ Ոսկրային համակարգի այլ անոմալիաները՝ օրինակ սկոլիոզը, նույնպես կարող են բերել նման ցավի առաջացման։
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ արգանդի էնդոմետրիումը (ներքին շերտ) հաստանում է՝ պատրաստվելով պոտենցիալ հղիությանը, ձվազատումից հետո, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, և հղիություն չի առաջանում, ձևափոխված հյուսվածքը այլևս անհրաժեշտ չէ և այն հեռացվ��ւմ է։
Դաշտանի ընթացքում ձերբազատվում են պրոստագլանդին կոչվող մոլեկուլյար միացությունները, էնդոմետրիալ բջիջների քայքայման և դրանց պարունակության արտազատման հետևանքով[11]։ Պրոստագլանդինների և բորբոքման այլ միջնորդանյութերի ձերբազատումը արգանդ բերում է դրա կրճատման։ Կա կարծիք, որ հենց այդ միացություններն են առաջնային դիսմենորեայի հիմնական պատճառը[12]։ Երբ արգանդի մկանները կծկվում են, խանգարվում է դեպի էնդոմետրիում արյունամատակարարումը, որի հյուսվածքն էլ իր հերթին քայքայվում է և մահանում։ Այդ կծկումները շարունակվում են, որպեսզի մահացած հյուսվածքը դուրս բերվի արգանդից՝ արգանդի վզիկով և այնուհետև հեշտոցով։ Կրճատումների արդյունքում առաջացող թթվածնաքաղցն էլ կարող է պատճառ լինել ցավի։
Ի տարբերություն այլ կանանց և աղջիկների, առաջնային դիսմենորեայով կանայք ունեն արգանդի արգանդի մկանների բարձր ակտիվություն՝ ավելի բարձր և հաճախ կծկողականությամբ[13]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսմենորեա ախտորոշումը դրվում է ուղղակի հիմնվելով հիվանդության պատմության վրա, ելնելով դաշտանային ցավերից, որոնք խանգարում են ամենօրյա գործունեությանը։ Այնուամենայնիվ չկա համընդհանուր ընդունված ոսկե ստանդարտ դաշտանային ցավերի քանակական գնահատման համար[14]։ Չնայած դրան կան որոշակի քանակական գնահատման մեթոդներ դաշտանային ախտանշանները գնահատելու համար, որոնք դիտարկում են ցավից բացի նաև այնպիսի ախտանիշների ինչպիսիք են մարմնի այլ հատվածում ցավերը, դաշտանային արյունահոսությունը և այդ երևույթների անրադառնալը առօրյա աշխատունակությանը[14]։
Հետագա հետազոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ դրվել է դիմենորեա ախտորոշումը, պարտադիր պետք է շարունակել հետագա հետազոտումը առաջնային խնդիրը հայտնաբերելու կամ ժխտելու համար, դրա առկայության դեպքում այն բուժելու նպատակով՝ բարդություններից խուսափելու կամ հիվանդության սրացումը կանխելու համար։
Հետագա աշխատանքը իր մեջ ներառում է հիվանդության պատմության հավաքում, կոնքի օրգանների հետազոտում։ Դրանց արդյունքների հիման վրա կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ ինչպիսիք են՝
Վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՍՀԲԴ-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել առաջնային դիսմենորեայի ցավի վերացման համար[15]։ Այս դեղամիջոցները ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ ինչպիսիք են՝ սրտխառնոցը, ստամոքսի թթվայնության խանգարում, և փորլուծություն[15][16]։ Կանանց ովքեր չեն կարող ընդունել ՈՍՀԲԴ-ներ նշանակվում է ՑՕԳ պաշարիչներ[17]։
Հղիության հորմոնալ կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության հորմոնալ կարգավորման դեպքում օգտագործվող դեղամիջոցները կարող են բերել վիճակի բարելավման[18][19]։ 2009 թվականի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն դեղամիջոցները որոնք ունեն իրենց կազմում էստրոգեն նվազեցնում են ցավը կապված դիսմենորեայի հետ[20]։ Չի հայտնաբերվել տարբեր հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ազդեցության տարբերությունները[20]։
Նորպլանտը[21] և Դեպո-պրովերան[22][23] նույնպես արդյունավետ են քանի որ առաջացնում են դաշտանադադար[24]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան նաև ապացույցներ միջմաշկային նիտրոգլիցերինի արդյունավետության վերաբերյալ[25]։
Ալտերնատիվ բժշկություն
[խմբագրե�� | խմբագրել կոդը]Չկան դեղաբույսերի կամ սննդի արդյունավետությունը փաստող ապացույցներ, բայց օգտագործվում են մելատոնին վիտամին E, սամիթ, երիցուկ, դարչին և այլն[1][26]։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել որ կա թույլ արդյունավետություն՝ շամբալայի, կատվախոտի, ցինկի սուլֆատի, կոճապղպեղի, ձկան յուղի և վիտամին B1-ի օգտագործման դեպքում 2016 թվականի հետազոտությունները հերքել են սննդի արդյունավետությունը խնդրի դեպքում[26][27]։ Կան կարծիքներ, որ կոճապղպեղը արդյունավետ է առաջնային դիսմենորեայի դեպքում։
Ինչպես նաև վերջերս շատ են կարծիքները և ապացույցները, որ չինական խոտաբույսերը ունեն մեծ արդյունավետություն ինչպես առաջնային և երկրորդային դիմենորեայի, այնպես էլ մի շարք այլ խնդիրների դեպքում[28][29]։
Միջամտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասեղնաբուժություն։ 2016 թվականի Կոհրանյան վերլուծությունում նշված էր, որ հետազոտությունների արդյունքում չի հաստատվել ասեղնաբուժության արդյունավետությունը որպես դիսմենրեայի առաջնային պատճառների վերացման մեթոդ[30]։ Այս տվյալները այնքան էլ հստակ չեն քանզի գրականությունում կան շատ իրարամերժ կարծիքներ։ Որոշ աղբյուրներում ասեղնաբուժությունը, ջեռոցը, նյարդի էլեկտրոսիմուլյացիան, մերսումները և այլ նմանատիպ միջամտությունները ունեն որոշակի արդյունավետություն։
2007 թվականի վերլուծությունում կան տվյալներ ըստ որի վարքային միջամտությունն ունի իր արդյունավետությունը սակայն չարժի հիմնվել դրանց վրա քանզի դրա ապացույցները շատ ախքատ են[31]։
Սպինալ միջամտությունները ամենայն հավանականությամբ չեն աշխատում, սակայն դրանք կարող են բերել ախտանիշների ինչ որ չափով նվազման[32]։ 2006 թվականի հետազոտությունները ցույց տվեցին որ այդ միջամտությունները անարդյունավետ են և առաջնային և երկրորդային դիսմեորեայի բուժման հարցում[33]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տվյալների դիսմենորեան ախտահարում է կանանց մոտ 25%-ը[34]։ Դիսմենորեայով դիմելիությունը բարձր է դեռահասների շրջանում ամենաբարձրը 20 տարեկան հասակում և տարիքի ավելացման հետ գնալով նվազում է։ Հետազոտություններից մեկի արդյունքներով դեռահասների շրջանում տարածվածությունը կազմում է 67,2%[35], իսկ այլ հետազոտության արդյունքներով 90%[34]։ Ապացուցվել է, որ տարածվածության հարցում չկա ռասայական տարբերություն։ Այնուամենայնիվ լատինո-ամերիկյան պատկանելիության դեռահաս աղջիկների շրջանում հետազոտությունները ցույց են տվել մեծ հաճախականություն[36]։ Այլ հետազոտության տվյալներով գրանցվել է 36,4% տարածվածություն, սակայն դա պատճառաբանվել է աղջիկների ցածր տարիքով[37]։ Ծննդաբերությունները կարող են թուլացնել ախտանիշները, սակայն դա ոչ միշտ է պատահում։ Ըստ որոշ տվյալների մեծ թվով կանանց դեպքում դաշտանային ցավը նվազել է 40-ից հետո[38]։ Հարցումների արդյունքներով դիսմենորեան ավելի հաճախ հանդիպում է բռնության ենթարկված կանանց շրջանում[39]։
Նորվեգիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ 20-30 տարեկան աղջիկների 14%-ի դեպքում ցավերը այնքան ուժգին են, որ նրանք չեն կարողանում լքել տունը և չեն հաճախում դասերի կամ աշխատանքի[40]։ Դեռահաս աղջիկների շրջանում դիսմենորեան համարվում է կրկնվող դասերից բացակայությունների հիմնական պատճառը[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Osayande AS, Mehulic S (March 2014). «Diagnosis and initial management of dysmenorrhea». American Family Physician. 89 (5): 341–6. PMID 24695505.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 American College of Obstetricians and Gynecologists (Jan 2015). «FAQ046 Dynsmenorrhea: Painful Periods» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Menstruation and the menstrual cycle fact sheet». Office of Women's Health. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Dysmenorrhea and Endometriosis in the Adolescent». ACOG. American College of Obstetricians and Gynecologists. 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Period Pain». MedlinePlus. National Library of Medicine. 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Janssen EB, Rijkers AC, Hoppenbrouwers K, Meuleman C, D'Hooghe TM (2013). «Prevalence of endometriosis diagnosed by laparoscopy in adolescents with dysmenorrhea or chronic pelvic pain: a systematic review». Human Reproduction Update. 19 (5): 570–82. doi:10.1093/humupd/dmt016. PMID 23727940.
- ↑ Hilário SG, Bozzini N, Borsari R, Baracat EC (January 2009). «Action of aromatase inhibitor for treatment of uterine leiomyoma in perimenopausal patients». Fertility and Sterility. 91 (1): 240–3. doi:10.1016/j.fertnstert.2007.11.006. PMID 18249392.
- ↑ Nabeshima H, Murakami T, Nishimoto M, Sugawara N, Sato N (2008). «Successful total laparoscopic cystic adenomyomectomy after unsuccessful open surgery using transtrocar ultrasonographic guiding». Journal of Minimally Invasive Gynecology. 15 (2): 227–30. doi:10.1016/j.jmig.2007.10.007. PMID 18312998.
- ↑ Hacker, Neville F., J. George Moore, and Joseph C. Gambone. Essentials of Obstetrics and Gynecology, 4th ed. Elsevier Saunders, 2004. 0-7216-0179-0
- ↑ Cooperstein R, Lew M (September 2009). «The relationship between pelvic torsion and anatomical leg length inequality: a review of the literature». Journal of Chiropractic Medicine. 8 (3): 107–18. doi:10.1016/j.jcm.2009.06.001. PMC 2732247. PMID 19703666.
- ↑ Lethaby A, Duckitt K, Farquhar C (January 2013). «Non-steroidal anti-inflammatory drugs for heavy menstrual bleeding». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD000400. doi:10.1002/14651858.CD000400.pub3. PMID 23440779.
- ↑ Wright, Jason and Solange Wyatt. The Washington Manual Obstetrics and Gynecology Survival Guide. Lippincott Williams and Wilkins, 2003. 0-7817-4363-X
- ↑ Rosenwaks Z, Seegar-Jones G (October 1980). «Menstrual pain: its origin and pathogenesis». The Journal of Reproductive Medicine. 25 (4 Suppl): 207–12. PMID 7001019.
- ↑ 14,0 14,1 Wyatt KM, Dimmock PW, Hayes-Gill B, Crowe J, O'Brien PM (July 2002). «Menstrual symptometrics: a simple computer-aided method to quantify menstrual cycle disorders». Fertility and Sterility. 78 (1): 96–101. doi:10.1016/s0015-0282(02)03161-8. PMID 12095497.
- ↑ 15,0 15,1 Marjoribanks J, Ayeleke RO, Farquhar C, Proctor M (July 2015). «Nonsteroidal anti-inflammatory drugs for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD001751. doi:10.1002/14651858.CD001751.pub3. PMID 26224322.
- ↑ Rossi S, editor. Australian Medicines Handbook 2006. Adelaide: Australian Medicines Handbook; 2006. 0-9757919-2-3
- ↑ Chantler I, Mitchell D, Fuller A (January 2008). «The effect of three cyclo-oxygenase inhibitors on intensity of primary dysmenorrheic pain». The Clinical Journal of Pain. 24 (1): 39–44. doi:10.1097/AJP.0b013e318156dafc. PMID 18180635.
- ↑ Archer DF (November 2006). «Menstrual-cycle-related symptoms: a review of the rationale for continuous use of oral contraceptives». Contraception. 74 (5): 359–66. doi:10.1016/j.contraception.2006.06.003. PMID 17046376.
- ↑ Harel Z (December 2006). «Dysmenorrhea in adolescents and young adults: etiology and management». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 19 (6): 363–71. doi:10.1016/j.jpag.2006.09.001. PMID 17174824.
- ↑ 20,0 20,1 Wong CL, Farquhar C, Roberts H, Proctor M (October 2009). «Oral contraceptive pill for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002120. doi:10.1002/14651858.CD002120.pub3. PMID 19821293.
- ↑ Power J, French R, Cowan F (July 2007). Power J (ed.). «Subdermal implantable contraceptives versus other forms of reversible contraceptives or other implants as effective methods of preventing pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD001326. doi:10.1002/14651858.CD001326.pub2. PMID 17636668.
- ↑ Glasier A (2006). «Contraception». In DeGroot LJ, Larry JJ (eds.). Endocrinology (5th ed.). Philadelphia: Elsevier Saunders. էջեր 2993–3003. ISBN 0-7216-0376-9.
- ↑ Loose DS, Stancel GM (2006). «Estrogens and Progestins». In Brunton LL, Lazo JS, Parker KL (eds.). Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11th ed.). New York: McGraw-Hill. էջեր 1541–1571. ISBN 0-07-142280-3.
- ↑ Gupta HP, Singh U, Sinha S (July 2007). «Laevonorgestrel intra-uterine system--a revolutionary intra-uterine device». Journal of the Indian Medical Association. 105 (7): 380, 382–5. PMID 18178990.
- ↑ Morgan PJ, Kung R, Tarshis J (May 2002). «Nitroglycerin as a uterine relaxant: a systematic review». Journal of Obstetrics and Gynaecology Canada. 24 (5): 403–9. PMID 12196860.
- ↑ 26,0 26,1 Pattanittum P, Kunyanone N, Brown J, Sangkomkamhang US, Barnes J, Seyfoddin V, Marjoribanks J (March 2016). «Dietary supplements for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 3: CD002124. doi:10.1002/14651858.CD002124.pub2. PMID 27000311.
- ↑ Daily JW, Zhang X, Kim DS, Park S (December 2015). «Efficacy of Ginger for Alleviating the Symptoms of Primary Dysmenorrhea: A Systematic Review and Meta-analysis of Randomized Clinical Trials». Pain Medicine. 16 (12): 2243–55. doi:10.1111/pme.12853. PMID 26177393.
- ↑ Zhu X, Proctor M, Bensoussan A, Wu E, Smith CA (April 2008). Zhu X (ed.). «Chinese herbal medicine for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005288. doi:10.1002/14651858.CD005288.pub3. PMID 18425916.
- ↑ Gao L, Jia C, Zhang H, Ma C (October 2017). «Wenjing decoction (herbal medicine) for the treatment of primary dysmenorrhea: a systematic review and meta-analysis». Archives of Gynecology and Obstetrics. 296 (4): 679–689. doi:10.1007/s00404-017-4485-7. PMID 28791471.
- ↑ Smith CA, Armour M, Zhu X, Li X, Lu ZY, Song J (April 2016). «Acupuncture for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD007854. doi:10.1002/14651858.CD007854.pub3. PMID 27087494.
- ↑ Proctor ML, Murphy PA, Pattison HM, Suckling J, Farquhar CM (July 2007). Proctor M (ed.). «Behavioural interventions for primary and secondary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD002248. doi:10.1002/14651858.CD002248.pub3. PMID 17636702.
- ↑ Chapman-Smith D (2000). «Scope of practice». The Chiropractic Profession: Its Education, Practice, Research and Future Directions. West Des Moines, IA: NCMIC. ISBN 1-892734-02-8.
- ↑ Proctor ML, Hing W, Johnson TC, Murphy PA (July 2006). Proctor M (ed.). «Spinal manipulation for primary and secondary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD002119. doi:10.1002/14651858.CD002119.pub3. PMID 16855988.
- ↑ 34,0 34,1 Holder A, Edmundson LD, Erogul M (2009 թ․ դեկտեմբերի 31). «Dysmenorrhea». eMedicine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Sharma P, Malhotra C, Taneja DK, Saha R (February 2008). «Problems related to menstruation amongst adolescent girls». Indian Journal of Pediatrics. 75 (2): 125–9. doi:10.1007/s12098-008-0018-5. PMID 18334791.
- ↑ Banikarim C, Chacko MR, Kelder SH (December 2000). «Prevalence and impact of dysmenorrhea on Hispanic female adolescents». Archives of Pediatrics & Adolescent Medicine. 154 (12): 1226–9. doi:10.1001/archpedi.154.12.1226. PMID 11115307.
- ↑ Sule ST, Umar HS, Madugu NH (June 2007). «Premenstrual symptoms and dysmenorrhoea among Muslim women in Zaria, Nigeria». Annals of African Medicine. 6 (2): 68–72. doi:10.4103/1596-3519.55713. PMID 18240706.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Juang CM, Yen MS, Horng HC, Cheng CY, Yuan CC, Chang CM (October 2006). «Natural progression of menstrual pain in nulliparous women at reproductive age: an observational study». Journal of the Chinese Medical Association. 69 (10): 484–8. doi:10.1016/S1726-4901(09)70313-2. PMID 17098673.
- ↑ Vink CW, Labots-Vogelesang SM, Lagro-Janssen AL (August 2006). «[Menstruation disorders more frequent in women with a history of sexual abuse]». Nederlands Tijdschrift Voor Geneeskunde (Dutch and Flemish). 150 (34): 1886–90. PMID 16970013.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mozon: Sykemelder seg på grunn av menssmerter». Mozon. 2004 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ French L (2008). «Dysmenorrhea in adolescents: diagnosis and treatment». Paediatric Drugs. 10 (1): 1–7. doi:10.2165/00148581-200810010-00001. PMID 18162003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսմենորեա» հոդվածին։ |
|