Դիզենթերիայի ամեոբա
Դիզենթերիայի ամեոբա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Entamoeba histolytica
Schaudinn, 1903
| ||||||||||||||
|
Դիզենթերիայի ամեոբա (լատին․՝ Entamoeba histolytica) մակաբույծ նախակենդանիների տեսակներ, սարկոդայիններ ենթադաս, մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ։ Առաջացնում են ծանր հիվանդություն՝ ամեոբիազ (ամեոբային դիզենտերիա, ամեոբային կոլիտ)։ Առաջին անգամ նկարագրել է Ֆ. Ա. Լեշը[1] 1875 թվականին Պետերբուրգում երկար ժամանակ արյունային լուծով տառապող հիվանդի կղանքում։
Դիզենթերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։
Կենսական ցիկլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակաբույծի զարգացման վեգետատիվ ձևը ներկայացված է 4 ձևով՝
- հյուսվածքային,
- մեծ վեգետատիվ,
- լուսանցքային
- նախացիստային, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններ։
Հյուսվածքային ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզենթերիային ամեոբայի հյուսվածքային ձևն ունի 20-25 մկմ երկարություն, ինվազիոն մեծ ունակություն և շարժունակություն։ Շարժումներն հրոցանման են և իրականացվում են պսևդոպոդիումների օգնությամբ։ Այս ձևը հայտնաբերվում է միայն սուր ամեոբիազի ժամանակ ախտահարված օրգաններում, հազվադեպ նաև արտաթորանքներում։
Մեծ վեգետատիվ ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ վեգետատիվ ձևը (forma magna) ունի 30-40-ից 60-80 մկմ երկարություն և ունակ է ֆագոցիտելու էրիթրոցիտները (էրիթրոֆագ), հայտնաբերվում է միայն աղիքային ամեոբիազով հիվանդի թարմ արտաթորանքներում։ Ամեոբաների վեգետատիվ ձևն անկայուն է արտաքին միջավայրում, հիվանդի կղանքում ոչնչանում է 30 րոպեի ընթացքում։
Լուսանցքային ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանցքային ձևն (forma minuta) ունի 15-20 մկմ երկարություն, պակաս շարժունակ է, բնակվում է հաստ աղու լուսանցքում և հայտնաբերվում է արտաթորանքներում սուր աղիքային ամեոբիազի ռեկոնվալեսցենտների, հիվանդության քրոնիկ ռեցիդիվող ձևերով հիվանդների և ամեոբակիրների մոտ (լուծողականների ընդունումից հետո)։
Նախացիստային ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախացիստային ձևն ունի 12-20 մկմ երկարություն, քիչ շարժուն է, հայտնաբերվում է սուր աղիքային ամեոբիազի ռեկոնվալեսցենտների և ամեոբակիրների արտաթորանքներում լուծողականների ընդունումից հետո։
Ցիստա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիստա
|
Դիզենթերիային ամեոբայի հագստի ձևերը՝ ցիստները, լինում են հասունության տարբեր աստիճանների։ Կլորավուն, 9-14 մկմ տրամագծով ցիստները հայտնաբերվում են սուր աղիքային ամեոբիազիով ռեկոնվալեսցենտների, ռեմիսիայի շրջանում գտնվող քրոնիկ ռեցիդիվող ամեոբիազով հիվանդների և ամեոբակիրների կղանքում։
Բարակ աղիներ ցիստների ներթափանցումից հետո նրանց թաղանթները լուծվում են, ազատվում է քառակորիզ «մայրե ամեոբան ևսկսում կիսվել, առաջանում են 8 միակորիզ ամեոբաներ։ Բարենպաստ պայմաններում նրանք բազմանում են՝ վերածվելով վեգետատիվ ձևերի, որոնք բնակվում են հաստ աղու պրոքսիմալ հատվածներում։
Ցիստները խիստ կայուն են արտաքին գործոնների նկատմամբ։ Խոնավ կղանքում 17-20 °С-ի և ջրում սապրոֆիտ բակտերիալ ֆլորայի բացակայության պայմաններում նրանք պահպանում են իրենց կենսունակությունը մոտավորապես 1 ամիս, մամռոտ և խոնավ հողում՝ մինչև 8 օր։ Սառեցված մթերքներում, մրգերի, բանջարեղենի, կենցաղային առարկաների վրա նրանք կարող են ապրել մի քանի օր։ Ցիստների վրա կործանիչ ազդեցությու ունի բարձր ջերմաստիճանը։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում (-20-21 °С) ցիստները պահպանում են իրենց կենսունակությունը մի քանի ամիս։ Չորացումից նրանք կործանվում են վայրկենապես։
Սովորական ախտահանիչները՝ կախված քիմիական բաղադրությունից և կոնցենտրացիայից, ցիստների վրա ազդում են տարբեր կերպ. ֆորմալինի 5%-ոց և քլորամինի 1%-ոց լուծույթները նրանց վրա չունեն էական բացասական ազդեցություն, իսկ կրեզոլի (1:250)-ի լուծույթը ոչնչացնում է ցիստներին 5-15 րոպեում։ Էմետինի թույլ լուծույթը (1:5 000 000) կործանիչ է ցիստների համար։
Կեղտոտված ջուր խմելիս դիզենթերիայի ամեոբաներն ընկնում են մարդու աղիքների մեջ, արագ բազմանում, թափանցում աղիքների պատերի մեջ և այնտեղ առաջացնում խոցեր։ Այդ ամեոբաները սնվում են աղիքի քայքայված մասերով ու արյունով, առաջացնելով ամեոբային դիզենթերիա լուրջ հիվանդությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Entamoeba histolytica». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.