Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային սպաթներ, ապար կազմող միներալների տարածված խումբ։ Հիմնականում նատրիումի, կալցիումի, կալիումի հազվադեպ՝ բարիումի ալյումասիլիկատներ են ու կազմում են մագմատիկ ապարների շուրջ 60%֊-ը։ Բյուրեղանում են մոնոկլինային և տրիկլինային համակարգերում։ Գույնը՝ սպիտակ, կարմրավուն, վարդագույն, գորշ են։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2500-900 կգ/մ³։ Ըստ բաղադրության բաժանվում են կալիումնատրիումային (օրթոկլազ, սանիդին), նատրիումկալցիումային (պլագիոկլազներ) և բարիումկալիումայիև խմբերի։ Հանդիպում են մագմատիկ ծագման (գրանիտներ, սիենիտներ), մետամորֆային (գնեյսներ) ու նստվածքային (կոնգլոմերատներ) ապարներում։ Դաշտային սպաթները պարունակում են արժեքավոր հազվագյուտ և ցրված տարրեր։ Օգտագործվում են որպես ճենապակու և հախճապակու հումք ապակու և ցեմենտի արտադրության մեջ, որոշ տարատեսակները՝ իբրև կիսաթանկարժեք քար (ամազոնիտ, լուսնաքար)։ Հիմնական արդյունաբերական կուտակները կապված են ցեգմատիտների հետ։ ԽՍՀՄ-ում խոշոր հանքավայրեր կան Կարելիայում, Ուրալում, Ուկրաինայում, Կոլայի թերակղզում, Անդրբայկալում, արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և այլուր։ ԽՍՀՄ-ում դաշտային սպաթներ հանդիպում են մագմատիկ ապարների կազմում բազմաթիվ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 286)։
|