Դանգո
Արտաքին տեսք
Ճապոնական խոհանոց | |
---|---|
Տեսակ | աղանդեր |
Ենթատեսակ | խմորի շերտով կիսաֆաբրիկատներ, wagashi? և դամփլինգ |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | բրինձ |
Հնարավոր | անկո, կինակո |
Dango Վիքիպահեստում |
Դանգո (ճապ. 団子) կամ օդանգո (ճապ.お団子), ճապոնական պելմենիներ կամ գնդիկներ, որոնք պատրաստված են բրնձի կպչուն տեսակներից[1]։ Հիմնականում գնդիկները անց են կացնում փայտիկի միջով տապակում կամ ծածկում անկո մածուկով և կինակո ալյուրով։ Նման է մոչիին[2]։ Ամանորի տոնակատարության ժամանակ դանգոի 12 գնդիկներ կախում են չոր ճյուղերի վրա, որոնք խորհրդանշում են 12 ամիսները՝ որպես բարեկեցության ցանկություն։ Այստեղից առաջացել է ասացվածք «ավելի լավ է դանգո, քան ծաղիկներ» (ճապ. 花より団子 հանա յորի դանգո:)
Դանգոյի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն դանգոյի մի քանի տեսակներ, որոնցից մի մասը անվանված են նրանց զուգորդվող համեմունքներով։
- Ան-դանգո ներառում է իր մեջ անկո, կարմիր լոբուց մածուկ։
- Բոթյան դանգո՝ երեք գույնի գնդիկներով հավաքած դանգո, որպես ներկանյութ օգտագործում են կարմիր լոբի, ձու և կանաչ թեյ։
- Գոմա դանգոն զարդարում են քունջութով։
- Կիկակո դանգոյի մեջ ավելացվում է սոյայի այլուր։
- Կուսի դանգո՝ դանգո, որը տնկված է շամփուրի վրա։
- Միտարասի՝ դանգո, պատված օշարակով, որը բաղկացած է սոյայի սոուսից, շաքարավազից և օսլայից։
- Սասա դանգո՝ ավանդական դանգո Նիիգատա պրոֆեկտուրայի, որը փաթաթված է սասույի մեջ՝ եղեգի տեսակ։ Գոյություն ունեն սասա դանգոյի երկու տեսակ՝ օննա դանգո (բառացի «կանացի դանգո»), լցված անկոյով և օտոկո դանգոն (բառացի «տղամարդու դանգո»)։
- Տեպպանյակի՝ դանգո, պատրաստված տեպպանյակիի ձևով։
- Տիտի դանգոն ունի քաղցր համ, օգտագործում են որպես աղանդեր։
- Տյադանգո[3]՝ դանգոն, համեմված է կանաչ թեյով, նրան զարդարում են տերևներով։
- Խանամի դանգո՝ նույնպես եռագույն դանգո։ Հիմնականում արտադրվում է սակուրայի ծաղկման շրջանում և օգտագործվում է սակուրայի տոնակատարությունների ժամանկ։
- Ց��ւկիմի դանգոն պատրաստում և ուտում են լուսնի տոնակատարության ընթացքում։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատրաստման գործընթացը.
-
Ցուկիմի դանգո
-
Միտարասի դանգո
-
Կինակո դանգո
-
Յուկիմի-դանգո, ինչպես նաև մոչի պաղպաղակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Э.В. Молодякова Ритуал в синтоистской традиции // Боги, святилища, обряды Японии - энциклопедия синто / под ред. И.С. Смирнова. — Москва: изд. центр РГГУ, 2010. — С. 123. — (Orientalia etClassica - труды Института восточных культур). — ISBN 978-5-7281-1087-3
- ↑ 団子 // ブリタニカ国際大百科事典 小項目事典. — ティビーエス・ブリタニカ.
- ↑ Wagashi: Chadango and Minazuki | Kyoto Foodie: Where and what to eat in Kyoto Արխիվացված 2010-03-24 Wayback Machine(անգլ.)