Jump to content

Գրինվիչի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրինվիչի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և տեսարժան վայր
Կազմված էAltazimuth Pavilion At The Royal Observatory?
Մասն էMaritime Greenwich? և Գրինվիչի թագավորական թանգարաններ
Աստղադիտարանի կոդ000
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՎայրԳրինվիչ և Գրինվիչ
ԲԾՄ68 մետր
Հիմնադրվել է՝մարտի 4 (14), 1675[2]
ԲացեցՉարլզ II Ստյուարտ
ՃարտարապետՔրիստոֆեր Ռեն
Կայքrmg.co.uk/royal-observatory/(անգլ.)
 Royal Observatory, Greenwich Վիքիպահեստում

Գրինվիչի աստղադիտարան (անգլ.՝ Royal Observatory, Greenwich, ավելի վաղ՝ Royal Greenwich Observatory (RGO), Անգլիայի հնագույն աստղադիտարանը։ Հիմնադրվել է 1675 թվականին, Լոնդոնի համանուն արվարձանում։ Մթնոլորտային անբարենպաստ պայմանների պատճառով 1950-ական թվականներին Գրինվիչի աստղադիտարանը տեղափոխվել է Սասեքս՝ հնադարյան Հերսթմոնսյու ամրոցը (70 կմ Գրինվիչից դեպի հարավ), որտեղ բացի հին գործիքներից (76 և 70 սմ ռեֆլեկտորներ, 66 սմ ռեֆրակտոր, միջօրեական շրջաններ) տեղակայվել է Իսահակ Նյուտոնի անվան աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 2,5 մ)։ Աստղերի դիրքերի և ժամանակի որոշումից զատ Գրինվիչի աստղադիտարանում զբաղվում են ծովային և օդային աստղագիտական տարեգրքերի հրատարակությամբ, հետազոտում երկնային օբյեկտներ ու երևույթներ։ Գրինվիչի աստղադիտարանի տնօրենը կրում է «Թագավորական աստղագետ» տիտղոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Heritage List for England
  2. Howse D. Greenwich Time and the Longitude (1997)London: Phillip Wilson Publishers Ltd, 1997. — P. 42.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրինվիչի աստղադիտարանը 1870 թվականին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրինվիչի աստղադիտարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 230