Գրիգոր Չուբարյան
Գրիգոր Չուբարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1888 |
Ծննդավայր | Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1962 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1913) |
Մասնագիտություն | իրավաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ղուկաս Չուբարյան |
Գրիգոր Համբարձումի Չուբարյան (հուլիսի 6, 1888, Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀՀԴ կուսակցության անդամ 1915 թվականից։
Ղուկաս Գրիգորի Չուբարյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Չուբարյանը ծնվել է 1888 թվականի հուլիսի 6-ին, Թոփթի (գյուղ Ղրիմ՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջան) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա 1913 թվականին ընդունվել է Յարոսլավլի (Ռուսաստան) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի պատմագրական (1913, էքստեռն) ֆակուլտետները։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան, մշտական բնակություն է հաստատել Երևանում։ 1920-1924 թվականներին վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` Գրիգոր Չուբարյանը ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922 թվականին Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրական իրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը՝ անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր։ 1920 թվականին Չուբարյանը հրավիրվել է Երևանի պետական համալսարան, եղել հիմնադիր դասախոսներից և դասախոսել մինչև 1937 թվականը[1][2]։
Ենթարկվել է բռնաճնշումների ու հալածանքների, աքսորվել (բոլոր աշխատությունները ոչնչացվել են), այնուհետև 1956 թվականին արդարացվել է և շարունակել աշխատանքը Երևանի պետական համալսարանում[3]։
1957-1962 թվականներին վարել է պետական իրավունք, խորհրդային իրավունք, խորհրդային սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները։ Չուբարյանը մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում։ Նա քաջածանոթ էր փիլիսոփայական և հասարակական քաղաքական մտքի, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը։ Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-1930 թվականներին հրատարակվել են հայ պարբերական մամուլում։ Չուբարյանը Ռուս-հայերեն իրավաբանական բառարանի (1924) համահեղինակ է։
1961 թվականին ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի կոչումը։
Գրիգոր Չուբարյանը մահացել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրվել է Գրիգոր Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ խորհրդանշելու Չուբարյանի դերը համալսարանի կայացման և համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը[4]։
- Գրիգոր Չուբարյան։ Ղարախանյան, Գեղամ Հակոբի, Երևան։ ԵՊՀ հրատ., 1989, 50 էջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիգոր Համբարձումի Չուբարյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Zarkfoundation - Գրիգոր Չուբարյան». zarkfoundation.com.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 295-296։
- ↑ Sharma, AK; Tripathi, DP; Mishra, Vindo K (2016). «Koha Web OPAC-Customizing it to Make a Library Portal-A Case Study of Assam University Library». Library Herald. 54 (2): 154. doi:10.5958/0976-2469.2016.00012.9. ISSN 0024-2292.
- ↑ Ղարախանյան, Գեղամ Հակոբի (1989). Գրիգոր Չուբարյան. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.