Գոստիվար (մակեդոներեն՝ Гостивар, ալբ․՝ Gostivari), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Պոլոգ շրջանում։ Տեղակայված է Շար լեռնազանգվածի լանջին։ Գոստիվար քաղաքը հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2002 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 35 847 մարդ (համայնքի բնակչությունը՝ 81,042 մարդ[1])։ Գոստիվարից ավտոմոբիլային ճանապարհներ են ձգվում դեպի Տետովո, Սկոպյե, Կիչևո և Օխրիդ։ Ունի նա երկաթուղային հաղորդակցություն մայրաքաղաք Սկոպյեի հետ։ Գոտսիվարից ոչ հեռու գտնվում է Վրուտոկ գյուղը, որի մոտ՝ ծովի մակարդակից 683 մ բարձրության վրա, սկիզբ է առնում Վարդար գետը։
ХІХ դարում Գոստիվարը դառնում է Օսմանյան կայսրության վարչական միավորներից մեկի՝ կազայի կենտրոն։ Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ ХІХ դարի վերջին Գոստիվարի բնակչությունը կազմում էր 3735 մարդ, որոնցից 3100-ը թուրքեր էին, 310-ը՝ բուլղարացիներ, 100-ը՝ ալբանացիներ, 25-ը՝ առումիններ և 200-ը՝ գնչուներ[2]։
Ադմիր Մեհմեդի, շվեյցարացի ու մակեդոնացի ֆուտբոլիստ, ով խաղում է գերմանական «Բայեր 04» ակումբում ու Շվեյցարիայի ազգային հավաքականում՝ հանդես գալով հարձակվողի դիրքում։ Ծնվել է Գոստիվարում։