Գոլդֆինգեր (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոլդֆինգեր (այլ կիրառումներ)
Գոլդֆինգեր անգլ.՝ Goldfinger | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Անվանվել է | Աուրիկ Գոլդֆինգեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Մ, Աուրիկ Գոլդֆինգեր, Օդջոբ և Ֆելիքս Լեյթեր |
Նկարագրում է | Մայամի |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Դոկտոր Նոու |
Հաջորդ | Միայն քո աչքերի համար |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | մարտի 23, 1959 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20160105 |
«Գոլդֆինգեր» (այլ թարգմանությամբ «Ոսկե մատ») (անգլ.՝ Goldfinger), Յան Ֆլեմինգի յոթերորդ վեպը, որը պատմում է բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայամիի օդանավակայանում, իր չվերթը սպասելու ընթացքում, Բոնդը ծանոթանում է պարոն Դյուպոնի հետ[1]։ Դյուպոնը կասկածում է խաղաքարտի իր խաղընկերոջը՝ պարոն Աուրիկ Գոլդֆինգերին, խաբեության մեջ և Բոնդից օգնություն է խնդրում։ Բոնդը դիմակազերծում է Գոլդֆինգերին և Մայամիից հեռանում է նրա հիասքանչ օգնականուհու, Ջիլլ Մաստերտոնի ընկերակցությամբ։
Վերադառնալով Լոնդոն, Բոնդը հանձնարարություն է ստանում հետաքննելու մաքսանենգ ճանապարհով Անգլիայից Հնդկաստան ոսկու տեղափոխությունները։ Գլխավոր կասկածյալն է հանդիսանում Գոլդֆինգերը, որը աշխատում է խորհրդային ՍՄԵՐՇ հակահետախուզության համար։ Բոնդը նորից հանդիպում է նրան, այս անգամ գոլֆի խաղահրապարակում, որտեղ ճարպկորեն բացահայտում է Գոլդֆինգերի խաբեությունը՝ իր օգտին խաղալու համար և հաղթում է տասը հազար դոլլար գումար։ Գոլդֆինգերը նրան հրավիրում է ընթրիքի և ծանոթացնում իր թիկնապահ, կորեացի Օդջոբի հետ, որը տիրպապատում է կարատեի սև գոտու։
Իր տնօրինության ունենալով «Աստոն Մարտին» անվոմեքենա, Բոնդը Եվրոպայով մեկ հետևւմ է Գոլդֆինգերին և նրա թիկնապահ Օդջոբին։ Ճանապարհին նա հանդտպում է Ջիլլի քույր Թիլլիի հետ։ Ինչպես պարզվում է, Գոլդֆինգերը դաժանորեն վրեժ է լուծել Ջիլլիից դավաճանության համար՝ նրա հրամանով Օդջոբը նրան պատել է ոսկե ներկով և աղջիկը մահացել է տառապանքներում։ Պահակախումբը ձերբակալում է Բոնդին և Թիլլիին, Գոլդֆինգերը Գործակալ 007-ին ենթարկում է տանջանքների։
Ուշքի գալով, Բոնդը հայտնվում է Գոլդֆինգերի քարտուղարի կարգավիճակում՝ Գոլդֆինվերի և ԱՄՆ հանցագործ խմբերի մի քանի պարագլուխների խորհրդակցությունում։ Գոլդֆինգերը նկարագրում է Ֆորտ Նոկս քաղաքում գտնվող ԱՄՆ-ի ոսկե պահուստի պահեստարանի կողոպուտի իր նախագիծը։ Դավադրությանը մասնակցում են մի քանի հանցագործ խմբավորումներ, այդ թվում «Փայլուններ» ավազակախումբը[2], ինդպես նաև լեսբուհիներից կազմված «Բետոնախառնիչ» ավազակախումբը՝ Պուսսի Գալորի գլխավորությամբ։ Գոլդֆինգերը պատրաստվում է Ֆորտ Նոկսի ջրագիծ լցնել քնաբեր և պահեստարանի դուռը պայթեցնել ատոմային ռումբի միջոցով։ Իմանալով, որ քնաբերի փոխարեն իրականում պետք է օգտագործվի ուժեղ թույն, Բոնդը նամակով փաթեթ է ուղարկում իր հին ընկեր Ֆելիքս Լեյթերին։
Մտնելով Ֆորտ Նոկս, տանցագործները ընկնում են դարանի մեջ, սակայն Գոլդֆինգերին հաջողվում է փախուստի դիմել գնացքով։ Օդանավակայանում Բոնդը հանդիպում է Գոլդֆինգերի ծուղակին և հայտնվում է նրա ինքնաթիռում, որը բեռնված է ոսկով։ Ինքնաթիռը թռչում է Ռուսաստան, որտեղ Գոլդֆինգերի ՍՄԵՐՇ-ի գործընկերների մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել Բոնդին։ Գործակալ 007-ին հաջողվում է խաբել Օդջոբին և կոտրել ինքնաթիռի լուսանցույցը՝ կորեացուն դուրս է քաշում ինքնաթիռից։ Այնուհետև Բոնդը հաղթում և սպանում է Գոլդֆինգերին և գրավում է ինքնաթիռը, որը վթարային վայրէջք է կատարում ջրի վրա, ջախջախվում և խորտակվում։ Բոնդը և նրա կողմն անցած Պուսսի Գալորը փրկվում են։
Վեպի նույնանուն էկրանավորումը (1964 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գոլդֆինգեր» ֆիլմը, 1964 թվականին գրքի էկրանավորումը, իսկական առաջընթաց հանդիսացավ Շոն Քոններիի համար։ Մեծամասնության կարծիքով, ֆիլմը գերազանցում է գրքին և համարվում է Բոնդի շարքից լավագույնը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
- Էրիկ (Աուրիկ) Գոլդֆինգեր — գլխավոր չարագործ, ՍՄԵՐՇ-ի գործակալ
- Պուսսի Գալոր — կանանց լեսբուհիների «Բետոնախառնիչ» ավազակախմբի պարագլուխ
- Օդջոբ — կորեացի, Գոլդֆինգերի թիկնապահ, կարատեի սև գոտու տիրակալ, տառապում է «նապաստակի շուրթեր» հիվանդությամբ
- Ջիլլ Մաստերտոն — Գոլդֆինգերի քարտուղարուհին, որոշ ժամանակ դառնում է Բոնդի սիրուհին և սպանվում է Գոլդֆինվերի կողմից
- Թիլլի Մաստերիոն — Ջիլլի քույրը, ցանկանում է վրաժ լուծել քրոջ սպանության համար, սպանվում է Օդջոբի կողմից
- Էմ — Բոնդի շեֆը, ՄԻ-6-ի ղեկավար
- Ֆելիքս Լեյթեր — ԿՀՎ-ի Բոնդի հին ընկերը
- Ջունիուս Դյուպոն — հարուստ, որը վարձում է Բոնդին մեկանգամյա աշխատանքի համար
Կապը կինոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին նկարահանված «Գոլդֆինգեր» ֆիլմը չափանիշ է հանդիսանում Բոնդյան ֆիլմերի համար, ստեղծելով հաջող կաղապար, որին հետևում են համարյա բոլոր ֆիլմերը։ Տարբերությունները աննշան են.
- Գրքում Ջիլլի մահը նկարագրված չէ, Բոնդը այդ մասին իմանում է միայն Թիլլիի խոսքերից։
- Բոնդը երթևեկում է «Աստոն Մարտին»-ի ավելի նոր մոդելով, ԴԲ5 (այլ ոչ թե ԴԲ3)։
- Ֆիլմում Գոլդֆինվերը Ֆորտ Նոկսի պահակախմբին շարքից հանում է ոչ թե թունավորված ջրի միջոցով, այլ ինքնաթիռից նյարդա-պարալիզացնող գազ ցանելով։
- Գրքում չկա Բոնդի և Օդջոբի մենամարտի դրվագը ոսկու պահուստարանում։ Կորեացին մահանում է ամենավերջում։ Այդ նրան, այլ ոչ թե Գոլդֆինգերին է դուրս նետում կոտրվաց լուսանցույցից։
- Ֆիլմում Պուսսի Գալորը Գոլդֆինգերի անձնական օդաչուն է։
- Ֆիլմում Գոլդֆինգերը չի պատրաստվում ոսկին հանել պահուստարանից, հասկանալով, որ դա հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակի ընթացքում։ Դրա փոխարեն նա ցանկանում է արժեզրկել ամերիկյան ոսկու պահուստը՝ Ֆորտ Նոկսում պայթեցնելով չինական արտադրության «կեղտոտ» ատոմային ռումբ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գոլդֆինգեր» - 1964 թվական - Ջեյմս Բոնդին խաղում է Շոն Քոններին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպես և Ջեյմս Բոնդի մասին պատմող մյուս վեպերում, այստեղ ևս Ֆլեմինգը օգտագործել է իրեն հայտնի մարդկանց անուններ։ Մասնավորապես, գլխավոր հերոսի անունը նա ընտրել է ի պատիվ ճարտարապետ Էռնե Գոլդֆինգերի։ Իմանալով իր անվան օգտագործման մասին, վերջինս սպառնում է դիմել դատարան՝ առանց իր թույլտվության անունը օգտագործելու համար, սակայն հարցը լուծվում է ոչ դատական կարգով։
- Գոլֆ խաղալու ընթացքում ունեցած ապրումները հիմնված են սեփական զգացողությունների վրա, որոնք նա ունեցել է 1957 թվականին Berkshire գոլֆ-ակումբում Պիտեր Թոմսոնի հետ խաղացած իր մրցամարտի ժամանակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Ֆլեմինգի կենսագրությունը Արխիվացված 2012-03-23 Wayback Machine և նրա առաջին հրատարակությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|