Գյուլագարակ համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլագարակ (այլ կիրառումներ)
| |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Համայնք | ||
Մտնում է | Լոռու մարզ | ||
Ներառում է | Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր | ||
Վարչկենտրոն | Գյուլագարակ | ||
Համայնքապետ | Խաչիկ Ռոբերտի Վարդանյան (04․11․2022 - ից)[1] | ||
Բնակչություն (2023) | 8853 | ||
gyulagarak.am |
Գյուլագարակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2]։ Սահմանակցում է Ստեփանավան, Լոռի Բերդ, Փամբակ և Ալավերդի համայնքների հետ։
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած համայնքների խոշորացման օրինագծով[3][4]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլագարակ համայնքը կազմված է 7 բնակավայրից՝ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր և Գյուլագարակ, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։
Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Գյուլագարակ համայնքի ավագանին բաղկացած է 18 անդամներից, որոնք հավասարաչափ բաշխված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ապրելու երկիր կուսակցության միջև։ Համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Խաչիկ Վարդանյանն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի ղեկավարի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը։
- ↑ Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը։
|