Գինեթթու
Գինեթթու | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | գինեթթու |
Քիմիական բանաձև | C₄H₆O₆ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[2] գ/մոլ |
Խտություն | գ/սմ³ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 17,9 գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 87-69-4 L-(+), 147-71-7 D-(–), 147-73-9 մեզո, 133-37-9 |
PubChem | 875, 21583978 |
EINECS համար | 610-885-0 |
SMILES | C(C(C(=O)O)O)(C(=O)O)O |
ЕС | 610-885-0 |
ChEBI | 852 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գինեթթու, դիօքսիսաթաթթու, НООС-СН(ОН)-СН(ОН)-СООН երկհիմն օրգանական թթու։
Իզոմերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն գինեթթվի 3 ստերիոիզոմերներ.
Գինեթթուների ռացեմիկ միացությունն Է՝ խաղողաթթու։ Գտնվում է պտուղների, հատկապես խաղողի մեջ՝ ինչպես ազատ վիճակում, այնպես Էլ աղերի ձևով։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն, բյուրեղային նյութ Է, լուծվում է ջրում (100 ց-ում՝ 139, 44 գ D-Գ, 20 °C-ում) և օրգանական լուծիչներում, խտությունը՝ 1759,8 կգ, հալման ջերմաստիճանը՝ 170 °С, բևեռացված լույսի հարթությունը պտտում է աջ։
Զգայուն է օքսիդիչների նկատմամբ, արծաթի աղերի ամոնիակային լուծույթի ազդեցությամբ առաջացնում է արծաթե հայելի, լուծում է Cu(OH)2՝ առաջացնելով վառ կապտավուն թափանցիկ լուծույթ՝ ֆելինգի ռեակտիվ։
Գինեթթվի հիմնային, թույլ թթվային կամ ջրային լուծույթները եռացնելիս փոխարկվում են հիմնականում մեզոգինեթթվի (հալման ջերմաստիճանը՝ 140 °C)։
D գինեթթվի աղերը կոչվում են տարտրատներ (գինեմրրատներ), իսկ նատրիումական ու կալիումական, կալիումական ու ամոնիումային և այլ խառը աղերը՝ սեգնետյան։
Ստանում են գինեքարից։ D գինեթթուն և նրա աղերը օգտագործվում են սննդարդյունաբերության և բժշկության մեջ, ինչպես նաև գործվածքների ներկման համար, օրգանական սինթեզում, վերլուծական քիմիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 K. Peter C. Vollhardt: Organische Chemie, VCH Weinheim, 1. korrigierter Nachdruck der 1. Auflage, 1990, S. 166, ISBN 3-527-26912-6.
- ↑ 2,0 2,1 2,3-Dihydroxybutanedioic acid
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեթթու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 70)։ |