Գաբրիելա Մյունտեր
Արտաքին տեսք
Գաբրիելա Մյունտեր գերմ.՝ Gabriele Münter | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | մայիսի 19, 1962[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մուրնաու ամ Շտաֆելզեյ, Գարմիշ Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4] |
Գերեզման | St. Nicholas Church |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կապույտ հեծյալ և Մյունխենյան նոր գեղարվեստական միավորում |
Gabriele Münter Վիքիպահեստում |
Գաբրիելա Մյունտեր (գերմ.՝ Gabriele Münter; փետրվարի 19, 1877[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 19, 1962[1][2][3][…], Մուրնաու ամ Շտաֆելզեյ, Գարմիշ Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4], գերմանացի նկարչուհի և գրաֆիկ, էքսպրեսիոնիզմի, քսաներորդ դարասկզբի մյունխենյան ավանգարդիստական արվեստի ներկայացուցիչ[5]
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1895—1897 պարապմունքներ Դյուսելդորֆի համալսարանում
- 1898—1900 քրոջ հետ ապրել է ԱՄՆ-ում։
- 1901 տեղափոխվել է Մյունխեն, ընդունվել գեղարվեստի Ֆալանքս դպրոցը, աշակերտել Անժելո Յանկին և քանդակագործ Վիլհելմ Հյուսգենին
- 1902 հաճախել է Կանդինսկու դասերին։
- 1903 պսակվել է Կանդինսկու հետ, ով այդ պահին դեռևս ամուսնալուծված չէր։
- 1904—1908 Կանդինսկու հետ ճանապարհորդել է Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Թունիսում, բազմիցս՝ Ռուսաստանում
- 1908 — առաջին այցելությունը Մուռնաու
- 1909 — Մուռնաուում տուն է գնել, ծանոթացել Ալեքսեյ ֆոն Յավլինսկու և Մարինա Վերյովկինայի հետ, ընդունվել Մյունխենյան նոր գեղարվեստական միավորման մեջ, իր աշխատանքները ցուցադրել Փարիզում՝ Անկախության սրահում։
- 1911 — համերաշխություն դրսևորելով Կանդինսկու և Մարկի հետ՝ դուրս է եկել Մյունխենյան նոր գեղարվեստական միավորման կազմից, դարձել «Կապույտ հեծյալ» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը։
- 1914 — Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Կանդինսկու հետ մեկնել է Շվեյցարիա, իսկ այն բանից հետո, երբ Կանդինսկին մեկնել է Ռուսաստան, ինքը վերադարձել է Մուռնաու։
- 1915 — Ստոկհոլմում վերջին անգամ հանդիպել է Կանդինսկուն։
- 1916 — Կանդինսկին պաշտոնապես խզել է իր կապերը Մյունտերի հետ։
- 1917 — ապրել է Կոպենհագենում, Կանդինսկու հետ կապերի խզումից հետո մի քանի տարի դադարեցրել գեղարվեստական գործունեությունը։
- 1920 — վերադարձել է Մուռնաու;
- 1927 — վերսկսել է նկարել, մեկնել է Փարիզ;
- 1933—1945 — առանձնացել է Մուռնաուի իր տանը, իր հիմնական ժամանակը նվիրել նկարելուն։
- 1952 — սկսել է նկարել աբստրակցիոնիստների ոճով։
- 1957 — Մյունխենի քաղաքային Լենբախհաուզ պատկերասրահին է փոխանցել իր և Կանդինսկու նկարչական աշխատանքների մի մեծ հավաքածու։
Գործերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ունկնդիրը (Յավլենսկու դիմանկարը)» 1909, Մյունխեն, Լենբախհաուզ
- «Բնանկար՝ ճերմակ պատով», 1910, Հագեն, Կառլ-Էռնստ-Օստհաուզ թանգարան
- «Խոտի խուրձ» 1911, Մյունխեն, Լեմբախհաուզ
- «Ծառուղի Սեն-Կլոդի զբոսայգում», 1906
- «Տղամարդը սեղանի մոտ (Կանդինսկու դիմանկարը)» 1911 Մյունխեն, Լենբախհաուզ
- «Լեռնային տեսարան» 1934 Մյունխեն, Լենբախհաուզ
- «Գունավոր ճեպանկարներ» 1952, Մյունխեն, Լենբախհաուզ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Силина, М. М. Габриеле Мюнтер. — М.: Комсомольская правда / Директ-Медиа, 2017. — 72 с. — («Лучшие современные художники» / том 42). — 1000 экз. — ISBN 9785447002688
- J.Eichner: Kandinsky und Gabriele Münter, München 1957
- K.Roethel: Gabriele Münter, München 1957
- D.Elger: Expressionismus, Koln 2007
- Die Welt der Malerei, Koln 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gabriele Münter (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gabriele Münter — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ Laura, Itzkowitz (2018 թ․ հուլիսի 27), Unicorns, a Chef-Designed Bikini, and More Things T Editors Are Into Right Now, The New York Times, Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաբրիելա Մյունտեր հոդվածին
- Աշխատանքները և կենսագրությունը, Galerie Ludorff, Düsseldorf, Germany Արխիվացված 2010-01-09 Wayback Machine
- "Գերմանական էքսպրեսիոնիզմ", 2009, Encyclopædia Britannica Online
- Գաբրիելա Մյունտերի պրոֆիլը National Museum of Women in the Arts-ում Արխիվացված 2012-03-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Մյունտեր» հոդվածին։ |
|