Բրացո Դմիտրիևիչ
Բրացո Դմիտրիևիչ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, վիզուալ արտիստ և արվեստագետ |
Կայք | bracodimitrijevic.com |
Braco Dimitrijević Վիքիպահեստում |
Բրացո Դմիտրիևիչ (խորվ.՝ Braco Dimitrijević, հունիսի 18, 1948[1][2][3][…], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ կոնցեպտուալիստ, լուսանկարիչ։ Նրա աշխատանքերը ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում` սկսած 1970-ականներից, այդ թվում Թեյթ պատկերասրահում (1985 թվականին)։ Նա ներկայացվել է Documenta-ում (1972, 1977 և 1992) և Վենետիկի բիենալեում (1976, 1982, 1990, 1993 և 2009): Նրա աշխատանքները գտնվում են Թեյթ պատկերասրահի հավաքածուներում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Պոմպիդու կենտրոնում և այլուր[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը Հարավսլավիայի ամենահայտնի ժամանակակից նկարիչներից մեկն էր։ Բրացոն սկսել է նկարել 5 տարեկանից և ցուցադրվել է Filmske Novosti հեռուստաշոուում 1957 թվականին[6]։ Սովորել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում, Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում։ Ապրում է Փարիզում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրացո Դմիտրիևիչը միջազգային ճանաչում է ստացել 1970-ականների սկզբին «Պատահական անցորդ» (Casual passer-by) նախագծի շնորհիվ. տան ճակատամասում և գովազդային վահանակների վրա (այնտեղ, որտեղ սովորաբար տեղադրվում էին առևտրային գովազդներ) Զագրեբում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Վենետիկում, Բեռլինում, Միլանում, Դյուսելդորֆում տեղադրված են եղել պատահական անցորդների լուսանկարներ։ 1970-ականների կեսերին նա սկսել է «Triptychos Post Historicus» նախագիծը։ Նկարիչը ինստալյացիաներ է ստեղծել աշխարհի խոշոր թանգարաններում, որտեղ թանգարանային հավաքածուների գլուխգործոցները ցուցադրվել են սովորական առօրյա իրերի և բնական օբյեկտների (օրինակ` մրգերի ու բանջարեղենի) հարևանությամբ։ Նկարիչն իր ստեղծագործությունները անվանել է տրիպտիխներ, քանի որ դրանցում առկա են կեցության երեք պլաններ. նկարը` որպես գեղագիտության և պատմության խորհրդանիշ, սովորական առարկաները` որպես առօրյա կյանքի խորհրդանիշներ, մրգերն ու բանջարեղենը` որպես բնության խորհրդանիշներ։
Վերջին երեսուն տարիների ընթացքում Դմիտրիևիչն իրականացրել է մոտ 500 «Triptychos Post Historicus» աշխարհի բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Լոնդոնի Թեյթ պատկերասրահում, Փարիզի Լուվրում, Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի պետական թանգարանում։ Նա մի քանի անգամ մասնակցել է «Documenta»-ին (հինգերորդ, վեցերորդ և իններորդ «Documenta»-ներին), Վենետիկի բիենալեին, Սան Պաուլոյի, Սիդնեյի, Հավանայի բիենալեներին։ Նա նաև մասնակցել է Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում գտնվող «Երկրի մոգերը» (Magiciens de la Terre) ցուցահանդեսին։
1980-ականների սկզբին Բրացոն սկսել է ինստալյացիաներ անել, որոնցում վայրի կենդանիները հակադրվում են արվեստի գործերին։ 1998 թվականին Փարիզի կենդանաբանական այգում տեղի է ունեցել նկարչի ինստալյացիաներով անհատական ցուցահանդեսը` առյուծների, վագրերի, կոկորդիլոսների, ուղտերի ու բիզոնների վանդակներում։ Նկարչի «Tractatus Post Historicus» (1976) գրքում նկարագրված են նրա երկու փորձառությունները. քննադատական աշխատանքները հանրային տարածության մեջ և ինտերվենցիան թանգարաններում։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 — Galerija SC, Zagreb
- 1971 — Lucio Amelio, Naples
- 1972 — Situation Gallery, London
- 1972 — Galerie Konrad Fischer, Düsseldorf
- 1973 — Muzej Suvremene Umjetnosti, Zagreb
- 1974 — Galleria Gian Enzo Sperone, Turin
- 1974 — Gallerie Francoise Lambert, Milan
- 1975 — Sperone Gallery, New York
- 1975 — Robert Self Gallery, London
- 1975 — Stadtisches Museum Monchengladbach
- 1975 — Palais des Beaux-Arts, Brussels
- 1976 — Galerie Rene Block, Berlin
- 1976 — Galleria Gian Enzo Sperone, Turin
- 1978 — MTL Gallery, Brussels
- 1978 — Centre d’Art Contemporain, Geneva
- 1979 — Institute of Contemporary Arts, London
- 1979 — Stedelijk van Abbemuseum, Eindhoven
- 1979 — Badischer Kunstverein, Karlsruhe
- 1981 — Waddington Galleries, London
- 1984 — Kunsthalle Bern
- 1984 — Museum Ludwig, Cologne
- 1985 — Tate Gallery, London
- 1986 — Hilman Holland Fine Arts, Atlanta, Georgia/ USA
- 1987 — Wilhelm-Hack-Museum, Ludwigshafen
- 1987 — Galerie de Paris, Paris
- 1988 — Outdoor Retrospective 1968—1988, Interim Art in collaboration with Serpentine Gallery and Hayward Gallery, London
- 1988 — Nicole Klagsbrun, New York
- 1989 — Galerie de Paris, Paris
- 1989 — Galerie Albert Baronian, Brussels
- 1989 — Queensland Art Gallery, Brisbane
- 1990 — Pat Hearn Gallery, New York
- 1991 — Fundacion San German, Puerto Rico, USA
- 1991 — Galerie de Paris, Paris
- 1991 — Winnipeg Art Gallery, Canada
- 1992 — Galerie Albert Baronian, Brussels
- 1994 — Galerie de France, Paris
- 1994 — Museum Moderner Kunst Stiftung Ludwig, Vienna
- 1994 — The Israel Museum, Jerusalem
- 1995 — Hessisches Landesmuseum Darmstadt
- 1996 — Kunsthalle Düsseldorf
- 1998 — Galerie Michael Janssen, Cologne
- 2000 — Museo Nacional de Colombia, Bogota
- 2000 — Porin Taidemuseo, Finland
- 2001 — Museum of Contemporary Art and Museum Mimara, Zagreb
- 2001 — Ikon Gallery Birmingham/UK
- 2003 — Medievalmodern, London
- 2003 — Pièce Unique, Paris
- 2004 — Galeria Pino Casagrande, Rome
- 2004 — Museum of Modern Art, Dubrovnik
- 2005 — Fondazione Mudima, Milan
- 2005 — The State Russian Museum, St Petersburg
- 2005 — Guelman Gallery, Moscow
- 2005 — Musée d’Orsay, Paris
- 2006 — Xin-Dong Cheng Space for Contemporary Art, Beijing
- 2006 — Imperial College of China — Temple of Confucius, Beijing
- 2006 — Galerija Zona, Zagreb
- 2006 — Galeria Il Ponte Contamporanea, Rome
- 2006 — Galeria Pino Casagrande, Rome
- 2007 — Slought Foundation, Philadelphia, USA
- 2007 — 1st Floor Gallery Antwerp
- 2007 — Galerie Heike Curtze Berlin
- 2008 — National Museum of Contemporary Art Bucharest
- 2008 — Galerie Heike Curtze Vienna
- 2008 — Museum Ludwig Budapest
- 2009 - Future Post History, Collateral Event 53rd Venice Biennial, Ca’ Pesaro, Galleria Internazionale d’Arte Moderna, Venice, Italy
- 2011 - Braco Dimitrijević, Musée National d’Histoire et d’Art, Luxembourg City, Luxembourg
- 2011 - Louvre is my Studio, Street is my Museum, White Box, New York, USA
- 2012 - Sailing to Post-History, Latvian National Museum of Arts, Riga, Latvia
- 2013 - Braco Dimitrijević, National Art Gallery Sofia, Sofia, Bulgaria
- 2014 - Early London Years 1971 – 1979, MOT International, London, UK
- 2016 - Braco Dimitrijević – My Berlin Years, Daniel Marzona, Berlin, Germany
- 2016 - Braco Dimitrijević: Retrospective, GAM – Galleria Civica d’Arte Moderna e Contemporanea, Turin, Italy
- 2017 - Braco Dimitrijević. Retrospektiva, Museum of Contemporary Art, Zagreb, Croatia
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 Mikuž J. Dimitrijević, Braco // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022806
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Catalogues en ligne». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչի կայքը
- Galerie TORRI
- artfacts entry Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- Louvre is my studio, street is my museum (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրացո Դմիտրիևիչ» հոդվածին։ |
|