Բուրբուլ
Բուրբուլ | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | ՀԱՀ |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Բուրբուլ (աֆրիկաանս՝ boerboel), շների աֆրիկական ցեղատեսակ, որը չի ճանաչվելԿՄՖ-ի կողմից։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեսքը, ինչպես նաև ցեղատեսակի բնույթն իր մեջ շատ ընդհանրություններ է պարունակում եվրոպական մոլոսների և որսահալած շների հնագույն ցեղատեսակների հետ, և դա հանգեցնում է այն ենթադրությանը, որ բուրբուլը եվրոպական շների հնագույն ցեղատեսակ է, որը ներկրվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն և արդյունքում խառնվել է բնիկ շների հետ։ Բուրբուլները ծառայողական շներ են և ինչպես մաստիֆների ցեղի շների մեծ մասը, շատ լավ պաշտպանական հատկանիշներ ունեն։ Նրանց երկար ժամանակ օգտագործել են տների պահպանության համար և անգամ գյուղացիական տնտեսություններում մենակ թողել փոքրիկ երեխաների հետ՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նրանց նաև օգտագործել են, որպես որսորդական-որսահալած շներ՝ գիշատիչների դեմ պայքարում։ Ավելի ուշ այդ շներով հետաքրքրվել են Հարավային Աֆրիկայից կինոլոգները և սկսել են շների կատարելագործման աշխատանքը։ Սկզբում այդ շները տարբերվում էին շատ հեռանկարային հատկանիշներով։ Բանն այն է, որ բոլոր առանձնյակներն արդեն ունեին անփոփոխ, հստակ ձևավորված արտաքին տեսք՝ միմյանցից առանց էական տարբերությունների, ինչպես նաև ունեին հստակ արտահայտված բնավորության գծեր, որոնք հետագայում կատարելության հասցնելու կարիք չուներ։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրբուլների ամբողջ արտաքին տեսքը խոսում է այն մասին, որ նրանք պատկանում են մաստիֆանման հնագույն ցեղին։ Բարբուլները ուժեղ են։ Չնայած իրենց ողջ հնարավորություններին՝ բուրբուլները շատ ճարպիկ ու պլաստիկ շներ են, նրանք ունեն ակնթարթային արձագանք և կարող են իրավիճակը գնահատել հաշված վայրկյանների ընթացքում։ Մարմինը փոքր-ինչ երկարավուն է, լավ զարգացած թիկունքը թույլ է տալիս նրանց անհրաժեշտության դեպքում տեղաշարժվել բարձր արագությամբ։ Ունեն լավ զարգացած և մկանոտ ոտքեր, որոնք մեծապես նպաստում են լրացուցիչ ֆիզիկական գործունեությանը։ Բուրբուլների գլուխը մեծ է, բայց հստակ արտահայտված համամասնություններով։ Շների այս ցեղատեսակը պատկանում է հարթ, կարճ, փայլուն, բայց բավականին կոշտ մարմնի հետ սերտորեն կապված մազածածկ ունեցող շների շարքին։ Գունավորումը կարող է լինել շագանակագույնի տարբեր երանգներ, ականջները մի փոքր ավելի մուգ են, քան մարմնի մյուս հատվածները։ Դնչի վրա ունեն սև դիմակ։ Էգերի հասակը կազմում է 59-65 սանտիմետր, իսկ արուներինը՝ 65-70։ Քաշը 60-90 կիլոգրամ է։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրբուլները շատ ուժեղ և դիմացկուն շներ են։ Հենց սկզբից նրանց մարմինը լավ է կազմված եղել, բայց որպեսզի այն առողջ տեսք ունենա, անհրաժեշտ է նրան ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկել, հատկապես անհրաժեշտ են օրական երկարատև զբոսանքները՝ առնվազն 5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս ցեղատեսակի շների մոտ անբավարար ֆիզիկական ակտիվությունը կարող է առաջացնել հիպերակտիվություն և ինքնաբուխ ագրեսիա, որը կարող է հանգեցնել կողմնակի մարդկանց վրա հարձակումների։ Բուրբուլները շատ դոմինանտ են և բացի սեփական տիրոջից չեն ընդունում ոչ ոքի, կարող են իրենց համառ բնավորությունը դրսևորել նույնիսկ նրա նկատմամբ։ Բուրբուլներին անհրաժեշտ են երկար, հյուծող զբոսանքներ, նրանց պետք է «ուժասպառ» անել շնային աքսեսուարների՝ ձողիկների, գնդիկների, խաղալիքների, օգնությամբ[1]։
Հարձակումներ մարդկանց վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 30-ին «100TV» հեռուստաալիքի վարկածով Սանկտ Պետերբուրգի կուրորտային շրջանի Տարխովկա ավանում երեք բուրբուլ՝ տեղի գործարարին պատկանող երկու մեծահասակ առանձնյակներ և շնիկ, անտառապուրակի արահետի վրա հարձակվել էին 13-ամյա պատանու վրա։ Նախ շներից մեկը կծել է դեռահասի ոտքը, տղան բղավել է, որից հետո նրա վրա հարձակվել են մյուս շները, իսկ 49-ամյա տնային դաստիարակչուհին, որը շներին առանց դնչկալի էր դուրս բերել զբոսանքի, չի կարողացել նրանց պահել վզափոկում։ Երեխան փրկվել է ոչ հեռու գտնվող ոստիկանների շնորհիվ։ Շներին կանգնեցնելու համար ոստիկանները մեկ ու կես տասնյակ փամփուշտ են արձակել։ Մի շունը գնդակահարվել է, մյուսները՝ ծանր վիրավորվել։ Դեռահասը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ իրականացվել է 10-ժամյա վիրահատություն։« Ռուսական թերթ»-ի վարկածով՝ դաստիարակչուհին 59 տարեկան է եղել, իսկ երեխան այդ պատահարի արդյունքում դարձել է հաշմանդամ[2][3]։
2010 թվականի հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգի մերձակա այգեգործական ընկերակցությունում տեղի ունեցավ բուրբուլի հերթական հարձակումը մարդու վրա՝ շատ ծանր հետևանքներով։ 70 կգ քաշով շունը, որին բերել էին տեղի հովեկները, հարձակվել է 12-ամյա տղայի վրա և գրեթե կրծել նրա ոտքը և կծել գլուխը։ Երեխան հաշմանդամ է դարձել։
2010 թվականի հունիսի 30-ին Կիևի մերձակայքում երեք բուրբուլներ հարձակվել էին 35-ամյա կնոջ վրա՝ պատճառելով շատ ծանր մարմնական վնասվածքներ։ Տանտիրուհին չի կարողացել զսպել շներին, և նրանք հարձակվել են նրա վրա։ Տուժածին փրկելու գործողությունները տևել են չորս ժամ։ Վիրաբույժները 230 կար են դրել պատռված մարմնի վրա, գլուխը ստիպված են եղել հավաքել յոթ կտորից. շները պոկել էին կնոջ գլխամաշկը[4]։
2012 թվականի հունիսի 10-ին Լենինգրադի մարզի Վասկելովո գյուղում (54 կմ կայարան) բուրբուլը հարձակվել է թոշակառուի վրա։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Их надо выматывать»: кинолог прокомментировал нападение бурбуля на девочку в Москве 13 апреля 2017
- ↑ «Новые подробности в деле о нападении африканских бурбулей на ребенка». Газета.СПб. 2 июля 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Мария Голубкова (2 июля 2009). «Собачья прогулка». Российская газета. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Под Киевом собаки напали на женщину: пострадавшей наложили 230 швов. Корреспондент.net (30 июня 2010).
- ↑ Нападение бурбуля на пенсионера. Fontanka.ru (23.01.2014).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иншаков А., Цигельницкий Е. Бурбуль // Друг : журнал. — 2001. — № 6 (90). — С. 4—9. — ISSN 1609-0527.
- Адинцова Ю. Южноафриканский бурбуль. Воплощение мощи и силы // Собачий остров : журнал. — СПб.: Благотворительный фонд «Верность», 2011. — № 2 (10). — С. 10—13.
- Затевахина Е. Южноафриканский бурбуль // Мой друг собака : журнал. — М.: Энимал Пресс, 2012. — № 2. — С. 37.