Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխի (այլ կիրառումներ)
Բոխի (լատին․՝ Carpinus), ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 2 տեսակ։
ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան (C. caucasica) և Բ. արևելյան կամ ղաժի (C. orientalis)։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան բոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։
Բոխի Շուշիին (C. schuschaensis) սահմանափակ տարածությամբ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում և նոսրանտառներում։ Շատ արժեքավոր է. ունի հոծ, ծանր բնափայտ։ Կեղևի ներսի կողմից ստանում են դեղին ներկ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
- Ботаника. Учебник для вузов: в 4 т, հ. 3 (խմբ. Под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой), М., «Изд. центр «Академия»» — 472, էջեր 472 — 472 էջ, ISBN 978-5-7695-2746-3։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 513)։
|