Բոբբի Բլենդ
Բոբբի «Բլու» Բլենդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bobby Blue Bland |
Ի ծնե անուն | Ռոբերտ Կալվին Բլենդ |
Ծնվել է | 1930 հունվարի 27 Ռոզմարկ, Թենեսի ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 23, 2013 Ջերմանթաուն, ԱՄՆ | (տարիքը 83)
Ժանրեր | բլյուզ սոուլ բլյուզ R&B սոուլ |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, խմբի առաջատար |
Գործիքներ | վոկալ հարմոնիկա |
Լեյբլ | Chess, Modern, Malaco, Duke, ABC |
Պարգևներ | |
Կայք | bobbybluebland.com |
Bobby Bland Վիքիպահեստում |
Ռոբերտ Կալվին «Բոբբի» Բլենդը (հունվարի 27, 1930[4][2] կամ հոկտեմբերի 27, 1930[5], Rosemark, Թենեսի, ԱՄՆ[6] - հունիսի 23, 2013[1][2][3][…], Germantown, Շելբի շրջան, Թենեսի, ԱՄՆ[7]), ով հայտնի է Բոբբի «Բլու» Բլենդ մասնագիտական անունով, հանրահայտ ամերիկացի բլյուզ երգիչ է։ Բլենդին հաճախ անվանում էին «բլյուզի առյուծ» և «բլյուզի Սինատրա»։ Բոբբի Բլու Բլենդի վրա մեծ ազդեցություն է գործել Նաթ Քինգ Քոլը։ Բլենդը ստեղծել և զարգացրել է երաժշտությունը, որը գոսպելի, բլյուզի և R&B-ի խառնուրդ է[8]։
Բլենդը 1981 թվականին ընդգրկվել է Բլյուզի փառքի սրահում, իսկ 1992 թվականին՝ Ռոքնռոլի փառքի սրահում։ Նա 1997 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլենդը ծնվել է Թենեսի նահանգի Ռոզմարկ քաղաքում։ Նրա հայրը՝ Այ Ջի Բրուքսը, ընտանիքը լքել է Ռոբերտ Բլեդնի ծնվելուց հետո։ Ռոբերտն իր Բլենդ ազգանունը վերցրել է խորթ հորից։ Բոբբի Բլենդը դպրոց չի հաճախել և երբեք կրթություն չի ստացել[9]։
1947 թվականին մոր հետ Մեմֆիս տեղափոխվելուց հետո նա սկսել է երգել գոսպել (ավետարանական երաժշտություն) խմբերում։ Նա այցելում էր քաղաքի հանրահայտ Բիլ փողոցը (Beale Street), որտեղ շփվել է այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Բի Բի Քինգը, Ռոսկո Գորդոնը, Ջունիոր Պարկերը, Ջոն Էյսը[10]։
Վաղ կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1952 թվականներին Բոբբի Բլեդնը մի շարք երգեր է ձայնագրել, որոնք հաջողություն չբերեցին։ Նա երկու տարի ծառայել է ԱՄՆ բանակում, որտեղ ստեղծագործում էր երգիչ Էդդի Ֆիշերի հետ։ Բլենդը 1954 թվականին վերադարձավ Մեմֆիս, որտեղ պայմանագիր ստորագրեց Duke Records-ի հետ։ Ստուդիայի համար նա առաջին սինգլը թողարկեց 1955 թվականին։
1956 թվականին նա շրջագայության մեկնեց Ջունիոր Պարկերի հետ և սկզբնական շրջանում նրա վարորդն էր։ Նա օգնել է նաև Բի Բի Քինգին և Ռոսկո Գորդոնին[11] : Հետաքրքիր է, որ ի տարբերություն բլյուզ երաժիշտների մեծամասնության, Բլենդը ոչ մի գործիք չէր նվագում։
Հաջողությունները և հետագա կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբբի Բլենդի հաջողությունները սկսել են 1957 թվականին, երբ Farther Up the Road կատարմամբ զբաղեցրեց R&B չարթի առաջին հորիզոնականը։ Դրան հաջորդեցին ևս մի քանի հիթեր՝ Little Boy Blue (1958)։ Նույն թվականին նա Պարկերի հետ միասին թողարկեց Blues Consolidated ալբոմը։ Նրա ստեղծագործություններից R&B չարթում առաջին հորիզոնականն են զբաղեցրել նաև I Pity The Fool-ը, That's The Way Love Is-ը (1963 թ.)։
Ֆինանսական դժվարությունները 1968 թվականին տիպեցին նրան ցրել իր խումբը։ Նա դեպրեսիայի մեջ հայտնվեց և տրվեց հարբեցողությանը, սակայն 1971 թվականին դադարեցրեց խմելը[8]։ Նրան ձայնագրող Duke Records ընկերությունը գնեց ABC Records-ը, որտեղ Բոբբի Բլենդը թողարկեց մի շարք հաջող ալբոմներ, օրինակ, His California Album-ը և Dreamer-ը։ His California Album-ի This Time I’m Gone For Good երգը Բլենդին վերադարձրեց փոփ ոճի թոփ 50 և R&B թոփ 10։
Այս շրջանում Բլենդը կատարեց R&B ամենաուժեղ կատարումներից մեկը՝ Ain't No Love in The Heart of the City-ն։ Այն դարձավ 2011 թվականին էկրան բարձրացած «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմի սաունդթրեքը։
Երաժիշտը 1985 թվականին պայմանագիր ստորագրեց Malaco Records ստուդիայի հետ, որտեղ մի քանի ալբոմ թողարկեց և մի շարք համերգներում հանդես եկավ Բի Բի Քինգի հետ միասին։ Երկու երաժիշտները 1970-ականներին համագործակցել են 2 ալբոմի թողարկման գործում։
1992 թվականին Բլենդն ընդգրկվել է ՌոքնՌոլի Փառքի սրահում՝ որպես «Մեմֆիսի Բիլ սթրիթից երկրորդ լավագույնը Բի Բի Քինգից հետո[12]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբբի Բլենդը ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Նա մահացել է Ջերմանթաունում գտնվող իր տանը 2013 թվականի հունիսի 23-ին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Two Steps from the Blues (Duke 1961/MCA 2002)
- Here's the Man! - 1962 (Duke Records)
- Call On Me/That's The Way Love Is - 1963 (Duke Records)
- Ain't Nothing You Can Do - 1964 (Duke Records)
- The Soul of The Man - 1966 (Duke Records)
- Touch of The Blues - 1967 (Duke Records)
- Spotlighting The Man - 1969 (Duke Records)
- His California Album - 1973 (Dunhill Records)
- Dreamer - 1974 (Dunhill Records)
- Get On Down - 1975 (ABC Records)
- Reflections In Blue - 1977 (ABC Records)
- Come Fly With Me - 1978 (ABC Records)
- I Feel Good, I Feel Fine - 1979 (MCA Records)
- Sweet Vibrations - 1980 (MCA 27076) (tribute to Joe Scott)
- Try Me, I'm Real - 1981 (MCA 5233)
- Here We Go Again - 1982 (MCA 5297)
- Tell Mr Bland - 1983 (MCA 5425)
- You've Got Me Loving You - 1984 (MCA 52436)
- Members Only - 1985 (Malaco Records)
- After All - 1986 (Malaco Records)
- Blues You Can Use - 1987 (Malaco Records)
- Midnight Run - 1989 (Malaco Records)
- Portrait of the Blues - 1991 (Malaco Records)
- Years of Tears - 1993 (Malaco Records)
Կենդանի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Together for the First Time (Բի Բի Քինգի հետ) - 1974 (ABC)
- Bobby Bland and B. B. King Together Again...Live - 1976 (ABC)
- Live On Beale Street - 1998 (Malaco Records)
Համատեղ ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blues Consolidated - 1958 (Duke Records) (Ջունիոր Պարկերի հետ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Singer Bobby 'Blue' Bland dies at 83
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #134775228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 7,0 7,1 https://www.britannica.com/biography/Bobby-Blue-Bland
- ↑ 8,0 8,1 «Bobby 'Blue' Bland». Livinblues. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Bobby Bland». The Telegraph. 2013 թ․ հունիսի 24..
- ↑ Russell, Tony (2013 թ․ հունիսի 24). «Bobby 'Blue' Bland obituary». The Guardian..
- ↑ «Bobby Blue Bland». Pbase, soulful impressions.
- ↑ «Bobby Bland». BBC News. 2013 թ․ հունիսի 24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոբբի Բլեդնի սկավառակագրություն
- Bobby Bland Արխիվացված 2012-12-30 Wayback Machine Wenig-Lamonica Associates
- Bobby Blue Bland Արխիվացված 2011-07-07 Wayback Machine AuthenticBlues.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Բլենդ» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունվարի 27 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 2013 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- R&B երաժիշտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Բեմական կեղծանուններ
- Բլյուզ երաժիշտներ