Բլենդովյան անապատ
Բլենդովյան անապատ (լեհ.՝ Pustynia Błędowska) — Լեհաստանի և Եվրոպայի ամենամեծ անապատն է[1], գտնվում է Սիլեզիայի և Վիզին լեռների սահմաններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլենդովյան անապատի երկարությունը գրեթե 10 կմ է, իսկ լայնությունը 4 կմ։ Ավազների միջին խորությունը 40 մ է կազմում, իսկ առավելագույնը 70 մ։ Բիալա Պրժեսզա գետը անապատը արևելքից արևմուտք բաժանում է երկու մասի։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապատը իր այժմյան տեսքով ունի աբիոտիկական ծագում։ Տեղի բնակիչների ակտիվ գյուղատնտեսական գործունեության արդյունքում ստորջրյա ջրերի մակարդակը նվազել է այնքան, որ հողը այլևս ի վիճակի չէր ապահ��վել բույսերի կենսագործունեությունը, և դա հանգեցրեց բույսերի մասսայական մահվան։ Դեռևս միջնադարից այստեղ ակտիվորեն անտառահատումներ էին կատարվում լեռնաարդյունաբերական արտադրության կարիքները բավարարելու և նրա գործունեությունը ապահովելու համար։ Այսպիսով առաջացավ ավելի քան 150 քառ․ կմ տարածությամբ տարածք, որը ծածկվել է ավազներով մինչև 60 մ խորությամբ։ Մի որոշ ժամանակ առաջ անապատը տարածվում էր դեպի հյուսիս մինչև Զիկզակովա ավանը։
Համաձայն Լեհաստանում տարածված լեգենդի, ոչ հեռու Օլկուշ քաղաքից գտնվում էր արծաթի արդյունահանման հանք և սատանան հատուկ ստեղծեց անապատ, որպեսզի թաղի հանքը ավազի շերտի տակ։
Կիրառելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարից սկզբից անապատը օգտագործվել է որպես զորավարժությունների վայր։ Լեհաստանի Երկրորդ Հանրապետության տարիներին Բլենդովյան անապատի տարածքները օգտագործվել են Կրակովի ռազմական շրջանի 5-րդ բանակային կորպուսի զորավարժությունների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանական աֆրիկյան կորպուսը օգտագործում էր անապատը որպես զինավարժությունների վայր, որպեսզի հղկի զորքերի ռազմական գործողությունները անապատային պայմանների դեպքում։ Այստեղ էր տեղակայված լյուֆտվաֆեի ռազմաօդային բազան։
Ներկայումս միայն հարավային մասն է օգտագործվում զինվորականների կողմից, իսկ անապատը պաշտպանվում է որպես բնական հուշարձան։ Բնապահպաններն էլ ձգտում են կանխել անապատի հետագա ընդլայնումը[2]։ 1966 թվականին անապատում Եժի Կավալերովիչի կողմից նկարվել է «Փարավոնը»։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլենդովյան անապատը հանդիսանում հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Բլենդուվ քաղաքը միացած է Կլյուչամի հետ դեղին զբոսաշրջային երթուղիով, որը հայտնի է «Անապատային ուղի» անվամբ։ Անապատի տարածքով է անցնում նաև ձիարշավային զբոսաշրջության երթուղին, որը հայտնի է «Տրանսյուրայի վարգուղի» անվամբ, որը անցնում է Խեխլոմի հարևանությամբ։ Ներկա դրությամբ այս երթուղին փակ է։ Անապատի պահպանությամբ և հանրաճանաչությամբ զբաղվում է «Լեհական Սահարա» հասարակությունը և մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը այն գտնվել է Life+ ծրագրի պաշտպանության շրջանակներում, որի նպատակն էր հասնել անապատային ամբողջության համար համապատասխան բնապահպանական կարգավիճակի հաստատմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «LESSER POLAND» (Polish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Na Pustyni Błędowskiej już prawie jak na Saharze(լեհ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Skała, Cyprian. 2005. Jura Krakowsko-Częstochowska. Bielsko-Biała: Wydawnictwo Pascal. ISBN 83-7304-398-5.
- Szczypek, Tadeusz i Stanisław Wika, Andrzej Czylok, Ojmahmad Rahmonow, Jerzy Wach. 2001. Pustynia Błędowska — fenomen polskiego krajobrazu. Krzeszowice: Wydawnictwo Kubajak. ISBN 83-7323-005-X.
��իքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլենդովյան անապատ» հոդվածին։ |
|