Աբիոտիկ գործոններ
Աբիոտիկ գործոններ կամ անկենդան գործոններ, անօրգանական միջավայրի՝ կենդանի օրգանիզմի վրա ազդող գործոններ։ Մթնոլորտի, ծովի և անուշահամ ջրերի, հողերի (խոնավություն) ու կլիմայի բնութագրիչները համարվում են աբիոտիկ գործոններ[1]։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակաբույսերի համար հատկապես կարևոր են օդային, ջրային, ջերմային, սննդային ռեժիմները, հողի հանքային կազմը և արեգակնային ճառագայթման ուժգնությունը։ Արեալի սահմաններում օրգանիզմների տարածքի տեղաբաշխումը, թվաքանակը և կենսազանգվածը կախված են այս կամ սահմանափակող գործոնից (օր․՝ առանձին սորտեր և մշակաբույսեր կարող են աճել որոշակի նվազագույն խոնավության առկայության դեպքում)։ Իրենց հերթին, կենդանի օրգանիզմները կարող են ազդել անկենդան միջավայրի վրա, օրինակ՝ աղքատ հողերում աճող բույսերն աստիճանաբար փոխում են դրան�� կազմն ու կառուցվածքը[1]։
Միջավայրի հիմնական աբիոտիկ գործոններն են.
- ջերմաստիճանը
- լույսը
- ջուրը
- աղիությունը
- թթվածինը
- Երկրի մագնիսական դաշտը
- ընդերքը
- խոնավությունը
- ֆոտոշրջանը
Ընդունված է միջավայրի աբիոտիկ գործոնների մեջ ընդգծել հետևյալ խումբ գործոնները.
- կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը)
- էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը)
- օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից)
- քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 63 — 1242 էջ, ISBN 9785897000418։