Բենիկ Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիկ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1917[1][2] Դսեղ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 10, 1980[2] (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | աստղագիտության պատմություն |
Պաշտոն(ներ) | դեկան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1970) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բենիկ Եսայու Թումանյան (մայիսի 1, 1917[1][2], Դսեղ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 10, 1980[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1979)։ Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1940)։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1957 թվականից ղեկավարում է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երևանի կայանը և համալսարանի աստղադիտարանը։ 1974 թվականից համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։
Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղագիտության պատմությանը։ Հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը (արժանացել է Բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին) ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև XX դարի 1-ին քառորդը։ Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիեզերքի։
Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով։
Վախճանվել է 1980 թվականի փետրվարի 10-ին Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծիր Կաթին։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1952։
- Կոսմիկական լաբորատորիաներ։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955։
- Ժամանակի չափումը։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ, 1956։
- Չափումները տիեզերքում։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1957։
- Աստղագիտությունը և կրոնը տիեզերքի մասին։ Վաթյան Լևոն Ավետիսի, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1957։
- Երկրի արհեստական արբանյակները։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ, 1958։
- Հայկական նորահայտ աստղագիտական գործիք։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Հայպետհրատ, 1958։
- Ընդհանուր աստղագիտություն։ Ձեռնարկ բուհ-երի ուսանողների և միջնակարգ դպրոցի դասատուների համար, Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Ա., Երևան,Պետական գիտա-տեխնիկական հրատարակչություն, 1960։
- Լույսը և գույնը բնության մեջ։ Միննարտ Մ, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1961։
- Հայ աստղագիտության պատմություն։ (Հնագույն ժամանակներից մինչև XIX դ. սկիզբը), Թումանյան Բենիկ Եսայու, Աբրահամյան Աշոտ Գարեգինի, Երևան, «Միտք»,1964։
- Հայ աստղագիտության պատմություն։ (XIX դարի սկզբից մինչև 1920 թվական), Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Միտք, 1968։
- Տոմարի պատմություն, Երևան, 1972։
- Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում, Երևան, 1973։
- Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Կարա-Սարգսյան Ա. Տ, Հակոբյան Ֆ. Հ., Երևան, «Լույս», 1978։
- Աստղագիտություն։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1978:
- Լուսին։ [Մոլորակի բացահայտման և ուսումնասիրման պատմություն], Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979։
- Հայ աստղագիտության պատմությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985։
- Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1990։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիկ Թումանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։ |
- Մայիսի 1 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Դսեղ գյուղում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 1980 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աստղագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ