Բենզալդեհիդ
Արտաքին տեսք
Բենզալդեհիդ արոմատիկ շարքի պարզագույն ալդեհիդը։
Դառը նշի հոտով անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 179°С, հալմանը՝ –26°С, խտությունը՝ 1049, 7 կգ/մ³։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Երկար ժամանակ հայտնի է եղել «դառը նշի յուղ» անունով։ Գտնվում է դառը նշի, ծիրանի և բալի կորիզներում՝ ամիգդալինի գլյուկոզիդի ձևով։ Ցուցաբերում է ալիֆատիկ շարքի ալդեհիդների հատկությունները։ Օդում օքսիդանում է՝ առաջացնելով բենզոյական թթու, մտնում է Կանիցարոյի ռեակցիայի և Պերկինի ռեակցիայի մեջ, ենթարկվում է համատեղ պոլիմերացման և կոնդենսացման ևն։ Բենզալդեհիդը ստացվում է տոլուոլի օքսիդացմամբ և այլ ճանապարհներով։ Օգտագործվում է բուրավետ նյութերի և ներկանյութերի արտադրություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 391)։ |