Jump to content

Բարսեղ Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղ Մեծից)
Բարսեղ Կեսարացի
ԺամանակաշրջանՈւշ Հռոմեական կայսրություն
Ծնունդ329[1][2][3][…]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[3]
Վախճան379[4][3]
Վախճան վայրԿեսարիա, Թուրքիա
Եկեղեցիքրիստոնեություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Սրբացված կարգսրբազան
Հիշատակության օրՀունվարի 2[6] և Հունիսի 14[7]
Աշխատանքաստվածաբան, կաթոլիկ քահանա, փիլիսոփա, գրող, կաթոլիկ սարկավագ, արքեպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս
Ապրելաձևբուսակերություն և միստիցիզմ
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչMacrina the Elder?, Eustathius of Sebaste? և Գրիգոր Նազիանզացի
ՄայրEmmelia of Caesarea?
ՀայրBasil the Elder?
Քույր/եղբայրMacrina the Younger?, Գրիգոր Նյուսացի և Peter of Sebaste?

Բարսեղ Կեսարացի կամ Բարսեղ Մեծ (հուն․՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, 329[1][2][3][…], Կեսարիա, Թուրքիա[3] - 379[4][3], Կեսարիա, Թուրքիա), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող։ Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու հետ մեկտեղ մտնում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակի մեջ։ Նրան է վերագրվում պատկերակալի հայնագործումը և իր անունը կրող պատարագի կազմումը։ Հեղինակ է մեկնությունների, դավանաբանական գործերի, ճառերի, ներբողների, քարոզների, զրույցների ու նամակների (մեզ է հասել 360-ից ավել նամակ)։

Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել V դարից («Վեցօրեայք», «Պատարագամատոյցք», կանոններ, աղոթքներ)։ «Գիրք հարցողացը», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում[8]։ Հայ միջնադարյան հեղինակները Բարսեղ Կեսարացու գործերը ընթերցողին առավել հասկանալի դարձնելու համար գրել են դրանց մեկնաբանություններ (հայտնի են «պատճառ» կամ «լուծմունք» անուններով)։ Կեսարացու ստեղծագործություններից մեջբերումներ են կատարել իրենց մեկնողական և դավանաբանական բնույթի երկերում Վարդան Արևելցին («Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ»), Անանիա Սանահնեցին («Հակաճառութիւն»), Վարդան Այգեկցին («Արմատ հաւատոյ») և այլն։ Կեսարացու ճառերից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Կեսարացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337