Jump to content

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
անգլ.՝ American Academy of Arts and Sciences
Изображение логотипа
ՀապավումAAAS
Տեսակգիտական ընկերություն, ակադեմիական հրատարակիչ և ոչ առևտրային կազմակերպություն
ԿարգախոսSub Libertate Florent
Հիմնադրվել էմայիսի 4, 1780
ՀիմնադրիրՋոն Ադամս և James Bowdoin?
Անդամ էAmerican Council of Learned Societies?[1], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[2], National Humanities Alliance?[3] և Committee on Publication Ethics?[4]
ՆախագահLaurie L. Patton?[5] և David W. Oxtoby?[6]
Երկիր ԱՄՆ
Կայքamacad.org(անգլ.)
 American Academy of Arts and Sciences Վիքիպահեստում

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա (անգլ.՝ American Academy of Arts and Sciences, AAA&S), Միացյալ Նահանգների ամենահին գիտական կազմակերպություններից մեկն է, ակադեմիական և քաղաքական հետազոտությունների անկախ կենտրոն:

Գլխամասային գրասենյակը գտնվում է Քեմբրիջում (Մասաչուսեթս): Գիտական ընկերությունների ամերիկյան խորհրդի անդամ է [7] :

Անդամությունը ընտրովի է. անդամ կարող են դառնալ ակադեմիական գիտաճյուղերի (ճշգրիտ, բնական, հասարակական, հումանիտար գիտությունների) առաջատար գիտնականները, արվեստի գործիչները, խոշոր գործարարներն ու կառավարիչները, պետական ու հասարակական ականավոր գործիչները: Ակադեմիայի ողջ պատմության ընթացքում, 2022 թվականի դրությամբ, նրա անդամ են ընտրվել 13,5 հազար, ակտիվ անդամ են ճանաչվել 5,7 հազարից ավելի մարդ: Ակադեմիայի ներկայիս անդամների մեծ մասն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թվաքանակով երկրորդ տեղն զբաղեցնում են բրիտանացիները (2016 թվականի դրությամբ վերջիններիս թիվը կազմել է շուրջ 180)[8].

Ակադեմիայի հիմնական տպագիր օրգանը Dædalus ամսագիրն է։ Անդամների համար Քեմբրիջում կանոնավոր կերպով միջոցառումներ են անցկացվում: Ակադեմիան կազմակերպում է մի շարք կոնֆերանսներ, իրականացնում է հետազոտական նախագծեր և հանդիսանում է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ռամֆորդի մրցանակի հիմնադիրը:

Ակադեմիան ամերիկյան հեղափոխության ժամանակ՝ 1780 թվականին Բոստոնում հիմնադրել են Ջեյմս Բաուդոյնը / James Bowdoin, Ջոն Ադամսը և Ջոն Հենքոքը։ Նպատակը, ինչպես նշված է նրա կանոնադրության մեջ, եղել և մնում է «զարգացնել ու տարածել յուրաքանչյուր արվեստ ու գիտություն, որը կարող է առաջ մղել ազատ, անկախ և առաքինի մարդկանց շահը, պատիվը, արժանապատվությունը և երջանկությունը» (cultivate every art and science which may tend to advance the interest, honour, dignity, and happiness of a free, independent, and virtuous people): 1780 թվականին վերոնշյալ գիտնականներին միացան Ռոբերտ Թրեյթ Փեյնը և տեղական 58 համայնքների ղեկավարներ, դրանից կարճ ժամանակ անց՝ նաև նշանավոր այլ գործիչներ՝ Բենջամին Ֆրանկլինը (որի Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը խթան հանդիսացավ ավելի քաղաքական կողմնորոշված ընկերակցություն ստեղծելու համար), Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը և Ալեքսանդր Համիլտոնը :

Ամերիկյան այս ակադեմիան համակարգված կապեր է պահպանել Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի, Մոսկվայի բնագետների ընկերության, Պուլկովոյի աստղադիտարանի, հանքարդյունաբերության ինժեներների կորպուսի և Ռուսական կայսրության բազմաթիվ այլ գիտական հաստատությունների հետ[9]: Ակադեմիայի առաջին ռուսաստանցի անդամը մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերն էր (1781)։ 19-րդ դարում դրա անդամ ընտրվածների թվում են ակադեմիկոսներ Ֆուսը, Ֆիշերը և Շուբերտը (բոլորը՝ 1812 թվականին), աստղագետ Ստրուվեն և մաթեմատիկոս Օստրոգրադսկին (1834), Լեոնարդ Էյլերի թոռը՝ մաթեմատիկոս Էդվարդ Քոլինսը (1834), Էմբրիոլոգիայի հիմնադիր Բերը (1849), քիմիկոս Մենդելեևը[9]: 19-րդ դարի բրիտանացի գիտնականներից ու արվեստագետներից այս ակադեմիայի անդամ են ընտրվել մաթեմատիկոս Բեբիջը, կենսաբան Դարվինը և բանաստեղծ Թենիսոնը:

Ակադեմիայի նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20240116104008/https://www.acls.org/acls-member-societies/
  2. https://www.cossa.org/members/
  3. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  4. https://publicationethics.org/members
  5. https://www.amacad.org/news/academy-president-laurie-patton-announcement
  6. https://www.amacad.org/bulletin/spring-2024/from-the-president
  7. «ACLS American Council of Learned Societies | Home». ACLS American Council of Learned Societies | www.acls.org. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին. Վերցված է 2018-03-18-ին.
  8. «Vice-Chancellor elected to American Academy of Arts and Sciences | University of Oxford». Արխիվացված է օրիգինալից 2019-10-22-ին. Վերցված է 2019-10-22-ին.
  9. 9,0 9,1 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա» հոդվածին։