Ծնվել է Զանգեզուրի Խդրանց գյուղում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը, 1929 թվականին Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու և գրական��ւթյուն դասավանդել Վ. Ի. Լենինի անվան բանֆակում։ 1935 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան։ 1937-1938 թվականներին հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-1951 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-1964 թվականներին՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-1948 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ 1963 թվականին «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 186)։