Jump to content

Արմենուհի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենուհի Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 3, 1965(1965-07-03) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1987)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և մանկավարժ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ

Արմենուհի Ռոբերտի Հովհաննիսյան (հուլիսի 3, 1965(1965-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ խմբակցությունից[1] (հունիսի 12 , 2003 թվական - 6 հունիսի 2007 թվական), անգլերենի և գերմաներենի ուսուցիչ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենուհի Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականի հուլիսի 3-ին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը։ Անգլերենի և գերմաներենի ուսուցիչ։ 1990-1992 թվականներին անգլերեն է դասավանդել Երևանի տեխնիկական քոլեջում, 1992-1994 թվականներին ՝ Մոսկվայի հայկական գիմնազիայում։ 1996-1997 թվականներին եղել է Երևանի «Հայծխախոտ» ԲԲԸ-ում թարգմանչուհի, 1997-1999 թվականներին` «Գրանդ Տոբակո» ընկերության առևտրային տնօրեն, 2000 թվականին՝ «Հայհրուշակ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, 2000-2003 թվականներին` «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն[2]։

2003 թվականի մայիսի 25-ին ՀՅԴ համամասնական ընտրացուցակով 110 ընտրատարածքից[2] ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։ Անկուսակցական է[2]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dutoit, Yann Picand, Dominique. «Список депутатов парламента Армении третьего созыва : définition de Список депутатов парламента Армении третьего созыва et synonymes de Список депутатов парламента Армении третьего созыва (russe)». dictionnaire.sensagent.leparisien.fr. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.