Jump to content

Արծաթի բրոմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթի բրոմիդ
Քիմիական բանաձևAgBr
Մոլային զանգված3,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան432 °C[2] °C
Եռման ջերմաստիճան1502 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար7785-23-1
PubChem66199, 10307914
EINECS համար232-076-8
SMILESBr[Ag]
ЕС232-076-8
ChEBI59584
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արծաթի բրոմիդ՝ բաց-դեղնագույն բյուրեղային նյութ, ջրում անլուծելի, ունի իոնային կառուցվածք։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիամագնիսական դեղին խորանարդաձև կողակենտրոնացված բյուրեղներ, տարածական խումբը՝ Fm3m, Z=4 (а=0,5549 նմ)։ Անցնում է շեղանկյունաձև մոդիֆիկացիայի > 259 °C ջերմաստիճանի դեպքում։

Կարող է առաջացնել կոլոիդ լուծույթներ։

Հայտնի է բրոմարգիրիտ բնական միներալը, կազմված AgBr՝ յոդի և քլորի խառնուրդներով։ Իրենից ներ��այացնում է թափանցիկ կամ կիսաթափանցիկ բյուրեղներ, դեղնավուն, կանաչավուն շագանակագույն կամ վառ կանաչ գույնի, կախված խառնուրդներից։ Առաջացել է Մեքսիկայում, Չիլիում և արևմտյան Եվրոպայում։

Արծաթի բրոմիդը կարող է ստացվել արծաթի ցանկացած լուծելի աղի և ցանկացած բրոմիդի լուծույթի կամ բրոմաջրածնային թթվի փոխազդեցության դեպքում։ Ավելի հաճախ օգտագործվում է արծաթի նիտրատ և կալիումի կամ նատրիումի բրոմիդ․

Այս ռեակցիայում անջատվում է արծաթի բրոմիդի թեթևակի դեղին, մանր բյուրեղների տեսքով նստվածք։ Այս ռեակցիան հաճախ օգտագործվում է անալիտիկ քիմիայում՝ արծաթի որակական և քանակական որոշման համար։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում (զտություն և կոնցենտրացիա) նստվածքի փոխարեն կարող է առաջանալ կոլոիդ լուծույթ։

Արծաթի բրոմիդ հնարավոր է ստանալ անմիջականորեն այն կազմող տարրերից․

Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \ce{2Ag + Br2 ->[{150-200 °C}][{}] 2AgBr}}

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսի ազդեցության ներքո արծաթի բրոմիդն քայքայվում է․

Այս ռեակցիան բազմաթիվ լուսանկարչական գործընթացների հիմքում է ընկած։

Քիմիական լաբորատորիաներում, որպես կանոն, արծաթի միացությունների հետ աշխատելիս առաջացած թափոններն դեն չեն գցում, այլ նորից վերականգնում են։ Դրա համար արծաթի աղերի խառնուրդն առանձնացնում են նստվածքի վերևում գտնվող, արծաթ չպարունակող հեղուկից, լվանում և փոխազդեցության մեջ են դնում ցինկի և ոչ մեծ քանակությամբ ուժեղ միներալային թթվի հետ (օրինակ՝ ծծմբական)։ Քանի որ արծաթի աղերի նստվածքներն քիչ լուծելի նյութեր են, ուրեմն նստվածքի վերևում արծաթի իոնների կոնցենտրացիան փոքր է, այդ պատճառով ցինկի հետ ռեակցիան ընթանում է շատ դանդաղ (օրեր և ավել)։ Ռեակցիայի սխեման է

Արծաթը տվյալ ռեակցիայում անջատվում է մանր մոխրագույն փոշու տեսքով։ Դրանից հետո այն կարող է վերահալվել կամ լուծվել ազոտական թթվի մեջ՝ արծաթի նիտրատի առաջացման համար, ինչը արծաթի հիմնական պատրաստուկն է, որից ստացվում են մյուս միացությունները։

Լույսի ազդեցությամբ արծաթի բրոմիդի քայքայումն օգտագործվում է լուսանկարչության մեջ։ Արծաթի բրոմիդն նաև օգտագործվում է հատուկ ապակիների ստեղծման համար, որոնք փոխում են իրենց լուսանցիկությունն տարբեր լուսավորումների դեպքում։ Արծաթի բրոմիդ պարունակող ապակու լուսավորման ժամանակ տեղի է ունենում վերջինիս քայքայումն՝ արծաթի մանրադիսպերսային մասնիկների առաջացմամբ և ապակին մթնանում է։ Մթության մեջ տեղի է ունենում հակառակ գործընթացն (քանի որ ազատ բրոմը ընդունակ չէ ապակու մեջ առաջացած խոռոչներից հեռանալ) և ապակին դարձյալ դառնում է թափանցիկ։

Թունավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթի բրոմիդի լուծելիությունն ջրում մեծ չէ, այդ պատճառով արծաթի բրոմիդի բերանային օգտագործման դեպքում դրա մեծ մասը դուրս է գալիս կղկղանքի հետ։ Հաջորդական օգտագործման դեպքում հնարավոր է կուտակում օրգանիզմում և մետաղական արծաթի կուտակում մարմնի լուսավորվող հատվածներում, ինչի պատճառով մաշկը ձեռք է բերում մոխրագույն երանգ (արգիրոզ)։ Ոչ մի բացասական զգացումներ այդ դեպքում հիվանդերի մոտ չի դիտվում, միաժամանակ նշվում է օրգանիզմի բարձր դիմադրողականություն հիվանդությունների դեմ, ինչը հաստատում է արծաթի մանրէասպան հատկությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթի բրոմիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69