Jump to content

Արթուր Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Վահանի Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Հայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ
ԿուսակցությունՕրինաց երկիր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 Artur Baghdasaryan Վիքիպահեստում

Արթուր Վահանի Բաղդասարյան (նոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, քաղաքական, պետական գործիչ Հայաստանում, խոշոր բիզնեսմեն[2][3][4][5][6], մեծահարուստ[6], «Օրինաց երկիր» (նախկինում Հայկական Վերածնունդ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968 թվականիի նոյեմբերի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989-1993 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի պետ, խմբագրի տեղակալ։
  • 1992 թ. սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր։
  • 1993-1995 թթ. վարել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը՝ այդպիսով լինելով ամենաերիտասարդ պաշտոնյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում։
  • 1995 թ. ընտրվել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության նախագահ։
  • 1999-2003 թթ. - Հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի ղեկավար։
  • 2004 թ. ընտրվել է Միջազգային քրիստոնեադեմոկրատական համաշխարհային խորհրդարանական Ինտերնացիոնալի փոխնախագահ։
  • 2007 թ. փետրվարին ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ հիմնադրված Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ։
  • 2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2013 թ. մայիսին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2013 թ. սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին գումարման պատգամավոր՝ դառնալով ամենաերիտասարդ պատգամավորը։
  • 1997 թ. հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը և 1998 թ. կայացած կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել կուսակցության նախագահ։
  • 1998 թ. փետրվարին ընտրվել և մինչև 1999 թ. հունիս պաշտոնավարել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 21 ընտրատարածքից։ 1999-2003 թթ. - «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ՝ Հայաստանի երեք հանրապետությունների և աշխարհի խորհրդարանների պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։
  • 2005 թ. մարտին ընտրվել է Հայկական բարեկամության խորհրդարանական վեհաժողովի նախագահ։
  • 2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
  • 2006-2007 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2007 թ. նոյեմբերին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։
  • 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։
  • 2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[7]։
  • 2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով[8]։
  • 2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ[9]։
  • 2018 թ. փետրվարի 24-ին "Օրինաց երկիր" կուսակցության համագումարում վերընտրվել է "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իրավագիտության թեկնածու (1995)։
  • Իրավագիտության դոկտոր (1997)։
  • Պրոֆեսոր (1998,ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր)։
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2009)[10]։
  • Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2010)։
  • Ռուսաստանի Դաշնության անվտանգության և պաշտպանության ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2011)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[11]։
  • ԱՊՀ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի բարձրագույն մեդալ (2010)։
  • Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի մեդալով (2011)։
  • Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության բարձրագույն մեդալ (2012)։
  • «Հավաքական անվտանգության պայմանագրի» կազմակերպության բարձրագույն պարգև՝ մեդալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար (2013)։

Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով, շքանշաններով և մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով։ Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի սենատի, Իտալիայի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի մեդալներով։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երեք երեխա[12]։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ
Արթուր Բաղդասարյան

1997 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
-
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արթուր Բաղդասարյան

05 փետրվարի 1998 թ. - 18 հունիսի 1999 թ.
Հաջորդող
Յուրի Բախշյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար
Արթուր Բաղդասարյան

18 հունիսի 1999 թ. - 11 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Սամվել Բալասանյան
Նախորդող
Արմեն Խաչատրյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Արթուր Բաղդասարյան

12 հունիսի 2003 թ. - 21 մայիսի 2006 թ.
Հաջորդող
Տիգրան Թորոսյան
Նախորդող
Սամվել Բալասանյան
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար
Արթուր Բաղդասարյան

07 հունիսի 2007 թ. - 04 մայիսի 2008 թ.
Հաջորդող
Հեղինե Բիշարյան
Նախորդող
Արմեն Գևորգյան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արթուր Բաղդասարյան

04 մայիսի 2008 թ. - 30 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
-Արմեն Գևորգյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ
Արթուր Բաղդասարյան

21 փետրվարի 2016 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=4&lang=eng
  2. «Արթուր Բաղդասարյանի նոր բիզնեսը. ռուսական լիցեյն այս տարի կբացվի», armtimes.com, (արխիվացված
  3. «Արթուր Բաղդասարյանի նոր բիզնեսը Նյութի աղբյուրը` https://yn.am/?index&p=9020&l=am», yn.am, (արխիվացված
  4. «Արթուր Բաղդասարյանի բիզնեսը լուրջ խախտումների համար չնչին տուգանք է մուծում», aysor.am, (արխիվացված
  5. «Արթուր Բաղդասարյանը պահանջում է կուսակցության բիզնեսը զարգացնել», hetq.am, (արխիվացված
  6. 6,0 6,1 «Բազմակի օգտագործված» Արթուր Բաղդասարյանը (ԱԽՔ)՝ ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի», ilur.am Արխիվացված 2018-07-13 Wayback Machine, (արխիվացված
  7. Ա. Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին
  8. Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Արթուր Բաղդասարյանը հիմնեց նոր կուսակցություն
  10. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  11. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  12. Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի կազմը(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բաղդասարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բաղդասարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բաղդասարյան» հոդվածին։