Արարատ Գոմցյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գոմցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Դվինի Գոմցյան | ||
| ||
---|---|---|
1996-1999 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | Ֆելիքս Աշոտի Փիրումյան | |
| ||
2003 | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |
Կրթություն՝ | Երևանի պ��տական համալսարան | |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |
Ծննդյան օր | փետրվարի 2, 1948 (76 տարեկան) | |
Ծննդավայր | Գյումրի | |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ | |
Պարգևներ |
տարբեր շքանշաններ և մեդալներ |
Արարատ Դվինի Գոմցյան (փետրվարի 2, 1948, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ։ Տնտեսական գիտությունների թեկնածու (1979 թ.)։ Տնտեսագիտության դոկտոր (2006 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966-1971 թթ. - Երևանի պետական համալսարան, տնտեսագետ
- 1977 թ. - Հայաստաանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
- 1990 թ. - Մոսկվայի բարձրագույն կուսակցական ակադեմիա
- 1971-1972 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում
- 1980 թվականից - զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ
- 1982 թվականից - եղել է կուսակցական աշխատող
- 1986-1990 թթ. - Հայաստանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, երկրաշարժի գոտում
- 1990-1996 թթ. - Հայաստանի իշխանությանը կից, հանրապետական միավորման բնակարանային կոմունալ տնտեսության նախագահ
- 1996-1999 թթ. - Շիրակի մարզի առաջին մարզպետ
- 1990-1995 թթ. - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր
- 1995 թ. - ԱԺ պատգամավոր
- 1999-2000 թթ. - Հայաստանի օպերատիվ գործունեության նախագահ
- 2000-2001 թթ. - Հայաստանի վարչապետի խորհրդատու
- 2003 թվականից - Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս[1][2]
1988 թվականից Շիրակի մարզում մասնակցել է աղետի գոտու փրկարար, վերականգնողական աշխատանքներին։ 1988-1994 թվականներին մասնակցել է Հադրութից բռնագաղթածների տեղավորման, նյութական օգնության կազմակերպման, Ստեփանակերտի, Շուշիի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներին։
Աշխատությունները վերաբերում են ՀՀ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կապերի բնագավառում կառավարման նոր ձևերի և Հայաստանում դրանց կիրառման հնարավորությանը։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[3]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гомцян А.Г., Совешенствование управления внедрением новой техники, Е., 1982.
- Гомцян А.Г., Теоретико-методологические проблемы формирования свободных экономических зон в мировохозяственной системе, Ростов-на-Дону, 2004.
- Գոմցյան Ա.Դ. ՀՀ ագրարային ոլորտի ��արգացման արդի հիմնախնիրները, Ե., 2005 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Զրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան
- ↑ Արարատ Գոմցյան, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատ Գոմցյանի կենսագրություն
- Презентация НП "АМШЕНКА" - Арарат Гомцян - Генеральный Консул Армении в ЮФО России
|
|
Կատեգորիաներ:
- ԽՄԿԿ անդամներ
- ՀՀԿ անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ապրող անձինք
- 1948 ծնունդներ
- Փետրվարի 2 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Շիրակի մարզպետներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ դիվանագետներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ