Անդրեյ Մյագկով
Անդրեյ Մյագկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1938[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 18, 2021[2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն[5] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, գրող, նկարիչ, մանկավարժ, թատերական ուսուցիչ և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Ժանրեր | դիմապատկեր |
Ամուսին(ներ) | Անաստասիա Վոզնեսենսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդրեյ Վասիլևիչ Մյագկով (ռուսերեն՝ Андрей Васильевич Мягков, հուլիսի 8, 1938[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2021[2][3], Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, գրող։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986 թ.)[6]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Մյագկովը ծնվել է Լենինգրադում։ Հայրը Տեխնոլոգիական ինստիտուտում դոցենտ էր[7], իսկ մայրը` ճարտարագետ-մեխանիկ։ Իր հոր հորդորով Անդրեյն ավարտել է Լենինգրադի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) և որոշ ժամանակով աշխատել Պլաստիկ զանգվածների ինստիտուտում[8]։ Սիրողական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը և առաջարկել ուժերը փորձել իրենց մոտ[8]։ 1965 թվականին ավարտելով դպրոց-ստուդիան, նա դարձել է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոնի դերասան։
Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում[9]։ Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը[9]։ 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից, արդեն իսկ առանձնացած` Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է։ Նա դասավանդել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում[9]։
Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին՝ «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում[10]։ Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում[10]։ Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին Անդրեյ Մյագկովն ամուսնացել է դերասանուհի Անաստասյա Վոզնեսենսկայայի հետ[9]։ Նա հեղինակ է երեք վեպերի և զբաղվում է նաև դիմանկարչությամբ։
Անդրեյ Մյագկովը վարել է մեկուսի կյանք և խուսափել է հարցազրույցներից[8]։
Մահացել է 2021 թվականի փետրվարի 18-ին, ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը հանդիսացել է սրտի սուր անբավարարությունը[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Ատամնաբույժի արկածները | Похождения зубного врача | Չեսնոկով |
1967 | Թշվառ Լիզան | Бедная Лиза | Էրաստ |
1968 | Կարամազով եղբայրներ | Братья Карамазовы | Ալյոշա |
1969 | Հին տունը | Старый дом | Ալեքսանդր Գերցեն |
1970 | Արծաթե շեփորներ | Серебряные трубы | Արկադի Գայդար |
1972 | Հատակում | На дне | Բարոն |
1972 | Անսպասելի հյուրը | Нежданный гость | Սլեպցով |
1972 | Գրոսմայստերը | Гроссмейстер | Սերգեյ Խլեբնիկով |
1973 | Նադեժդա | Надежда | Վլադիմիր Լենին |
1974 | Իմ ճակատագիրը | Моя судьба | Գեորգի Սաբուրով |
1975 | Բարձրության վախ | Страх высоты | Անտոն Տիխոմիրով |
1975 | Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ | Ирония судьбы, или С лёгким паром! | Եվգենի Լուկաշին |
1975 | Լոպատինի գրառումներից | Из записок Лопатина | Վյաչեսլավ |
1976 | Տուրբինների օրերը | Дни Турбиных | Ալեքսեյ Տուրբին |
1977 | Արձակուրդ, որը չկայացավ | Отпуск, который не состоялся | Յուրի |
1977 | Դուք ինձ գրում էիք | Вы мне писали | Յուրի Զվյագին |
1977 | Մոտ նստիր, Միշկա | Садись рядом, Мишка! | Գենկայի հայրը |
1977 | Ծառայողական սիրավեպ | Служебный роман | Անատոլի Նովոսելցև |
1979 | Ընդունեք հեռագիրը` որպես պարտք | Примите телеграмму в долг | Լինյովի հայրը |
1979 | Ավտոտնակ | Гараж | Սեմյոն Խվոստով |
1979 | Ակտիվ գոտի | Активная зона | Մարզկոմի քարտուղար |
1979 | Առավոտյան շրջայց | Утренний обход | Լև Նեչաև |
1980 | Հետաքննություն | Расследование | գնդապետ Երմիլով |
1981 | Սպասվում են ցրտահարություններ և ձյուն | Ожидаются похолодание и снег | Ստուպին |
1982 | 4:0 հօգուտ Տանեչկայի | 4:0 в пользу Танечки | Պյոտր Սեմյոնովիչ |
1983 | Ուղղահայաց մրցավազք | Гонки по вертикали | Ստանիսլավ Տիխոնով |
1983 | Լեթարգիա | Летаргия | Վադիմ Բեկասով |
1983 | Ետ նայիր | Оглянись! | հոգեթերապևտ |
1983 | Վերջաբան | Послесловие | Վլադիմիր Շվիրկով |
1983 | Երջանկություն չէր լինի | Не было бы счастья… | Անատոլի Բրեդնյով |
1984 | Դաժան ռոմանս | Жестокий романс | Յուլի Կարանդիշև |
1984 | Խոչընդոտների շերտագիծ | Полоса препятствий | Վիկտոր Կորաբելնիկով |
1986 | Վերջին ճանապարհը | Последняя дорога | Լեոնտի Դուբելտ |
1986 | Մարդը, ով հարցազրույց էր վերցնում | Человек, который брал интервью | պրոֆեսոր Նելի |
1986 | Աշխատավարձից աշխատավարձ | От зарплаты до зарплаты | Նիկոլայ Պավլիշչև |
1987 | Ազատ անկում | Свободное падение | քննիչ |
1987 | Ձեր հատուկ թղթակիցը | Ваш специальный корреспондент | Իոն Բրանիշտե |
1987 | Գլուխկոնծի | Кувырок через голову | Յուրի Ժուկով |
1992 | Միթե ես մեղավոր եմ | Виновата ли я… | Բորիսով |
1992 | Դերիբասովսկայայում լավ եղանակ է, կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս | На Дерибасовской хорошая погода, или На Брайтон-Бич опять идут дожди | քեռի Միշա, «Արտիստ», Լենին, Ստալին, Բրեժնև, Խրուշչով |
1993 | Աշնանային հրապուրանքներ | Осенние соблазны | Պաուլ Լանդմայեր |
1996 | Մեռնելու արվեստ | Искусство умирать | - |
1998 | Պայմանագիր մահվան հետ | Контракт со смертью | Գլեբ Իգնատովսկի |
2001 | Ասք ստրելեց Ֆեդոտի մասին | Сказ про Федота-стрельца | Ցար |
2004 | 32 դեկտեմբերի | 32 декабря | Սերգեյ Պետրովիչ |
2006 | Ով է գալիս ձմռան երեկո | Кто приходит в зимний вечер | Նիկոլայ Ֆիլարետով |
2007 | Ճակատագրի հեգնանք. Շարունակություն | Ирония судьбы. Продолжение | Եվգենի Լուկաշին |
2010 | Մառախուղը ցրվում է | Туман рассеивается | Վլադիմիր Կրյուչկով |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 ՌԻԱ Նովոստի — Rossiya Segodnya, 1941.
- ↑ 3,0 3,1 3,2 Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո — Prague: 1949.
- ↑ 4,0 4,1 4,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. Fishman — Alexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275
- ↑ https://ria.ru/20210220/myagkov-1598342458.html
- ↑ Андрей Васильевич Мягков / Andrey Myagkov
- ↑ В.Л. Островская Издательско-полиграфический техникум: К 80-летию техникума. — СПб: РИО ФГОУ СПО "СПбГИПТ", 2010. — С. 208, с илл.. — ISBN 978-5-89319-147-9
- ↑ 8,0 8,1 8,2 Дмитрий Гордон (27 декабря 2011). «Что наша жизнь? Игра...» (ռուսերեն). Бульвар Гордона. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Биография Андрея Мягкова» (ռուսերեն). РИА Новости. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 «Почему Андрей Мягков празднует два дня рождения» (ռուսերեն). 7 дней. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Ирония судьбы, или С днем рождения!» (ռուսերեն). Независимая газета. 8 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Умер актер Андрей Мягков». lenta.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մյագկով» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 18 մահեր
- 2021 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ճայ» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս գրողներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս մանկավարժներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ