Տրոեկուրովյան գերեզմանատուն
Տրոեկուրովյան գերեզմանատուն ռուս.՝ Троекуровское кладбище | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Մոսկվա |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնման տարի | 1962 |
Մակերես | 29,33 հեկտար |
ritual.mos.ru/perechen/cemetery/the-cemetery-troekurov.php(ռուս.) |
Տրոեկուրովյան գերեզմանատուն (ռուս.՝ Троекуровское кладбище), այցելությունների համար բաց գերեզմանատուն Մոսկվայում, Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղը։ Տեղակայված է Մոսկվայի արևմուտքում՝ Տրոեկուրովո նախկին գյուղի տարածքում՝ Ռյաբինովայա փողոց, 24 հասցեում։ Գյուղից պահպանվել են արհեստական լճակներն ու Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունն իր անունն ստացել է գյուղի անունից, որի տարածքում տեղակայված է։ Գյուղն իր հերթին կոչվել է Տրոեկուրով իշխանների անունով, որոնց պատկանել են այդ հողերը 17-18-րդ դարերում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորոշյովո գյուղը (այդպես է կոչվել տարածքը նախկինում) առաջին անգամ հիշատակվել է Իվան Ահեղի կտակում 1572 թվականին[3]։ Հայտնի է, որ այդ տարածքը պատկանել է նաև Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյին և Բորիս Գոդունովին[4]։
Գյուղի Տրոեկուրովո անունը ծագում է բոյարական ազգանունից։ Այդ տոհմից գյուղի առաջին տերը եղել է Իվան Ֆեոդորովիչը, որ ամուսնացած էր Իրինա Ռոմանովայի՝ Ֆիլարետ պատրիարքի քրոջ հետ[5]։ Հավանաբար մի որոշ ժամանակ գյուղը կոչվել է Խորոշյովո-Տրոեկուրովո[6]։ 1674 թվականի Խորոշյովը գյուղն անցել է Իվան Բորիսովիչ Տրոեկուրովին[7]։ 1699 թվականին նա սկսել է կառուցել Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[8]։ 1706-ական թվականներին նրա այրին՝ Անաստասիա Վասիլևնան, ավարտին է հասցրել առանձին աշխատանքներ[9]։
Տրոեկուրովների իշխանության տակ գյուղը գտնվել է մինչև 18-րդ դարի կեսերը[10], որից հետո դարձել է Սալտիկովների ընտանիքի սեփականությունը[11]։ Վերջիններս մինչև 1745 թվականը Տրոեկուրովոյում կառուցել են զանգակատուն, ստեղծել այգի, արհեստական լճակներ և կառուցել քարե կամարավոր կամուրջ[11]։ Նրանցից հետո այդ հողերը գտնվել են Պոտյոմկին-Տավրիչեսկիների տիրապետության տակ[12]։
Ռուսական հեղափոխությունից հետո Տրոեկուրովոյում ստեղծվել է կոլտնտեսություն[13]։ 1950-ական թվականների կեսերին նախկին գյուղի տարածքում սկսվել է բնակելի տների կառուցումը, իսկ 1960-ական թվականներին գյուղն ընդգրկվել է Մոսկվայի կազմում. ներկայում դա Խորոշյովո-Մնյովնիկի շրջանն է[4]։
Գերեզմանատան ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոեկուրովյան գերեզմանատունը հիմնադրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին և համարվել է հեղինակավոր. բանաստեղծ Սենյոն Լիպկինը նշել է, որ այն ստեղծվել է որպես Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղ[14]։ Գերեզմանատունն ստեղծվել է առաջին հերթին պետական ու քաղաքական ականավոր գործիչների համար[15][16]։
1962 թվականին գերեզմանի հիմնադրման ժամանակ նրա կազմում ներառվել է պուրակը, սակայն 1966 թվականին այն հանվել է որպես հանգստավայր օգտագործելու նպատակով, ինչի հետևանքով գերեզմանատան տարածքը 34 հեկտարից կրճատվել է մինչև 14 հա (ներկայում նրա տարածքը կազմում է շուրջ 21 հա)։ 1970-ական թվականներին քանդվել է տիրոջ տունը, իսկ ներկայում գյուղի շինություններից պահպանվում է միայն Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։
2011 թվականին «Տրոեկուրովո» գյուղատեղի պահպանվող տարածքը, որում ներառված են նաև Կունցևսկի ու Ռուբլյովսկի գյուղական գերեզմանոցները, կրճատվել է երկու անգամ։ Ըստ նախնական հաշվարկների՝ այդ տարածքում կարելի է տեղավորել շուրջ հինգ հազար գերեզման[1][16]։
Նույն թվականին Մոսկվայի ճակատամարտի 70-ամյակի տոնման հանդիսության նախապատրաստման ու անցկացման կազմկոմիտեի կողմից առաջարկվել է գերեզմանատան տարածքում տեղադրել հուշակոթող[17]։
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալների՝ 2013 թվականին Տրոեկուրովյան գերեզմանատանը տարածքների գումարն սկսվել է 2 մլն ռուբլուց[18]։ The Village նշում է, որ 2015 թվականին այդ գերեզմանատանը եղել է մեկ տեղի համար ամենաբարձր մեկնարկային գինը Մոսկվայի գերեզմանատների շարքում[19]։ «Ритуал» ոչ առևտրային կազմակերպության ղեկավարը 2017 թվականին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է, որ մեկ տարածքի գումարը կարող է կազմել մի քանի միլիոն ռուբլի[20], ինչպես նաև նշել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող արարողությունների սրահում կարող է տեղավորվել շուրջ 120 մարդ հոգեհացի ժամանակ[21]։
Տրոեկուրովյան գերեզմանատան տարածքում գործում է դիարան, արարողությունների յոթ սրահ հանգուցյալին հրաժեշտ տալու համար։ 2016 թվականից Մոսկ��այի խոշորագույն գերեզմանատների տարածքում գործում է Wi-Fi, որը հասանելի է այն գերեզմանների մոտ, որոնց այցելությունը կրում է մշակութային-լուսավորական բնույթ։ Տրոեկուրովյան գերեզմանատանն այդպիսի վայր է համարվում «էմոցիոնալ բեռնաթափման գոտին»՝ մուտքի մոտ և կենտրոնական ծառուղում[22]։ Նույն թվականին «Ритуал» ընկերությունը թարմացրել է նավիգացիան գերեզմանատան տարածքում[23], իսկ 2017 թվականին հայտարարել է վաճառքի կետերի արտաքին տեսքի ձևավորման մրցույթ[24]։
Գերեզմանատան ղեկավարությունը կազմակերպում է էքսկուրասիաներ հայտնի մարդկանց գերեզմանների մոտ[25]։
Հայտնի անձանց գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղված են մշակույթի գործիչներ՝ ջութակահար Դմիտրի Կոգանը[26], դերասաններ Վերա Գլագոլևա[27][28], Վլադիմիր Տոլոկոննիկովը[29], Վլադիսլավ Գալկինը[30], Անդրեյ Պանինը, Նատալյա Գունդարևան և Նատալյա Կրաչկովսկայան[31], երգիչներ Թամարա Միանսարովան[32], տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն[33] (թաղված է Տիեզերագնացների ծառուղում, որ հիմնադրվել է 2010 թվականին), քաղաքական գործիչներ Բորիս Նեմցովը[34], Գենադի Սելեզնյովը[35], դիվանագետ Վիտալի Չուրկինը[36], ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների լրագրողները, որ կրակի տակ էին ընկել Լուգանսկի մոտ[37], № 263 դպրոցում հնչած կրակոցներից զոհված ոստիկան Սերգեյ Բուշուևը[38] և այլք։ Տրոեկուրովյան գերեզմանատանն է գտնվում Սոնգ Հյե Ռիմի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի խորթ եղբայր Կիմ Չոն Նամի մայրը[39]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի մարդկանց գերեզմաններ | |||||||||
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Александр Трифонов, Юлия Саберова (2011 թ․ հուլիսի 26). «Старинный московский парк превратят в кладбище». Известия. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Москва: Энциклопедия, 1997, էջ 823
- ↑ Москва за Садовым кольцом, 2007, էջ 546-549
- ↑ 4,0 4,1 Москва: Энциклопедия, 1997, էջ 873
- ↑ Боярские дворы, 2008, էջ 217
- ↑ Москва за Садовым кольцом, 2011, էջ 511-512
- ↑ Боярские дворы, 2008, էջ 221
- ↑ Москва за Садовым кольцом, 2011, էջ 512
- ↑ Боярские дворы, 2008, էջ 232
- ↑ Боярские дворы, 2008, էջ 219
- ↑ 11,0 11,1 Боярские дворы, 2008, էջ 234
- ↑ Москва за Садовым кольцом, 2011, էջ 512-513
- ↑ Москва: Энциклопедия, 1997, էջ 609
- ↑ Давид Фельдман, Юрий Бит-Юнан Василий Гроссман. Литературная биография в историко-политическом контексте. — М: Неолит, 2016. — 248 с. — ISBN 978-5-9906768-4-8
- ↑ «Троекуровское кладбище». Кладбища Москвы и Петербурга. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 16,0 16,1 «История Троекуровского кладбища в Москве». Достопримечательности Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «С.Собянин провел заседание Оргкомитета по подготовке и проведению празднования 70-й годовщины битвы под Москвой». Официальный сайт мэра Москвы. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Москвичи такой бизнес в гробу видели». КП. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Анастасия Андреева (2015 թ․ հոկտեմբերի 7). «Открылась горячая линия для покупателей мест под семейные склепы». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Глава ГБУ "Ритуал": цель похоронного агента – раскачать клиента на деньги». РИА Новости. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Аня Чесова (2016 թ․ հուլիսի 13). «Сколько стоит похоронить человека в Москве». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Елена Михайловина (2015 թ․ դեկտեմբերի 10). «На московских кладбищах появится Wi-Fi». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Михаил Константинов (2016 թ․ հունիսի 16). «На московских кладбищах обновили систему навигации». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «ГБУ «Ритуал» найдет дизайнера торговых точек на кладбищах Москвы». Мослента. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ ««Ритуал» поможет организовать творческие встречи на могилах поэтов». Мослента. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «В Москве простились со скрипачом Дмитрием Коганом». РИА Новости. 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Валерий Мельников (2017 թ․ օգոստոսի 19). «Веру Глаголеву похоронили на Троекуровском кладбище». РИА Новости. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Последний фильм Глаголевой будет завершен в 2018 году». АиФ. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «В Москве состоялась церемония прощания с Владимиром Толоконниковым». АиФ. 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Народный любимец и дебошир. Главные эпизоды из жизни Владислава Галкина». АиФ. 2016 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «В Москве прошло прощание с актрисой Натальей Крачковской». АиФ. 2016 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Тамара Миансарова похоронена на Троекуровском кладбище в Москве». АиФ. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «В Москве похоронили космонавта Георгия Гречко». АиФ. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Немцова похоронили на Троекуровском кладбище Москвы». BBC. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «На Троекуровском кладбище в Москве открыли памятник Геннадию Селезневу». АиФ. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Захарова сообщила, что данные по смерти Чуркина переданы его семье». АиФ. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «ЧП с журналистами российских СМИ на Украине в 2014-2017 годах». РИА Новости. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «В Москве началась церемония прощания с погибшим в школе полицейским». Москва 24. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «В Москве Ким Чен Нам несколько раз навещал могилу матери». РИА Новости. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коллектив авторов Москва: Энциклопедия. — М.: "Большая Российская энциклопедия", 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3
- Романюк С. К. Москва за Садовым кольцом. — М.: АСТ, Астрель, 2007. — 896 с. — ISBN 978-5-17-073434-4
- Молева Н. М. Боярские дворы. — М.: АСТ: Олимп, 2008. — 413 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-048085-2; 978-5-7390-2140-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերեզմանատան կայքը
- Виртуальный некрополь
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածների ցանկ
- Троекуровское кладбище на сайте ГУП «Ритуал»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոեկուրովյան գերեզմանատուն» հոդվածին։ |