Jump to content

Անգիոպլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգիոպլաստիկա
Ենթադասendovascular surgery?
ICD-9-CM00.6, 36.0 և 39.50
MeSHD017130
LOINC36760-7

Անգոպլաստիկա, որը հայտնի է նաև որպես բալոնային անգիոպլաստիկա և անդրմաշկային ներլուսանցքային անգիոպլաստիկա, մինիմալ ինվազիվ, ներանոթային միջամտություն է որը կիրառվում է նեղացած կամ խցանված անոթների լուսանքը լայնացնելու համար, սովորաբար աթերոսկլերոզի ժամանակ[1]։Արտափքված բալոնը համադրված կաթետրի հետ (Բալոն կաթետր) անցկացվում է անոթի լուսանցքի ներսը մետեղական ուղեկցորդի միջոցով ապա ներփչվում է չափը ֆիքսելու համար[1]։Բալոնային հարկադրված ձգումը և շրջապատող մկանային հյուսվածքի, թույլ է տալիս լավացնել արյան հոսքը[1]։ Ստենտը սովորաբար տեղադրվում է բալոնային դիլատացիայից հետո, որպեսզի ապահովի լայնացած անոթի լուսանցքի անցանելիությունը, որից հետո կեթետրը հեռացվում է[2]։ Անգիոպլաստիկան ներառում է անոթային բոլոր միջամտությունները որոնք իրականացվում են տրանսմաշկային։

Բառը սերվում է Հունարեն ἀγγεῖον 'angeîon «անոթ» կամ «խոռոչ» (Մարդու մարմնի) և πλάσσω plássō «ձև»։

Գործածումը և ցուցումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնար զարկերակների անգիոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորոնար անգիոգրաֆիա(Ռենտգեն նկար ռենտգեն պոզիտիվ կոնտրաստով կորոնար անոթի լուսանցքում) որը ցույց է տալիս ձախ կորոնար ցիրկուլյացիան։Դիստալ ձախ գլխավոր կորոնար զարկերակը նկարի վերին ձախ անկյունում է։ Գլխավոր ցողուններից տեսանելի են նաև Ձախ շրջադարձային զարկերակը որը ընթանում է նկարի ստորին հատվածով ապա բարձրանում միանգամից վերև և ձախ առաջային վայրէջ զարկերակը որը ընթանում է ձախից աջ ապա իձնում է ներքջ տեղակայվելով ձախ շրջադարձային զարկերակի տակ։Ձախ առաջային վայրէջ զարկերակը սովորաբար բաժանվում է 2 ճյուղերի որոնք բարձրանում են հենց նկարի կենտրոնից ապա ուղղվում դեպի նկարի աջ հատված։

Կորոնար անգիոպլաստիկան թերապևտիկ միջամտություն է որի նպատակն է բուժել ստենոզացված սրտի կորոնար զարկերակները որոնք հայտնաբերվում են սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ[1]։Կորոնար անոթների նեղացած հատվածներիառաջացումը կապված է խոլեստերոլի կուտակման հետ անոթի պատում որը հայտնի է որպես աթերոսկլերոզ[3]։ Տրանսմաշկային կորոնար միջամտությունը, կորոնար անոթների անգիոպլաստիկա է ստենտավորումով, ոչ վիրահատական միջամտություն է որը կիրառվում է դեպի սիրտ արյան հոսքը լավացնելու համար[1]։

Կորոնար անգիոպլաստիկան ցուցված է կորոնար անոթների այնպիսի հիվանդությունների համար ինչպիսիք են անկայուն ստենոկարդիա, առանց ՍՏ-էլևացիայով և ՍՏ-էլևացիայով ինֆարկտները և կորոնար անոթների սպոնտան խցանման բուժման համար[1]։

Պերիֆերիկ անգոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերիֆերիկ անգիոպլաստիկան կապված է բալոնը օգտագործելով կորոնար անոթներից դուրս պերիֆերիկ անոթները լայնացնելու մեջ։ Աըս միջամտությունը մեծ մասամբ կիրառվում է աթերոսկլերոզային նեղացած անոթների բուժման մեջ որովայնում, ստորին վերջույթներում և երիկամային զարկերակներում որոնք առաջացել են պերիֆերիկ զարկերակների հիվանդություններով պայմանավորված։ Հաճախ պերիֆերիկ անգիոպլաստիկան կիրառվում է օգտագործելով մետաղական ուղեկցորդով, ստենտավորումով և աթերէկտոմիայով[4]։

Երիկամային զարկերակի անգիոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամային զարկերակների ստենոզը ասոցացվում է հիպերտենզիայի և երիկամային անբավարարության հետ[5]։ Երիկամային զարկերակների օբստրուկցիան կարող է բուժվել ստենտավորումով կամ առանց դրա[6]։Կա երիկամային անգիոպլաստիկայի հարաբերական ցուցում երիկամային զարկերակների նեղացում, ակնթարթային այտուց և կանգային սրտային անբավարարություն ունեցողների համար[6]։

Քնային զարկերակի անգիոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնային զարկերակների ստենոզը բուժվում է անգիոպլաստիկայով և ստենտավորումով այն պացիենտների համար ովքեր ունեն Քնային էնդարտերէկտոմիայի անցկացման բարձի ռիսկ[7]։ Ամեն դեպքում էնդարտերէկտոմիան նախընտրելի է ստենտավորման նկատմամբ, ստենտավորումը ցուցված է որոշակի պացիենտների համար ճառագայթում-մակածված ստենեզի և քնային զարկերակների վնասման դեպքում որոնք նախընտրելի չէ բուժել վիրահատական տարբերակով[8]։

Երակային անգիոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգիոպլաստիկան որը օգտագործվում է բուժելու համար, հեմոդիալիզի համր նախատեսված մուտքերի նեղացումները դեղապատ բալոնի միջոցով որը ապահովում անոթի լուսանցքի բաց լինելը 6ից 12 ամիս ավելի երկար քան սովորական բալոնային անգիոպլաստիկան[9]։ Անգիոպլաստիկան հաճախ օգտագործվում է ենթաանրակային երակի մնացորդային ստենոզը բուժոլու համար որը Կրծքային ելքի դեկոպրեսիոն վիրահատությամբ որը կատարվում է Կրծքային ելքի սինդրոմի ժամանակ[10]։ Կա հարաբերական ցուցում խորանիստ երակների ստենտավորման համար երակների քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ[11]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգիոպլաստիկան պահանջում է անոթային մուտք, սովորաբար ազդրային կամ ճաճանչային զարկերակներից և ազդրային երակից, որպեսզի ապահովվի մետաղալարերի և կաթետրների մուտքը դեպի անոթային համակարգ, եթե չկա բավարար չափի և որակի անոթային մուտք անգիոպլաստիկան հակացուցված է։ Անոթի փոքր չափը, հետին պատի կալցիֆիկացիան, օկլյուզիան, նախկինում տարած շունտավորումը կարող են բերել անոթային համակարգ մուտքի դժվարացմանը։

Անդրմաշկային կորոնար անգիոպլաստիկան հակացուցված է պացիենտների մոտ ձախ գլխավոր զարկերակի հիվանդությամբ որը կապված է վերոնշյալ զարկերակի սպազմի ռիսկի հետ միջամտության ընթացքում[12]։ ինչպես նաև այս միջամտությունը ցուցված չէ կորոնար անոթների 70%-ից պակաս նեղացման առկայության դեպքում[12]։

Իրականացման տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
ծայրային բալոնով կաթետր։
ներփչված բալոնով ստենտ
Բալոնային կաթետրի դիգրամմա

Մուտքը դեպի անոթային համակարգ սովորաբար ապահովվում է անդրմաշկային(մաշկի միջով, առանց մեծ վիրաբուժական միջամտության)։ (introducer sheat)) անունով գործիքը ներդրվում է արյան անոթ Սելդինգերի մեթոդով[13]։ Ֆլյուրոսկոպիկ ուղեցույցները օգտագործում են մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆը կամ ռենտգեն ֆլյուրոսկոպիան և ռենտգեն կոնտրաստ նյութերը որպեսզի ապահովեն անկյունային բժշկական մետաղալարերի և կաթետրների ներկա ժամանակով անցկացման համար[14]։ Որպեսզի բուժենք անոթի նեղացած հատվածը ուղեկցող մետաղալարը անցկացվում է նեղացած հատվածով որից հետո անցկացվում է բա��ոնը ամրացված կաթետրին ցանկալի հատված[15]։ Տեղադրությունը ճշտվում է ֆլյուրոսկոպիայով և բալոնը ներմղվում է կոնտրաստի ջրային խառնուրդով որի ճնշումը պետք է գերազանցի նորմալ արյան ճնշմանը 75-ից մինչև 500 անգամ (6-ից մինչև 20 մթնոլորտային ճնշում), անգիոպլաստիկաների մեծ մասը չեն պահանջում 10 մթն․ բարձր ճնշում[16]։ Ստենտը կարող է կամ տեղդրվել կամ ոչ։

Պրոցեդուրայի ելքում Բալոնը, կաթետրը և մետաղական ուղեկցող լարը հեռացվում են և վնասված անոթը բուժվում են կամ բարձր ճնշման կիրառմամբ կամ անոթը փակող սարքով[17]։

Ներճաճանչային զարկերակային մուտքը և ներազդրային զարկերակային մուտքը դրանք անդրմաշկային կորոնար միջամտության 2 հիմնական ձևերն են[18]։ Ճաճանչային մուտքը գերադասելի է սուր կորոնար սինդրոմի ժամանակ զգալի ավելի ցածր արյունահոսության և անոթային բարդությունների հանդիպման հաճախակաությամբ համեմատաբար ազդրային մուտքի[18]։ Ազդրային մուտքը ունի նաև մահացության բարձր հավանականություն պացիենըներ մոտ ովքեր ունեն սուր կորոնար սինդրոմի և արյունահոսության բարձր ռիսկ[18]։ Ճաճանչային մուտքը նաև գերադասելի է կյանքի որակի պահպանման տեսանկյունից քանի որ նվազեցնում է բուժման արժեքը և ռեսուրսները[18]։

Ռիսկեր և բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմեմատաբար վիրաբուժության հետ, անգիոպլաստիկան ունի ցածր ռիսկեր այն վիճակների բուժման համար որոնց դեպքում այն կիրառվում է, սակայն կան որոշ բարդություններ որնք կապված են անգիոպլաստիկայի հետ։

Անգիոպլաստիկան նաև ապահովում է ավելի կարճատև բուժում աթերոսկլերոզի ժամանակ հակված լինելով ռեստենոզի ի համեմատ շունտավորման[23]։Դեղապատ բալոն անգիոպլաստիկան ունի ռեստենոզի առաջացման ավելի ցածր հավանականություն ապահովելով անոթի անացնելիությունը կարճ և երկար ժամանակահատվածում ի համեմատ սովորական բալոն անգիոպլաստիկայի, ազդրածնկափոսային զարկերակի օկլյուզիվ հիվանդության ժամանակ[24]։ Դեղապատ ստենտներով և բալոններով իրականացվող անգիոպլաստիկան ունեն ռեստենոզի առաջացման ցածր և անոթային անցանելության պահպանման բարձր հաճախականություն, ինչպես նաև մահերի հաճախականության ցածր ռիսկ[25]։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

անգիոպլաստիկայից հետո պացիենտեները հսկվում են մեկ օր որից հետո բարդությունների բացակայության դեպքում դուրս են գրվում հիվանդանոցից[21]։

Կաթետրի հատվածը հսկվում է արյունահոսության և այտուցի առաջացման ինչպես նաև սրտի ռիթմը և արյան ճնշումը հայտնաբերելու համար ուշացած պատռվածքը կամ արյունահոսությունը[21]։ Միջամտությունից հետո ուղեցույցներոի համաձայն է պետք է իրականացվի նաև մեզի քանակի, սրտային սիմպտոմների, ցավիր և այլ նշանների հսկողություն[21]։ Սովորաբար պացիենտները ստանում ենհանգստացնող դեղորայք որը կանխարգելում է սպազմի առաջացումը։ Պացիենտները սովորաբար կարողանում են քայլել միջամտությանը հաջորդող 2-6 ժամերի ընթացքում և վերադառնում իրենց առօրյային հաջորդող 1 շբաթի ընթացքում[26]։

Անգիոպլաստիկայի վերականգնումը ներառում է խուսափում ֆիզիկական ակտիվությունից մի քանի օր։ Պացիենտներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր իրեր բարձրացնելուց և լարվածությունից 1 շաբաձ[27]։ Պացիենտները անհրաժեշտություն ունեն խուսափել ֆիզիկական ստռեսից կամ երկար սպորտային ծանրաբեռնվածությունից առավելագույնը 2 շաբաթ ժամկետով մեղմ բալոնային անգիոպլաստիկայից հետո[28]։

2 շաբաթանոց վերոնշյալ վերականգնվող ցիկլից հետո պացիենտը կարող է անվտանգ վերադառնալ ցածր ֆիզիկական վարժություններ կատարելու։ Վարժությունները ավրտած պացիենտներին խորհուրդ է տրվում իրականացնել վարժությունների մի քանի մոտեցումներ յուրաքանչյուր օր, աստիճանաբար ավելացնելով երկար մոտեցումները 1-ից 2-ի[29]։ Որպես նախազգուշացում, բոլոր կառուցված վարժությունները պետք է հսկվեն կարդիոլոգի կողմից մինչև դրանց կիրառումը։ Վարժությունների վրա հիմնված վերականգնումը անդրմաշկային կորոնար միջամտությունից հետո ցույց է տալիս կրկնվող անգինայի, ընդհանուր վարժությունների ժամանակի լավացում, ՍՏ-սեգմենտի նվազում և վարժությունների առավելագույն հանդուրժողականություն[30]։

Պացիենտները ովքեր ունենում են այտուցվածություն, արյունահոսություն կամ ցավ ներդրման տեղում, զարգացող տենդ, զգում են թուլություն, նկատում են գույնի կամ ջերմաստիճանի փոփոխություն վերջույթում, կամ ունենում են շնչարգելություն կամ ցավ կրծքավանդակում պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության։

Ստենտավորումով պացիենտներին սովորաբար ցուցված է կրկնակի հակաագրեգատային բուժում որը ներառում է P2Y12 ընկալիչների ինհիբիտոր, ինչպես օրինակ կլոպիդոգրել որը օգտագործվում ացետիլսալիցիլաթթվի հետ(ասպիրին)[31]։ Կրկնակի հակաագրեգատային բուժումը ցուցված է 1 ամիս ժամկետով սովորական ստենտի տեղադրումից հետո և 3 ամիս դեղապատ ստենտի տեղադրումից հետո[1]։ Կրկնակի հակաագրեգատային բուժումը իրականացվում է արյան մակարդուկների առաջացումը կանխարգելելու նպատակով սակայն այն բերում է նաև արյունահոսության ռիսկի բարձրացմանը այսպիսով շատ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր պացիենտի նախընտրությունները, սրտի վիճակը և արյունահոսության ռիսկը,երբ որոշում ենք տվյալ թերապիայի տևողությունը[31]։

Մեկայլ կարևոր նկատառումը այն է որ կլոպիդոգրելի և պրոտոնային պոմպի ինհիբիտորների համատեղ կիրառումը հաջորդող կորոնար անգիոգրաֆիայով համատեղվում է նշանակալից անբարենպաստ սրտային բարդությունների ինչպես օրինակ մեծ անբարենպաստ սրտանոթային իրադարձություններ, ստենտի տրոմբոզ, և սրտամկանի ինֆարկտ[32]։

Անգիոպլաստիկան հայտաբերվել է Ինտերվենցիոն ռադիոլոգ Չարլզ Դոտերի կողմից 1964թվականին[33]։ Դոկտոր Դոտերը, անգիոպլաստիկայի և կաթետրի միջոցով ստենտի տեղադրման հայտնագործությամբ, ժամանակակից բժշկության առաջամարտիկներիվ էր, որը սկզբում օգտագործվում էր պերիֆերիկ զարկերակների բուժման ժամանակ։ 1964 թվականին հունվարի 16 ին Դր․ Դոտերը անդրմաշկային եղանակով իրականացրեց ծնկափոսային զարկերակի լայնացում լոկալ ստենոզի հատվածում 82 տարեկան կնոջ մոտ ով հրաժարվում էր գանգրենացված և իշեմիկ վերջույթի ամպուտացիայից։ Հաջողված դիլատացիան որը իրականացվեց ուղեկցող մետաղալարով և Տեֆլոնե կաթետրով ապահովեց վերջույթի արյան մատակարարումը։ Լայնացված անոթը պահպանեց լուսանցքի անցանելիությունը մինչև նրա մահը, թոքաբորբից, 2,5 տարի անց[34]։ Չարլզ Դոտերը հայտնի է նաև որպես «ինտերվենցիոն ռադիոլոգիայի հայր» և ներկայացվել է Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում 1978թվականին։

Առաջին անդրմաշկային կորոնար անգիոպլաստիկան արդուն պացիենտի վրա իրականացրել է Անդղեաս Գղուցիգը 1977 թվականին սեպտեմբերի 16-ին․ Ցյուրիխում[35]։

Դր․ Սայմոնը առաջիններ ով իրականացրեց կորոնար անգիոպլաստիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1978 թվականին մարտի 1-ին Լենոքս Հիլլ Հոսօիտալում որը գտնվում է Նյու Յորքում։ Նույն օրը Դր․ Ռիչարդը Սուրբ Մերիի հոսպիտալում որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում իրականացրեց 2-րդ անգիոպլաստիկան ԱՄՆ-ում։

Անգիոպլաստիկայի սկզբնական ձևում դա պարզ բալոնային դիլատացիան է առանց ստենտավորման, մինչև Մերկ մետաղական ստենտների հայտնաբերումը 1980-ական թվականներին որը կանխարգելում էր ռեստենոզի առաջացումը[1]։

Հայտնաբերվել է որ մերկ մետաղական ստետնեռը հանդիսանում են ռեստենոզի առաջացման պատճառ պայմանաորված նեոինտիմալ հիպերպլազիայով և թրոմբոզով, որը խթան հանդիսացավ որ հայտնաբերվեն դեղապատ ստենտները որոնք պատված են հակապրոլիֆերատիվ դեղորայքով որպեսզի կանխարգելեն ռեստենոզի առաջացումը[1]։

Առաջին կորոնար անգիոպլաստիկան դեղապատ սիստեմատիկ ստենտով իրականացվել է Դր․ Ստրետզերը և Դր․ Լուիս դե լա ֆուենտե 1999 թվականին Արգենտինայի դիագնոզի և բուժման ինստիտուտում[36] որը գտնվում է Բուենոս Այրեսում։

Ինգեմեր Հեմրի Լուքուիստը հայտնաբերել է վերջին սերնդի ստենտները (over-the-wire) որոնք այժմէլ կիառվում են անգիոպլաստիկ միջամտությունների ժամանակ ամբողջ աշխարհում[37]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Chhabra, Lovely; Zain, Muhammad A.; Siddiqui, Waqas J. (2019), «Angioplasty», StatPearls, StatPearls Publishing, PMID 29763069, Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին
  2. K, Marmagkiolis; C, Iliescu; Mmr, Edupuganti; M, Saad; Kd, Boudoulas; A, Gupta; N, Lontos; M, Cilingiroglu (2019 թ․ դեկտեմբեր). «Primary Patency With Stenting Versus Balloon Angioplasty for Arteriovenous Graft Failure: A Systematic Review and Meta-Analysis». The Journal of invasive cardiology (անգլերեն). PMID 31786526. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  3. «Atheroscleoris». NHLBI.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. O, Abdullah; J, Omran; T, Enezate; E, Mahmud; N, Shammas; J, Mustapha; F, Saab; M, Abu-Fadel; R, Ghadban (2018 թ․ հունիս). «Percutaneous Angioplasty Versus Atherectomy for Treatment of Symptomatic Infra-Popliteal Arterial Disease». Cardiovascular revascularization medicine : including molecular interventions (անգլերեն). PMID 29269152. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  5. G, Raman; Gp, Adam; Cw, Halladay; Vn, Langberg; Ia, Azodo; Em, Balk (2016 թ․ նոյեմբերի 1). «Comparative Effectiveness of Management Strategies for Renal Artery Stenosis: An Updated Systematic Review». Annals of internal medicine (անգլերեն). PMID 27536808. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  6. 6,0 6,1 van den Berg, Danielle T. N. A.; Deinum, Jaap; Postma, Cornelis T.; van der Wilt, Geert Jan; Riksen, Niels P. (2012 թ․ հուլիս). «The efficacy of renal angioplasty in patients with renal artery stenosis and flash oedema or congestive heart failure: a systematic review». European Journal of Heart Failure. 14 (7): 773–781. doi:10.1093/eurjhf/hfs037. ISSN 1879-0844. PMID 22455866.
  7. Ahn, Sun Ho; Prince, Ethan A.; Dubel, Gregory J. (2013 թ․ սեպտեմբեր). «Carotid Artery Stenting: Review of Technique and Update of Recent Literature». Seminars in Interventional Radiology. 30 (3): 288–296. doi:10.1055/s-0033-1353482. ISSN 0739-9529. PMC 3773038. PMID 24436551.
  8. S, Giannopoulos; P, Texakalidis; Ak, Jonnalagadda; T, Karasavvidis; S, Giannopoulos; Dg, Kokkinidis (2018 թ․ հուլիս). «Revascularization of Radiation-Induced Carotid Artery Stenosis With Carotid Endarterectomy vs. Carotid Artery Stenting: A Systematic Review and Meta-Analysis». Cardiovascular revascularization medicine : including molecular interventions (անգլերեն). PMID 29422277. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  9. Ij, Yan Wee; Hy, Yap; Lt, Hsien Ts'ung; S, Lee Qingwei; Cs, Tan; Ty, Tang; Tt, Chong (2019 թ․ սեպտեմբեր). «A Systematic Review and Meta-Analysis of Drug-Coated Balloon Versus Conventional Balloon Angioplasty for Dialysis Access Stenosis». Journal of vascular surgery (անգլերեն). PMID 31445651. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  10. Db, Schneider; Pj, Dimuzio; Nd, Martin; Rl, Gordon; Mw, Wilson; Jm, Laberge; Rk, Kerlan; Cm, Eichler; Lm, Messina (2004 թ․ հոկտեմբեր). «Combination Treatment of Venous Thoracic Outlet Syndrome: Open Surgical Decompression and Intraoperative Angioplasty». Journal of vascular surgery (անգլերեն). PMID 15472583. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  11. Seager, M. J.; Busuttil, A.; Dharmarajah, B.; Davies, A. H. (2016 թ․ հունվար). «Editor's Choice-- A Systematic Review of Endovenous Stenting in Chronic Venous Disease Secondary to Iliac Vein Obstruction». European Journal of Vascular and Endovascular Surgery: The Official Journal of the European Society for Vascular Surgery. 51 (1): 100–120. doi:10.1016/j.ejvs.2015.09.002. ISSN 1532-2165. PMID 26464055.
  12. 12,0 12,1 Malik, Talia F.; Tivakaran, Vijai S. (2019), «Percutaneous Transluminal Coronary Angioplasty (PTCA)», StatPearls, StatPearls Publishing, PMID 30571038, Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին
  13. L, Thaut; W, Weymouth; B, Hunsaker; D, Reschke (2019 թ․ հունվար). «Evaluation of Central Venous Access With Accelerated Seldinger Technique Versus Modified Seldinger Technique». The Journal of emergency medicine (անգլերեն). PMID 30503723. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  14. Saeed, Maythem; Hetts, Steve W.; English, Joey; Wilson, Mark (2012 թ․ հունվար). «MR fluoroscopy in vascular and cardiac interventions (review)». The International Journal of Cardiovascular Imaging. 28 (1): 117–137. doi:10.1007/s10554-010-9774-1. ISSN 1569-5794. PMC 3275732. PMID 21359519.
  15. Ali, Ronan; Greenbaum, Adam B.; Kugelmass, Aaron D. (2012 թ․ հունվարի 14). «A Review of Available Angioplasty Guiding Catheters, Wires and Balloons - Making the Right Choice». Journal - A Review of Available Angioplasty Guiding Catheters, Wires and Balloons - Making the Right Choice (բրիտանական անգլերեն).
  16. Jk, Kahn; Bd, Rutherford; Dr, McConahay; Go, Hartzler (1990 թ․ նոյեմբեր). «Inflation Pressure Requirements During Coronary Angioplasty». Catheterization and cardiovascular diagnosis (անգլերեն). PMID 2225048. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  17. McTaggart, R. A.; Raghavan, D.; Haas, R. A.; Jayaraman, M. V. (2010 թ․ հունիսի 1). «StarClose Vascular Closure Device: Safety and Efficacy of Deployment and Reaccess in a Neurointerventional Radiology Service». American Journal of Neuroradiology (անգլերեն). 31 (6): 1148–1150. doi:10.3174/ajnr.A2001. ISSN 0195-6108. PMID 20093310.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Mason Peter J.; Shah Binita; Tamis-Holland Jacqueline E.; Bittl John A.; Cohen Mauricio G.; Safirstein Jordan; Drachman Douglas E.; Valle Javier A.; Rhodes Denise; Gilchrist Ian C.; null null (2018 թ․ սեպտեմբերի 1). «An Update on Radial Artery Access and Best Practices for Transradial Coronary Angiography and Intervention in Acute Coronary Syndrome: A Scientific Statement From the American Heart Association». Circulation: Cardiovascular Interventions. 11 (9): e000035. doi:10.1161/HCV.0000000000000035.
  19. 19,0 19,1 19,2 Jongkind, Vincent; Akkersdijk, George J. M.; Yeung, Kak K.; Wisselink, Willem (2010 թ․ նոյեմբեր). «A systematic review of endovascular treatment of extensive aortoiliac occlusive disease». Journal of Vascular Surgery. 52 (5): 1376–1383. doi:10.1016/j.jvs.2010.04.080. ISSN 1097-6809. PMID 20598474.
  20. Calma, D (2004 թ․ մայիսի 6). «Cardiologists are briefed about radiation risks». IAEA. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Guidelines for Percutaneous Transluminal Angioplasty». Journal of Vascular and Interventional Radiology (English). 1 (1): 5–15. 1990 թ․ նոյեմբերի 1. doi:10.1016/S1051-0443(90)72494-3. ISSN 1051-0443.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Huibers, Anne E.; Westerink, Jan; de Vries, Evelien E.; Hoskam, Anne; den Ruijter, Hester M.; Moll, Frans L.; de Borst, Gert J. (2018 թ․ սեպտեմբեր). «Editor's Choice - Cerebral Hyperperfusion Syndrome After Carotid Artery Stenting: A Systematic Review and Meta-analysis». European Journal of Vascular and Endovascular Surgery: The Official Journal of the European Society for Vascular Surgery. 56 (3): 322–333. doi:10.1016/j.ejvs.2018.05.012. ISSN 1532-2165. PMID 30196814.
  23. Fowkes, FG; Gillespie, IN (2000). «Angioplasty (versus non surgical management) for intermittent claudication». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD000017. doi:10.1002/14651858.CD000017. PMID 10796469. Կաղապար:Retracted
  24. Jongsma, Hidde; Bekken, Joost A.; de Vries, Jean-Paul P. M.; Verhagen, Hence J.; Fioole, Bram (2016 թ․ նոյեմբեր). «Drug-eluting balloon angioplasty versus uncoated balloon angioplasty in patients with femoropopliteal arterial occlusive disease». Journal of Vascular Surgery. 64 (5): 1503–1514. doi:10.1016/j.jvs.2016.05.084. ISSN 1097-6809. PMID 27478005.
  25. K, Katsanos; S, Spiliopoulos; P, Kitrou; M, Krokidis; D, Karnabatidis (2018 թ․ դեկտեմբերի 18). «Risk of Death Following Application of Paclitaxel-Coated Balloons and Stents in the Femoropopliteal Artery of the Leg: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Trials». Journal of the American Heart Association (անգլերեն). PMID 30561254. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  26. «What should I expect after my procedure?». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  27. «Recovery - Coronary angioplasty and stent insertion». National Health Service, UK. 2018 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին. Page last reviewed: 28/08/2018
  28. «Angioplasty Recovery». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  29. «Exercise Guidelines After Angioplasty». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  30. Yang, Xinyu; Li, Yanda; Ren, Xiaomeng; Xiong, Xingjiang; Wu, Lijun; Li, Jie; Wang, Jie; Gao, Yonghong; Shang, Hongcai; Xing, Yanwei (2017 թ․ մարտի 17). «Effects of exercise-based cardiac rehabilitation in patients after percutaneous coronary intervention: A meta-analysis of randomized controlled trials». Scientific Reports. 7. doi:10.1038/srep44789. ISSN 2045-2322. PMC 5356037. PMID 28303967.
  31. 31,0 31,1 «ACC/AHA Guideline Update on Duration of Dual Antiplatelet Therapy in CAD Patients». American College of Cardiology. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  32. Bundhun, Pravesh Kumar; Teeluck, Abhishek Rishikesh; Bhurtu, Akash; Huang, Wei-Qiang (2017 թ․ հունվարի 5). «Is the concomitant use of clopidogrel and Proton Pump Inhibitors still associated with increased adverse cardiovascular outcomes following coronary angioplasty?: a systematic review and meta-analysis of recently published studies (2012 - 2016)». BMC cardiovascular disorders. 17 (1): 3. doi:10.1186/s12872-016-0453-6. ISSN 1471-2261. PMC 5221663. PMID 28056809.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  33. Dotter CT, Judkins MP (1964 թ․ նոյեմբեր). «Transluminal treatment of arteriosclerotic obstruction». Circulation. 30 (5): 654–70. doi:10.1161/01.CIR.30.5.654. PMID 14226164. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  34. Rösch, Josef; և այլք: (2003). «The birth, early years, and future of interventional radiology». J Vasc Interv Radiol. 14 (7): 841–853. doi:10.1097/01.RVI.0000083840.97061.5b. PMID 12847192.
  35. «Andreas R. Gruentzig – Biographical Sketch». ptca.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  36. «Argentina Institute of Diagnosis and Treatment (IADT), Argentina / Institution outputs / Nature Index». NatureIndex.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  37. «System for filling and inflating and deflating a vascular dilating cathether assembly». patents.com. patents.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.