Jump to content

Անատոլի Բիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Բիկով
ռուս.՝ Анатолий Григорьевич Быков
Ծնվել էփետրվարի 25, 1938(1938-02-25)
ԾննդավայրԿլին, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 19, 2009(2009-01-19) (70 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունպրոֆեսոր, իրավաբան, համալսարանի դասախոս, գիտնական և adjudicator
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Անատոլի Բիկով (փետրվարի 25, 1938(1938-02-25), Կլին, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 2009(2009-01-19)), իրավագիտության դոկտոր (1985), պրոֆեսոր և Մոսկվայի պետական համալսարանի առևտրային իրավունքի և իրավագիտության ֆակուլտետի վարիչ (1988-2001)։ Ռուսաստանի Դաշնության Առևտրի և արդյունաբերության պալատի Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի արբիտր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Բիկովը ծնվել է 1938 թվականի փետրվարի 25-ին, Մոսկվայի Կլին շրջանում։ 1955-1960 թվականներին եղել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող։ Ավարտելուց հետո դարձել է քննիչ-սովորող Մոսկվայի մարզի Պոդոլսկի դատախազությունում։ Մեկ տարի անց՝ 1961 թվականին, ստանձնեց ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդի պետական արբիտրաժում ավագ խորհրդատուի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 1968 թվականը, միևնույն ժամանակ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի և իրավագիտության ֆակուլտետում (1964-1968)։

Դրանից հետո, փետրվարին, Բիկովը սկսեց աշխատել իրավագիտության ֆակուլտետում նախ՝ որպես օգնական, ապա որպես ավագ դասախոս։ 1968 թվականի հունվարին Խորհրդային իրավաբան Վենիամին Գրիբանովի գլխավորությամբ Բիկովը պաշտպանեց իր թեզը՝ «Քաղաքացիական պատժամիջոցների դերը ծախսերի հաշվառման իրականացման գործում» թեմայով։ Այնուհետև նա դարձել է Մոսկվայի պետական համալսարանի ասիստենտ։ Պերեստրոյկայի սկզբում՝ 1985 թվականին, նա հաջողությամբ պաշտպանեց դոկտորական դիսերտացիան «Գործարար պայմանագրի արդյունավետությունը» թեմայով (գրված 1982 թվական)։ Դարձավ իրավագիտության դոկտոր և պրոֆեսոր։

1988 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակահատվածում (այլ աղբյուրների համաձայն` 1989 թվականի հունիսիցն) Անատոլի Բիկովը եղել է Մոսկվայի պետական համալսարանի ձեռնարկատիրական իրավունքի ամբիոնի վարիչ (խորհրդային տարիներին` տնտեսական իրավունքի ֆակուլտետ)։ Դրանից հետո նա դարձել է նույն ամբիոնի պրոֆեսոր-խորհրդատու։ Նա քսան թեկնածուական դիսերտացիայի ղեկավարն էր։ 1990-1991 թվականներին համալսարանում աշխատելիս նա եղել է ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության հանձնաժողովի անդամ (ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ապրիլի 26-ի բանաձևով)։ 1988 թվականին դարձավ Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատում ստեղծված Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի արբիտր։ 1995 թվականին նա միացավ այս դատարանի նախագահությանը։

Բացի այդ, 1991- 2001 թվականներին Բիկովը խորհրդակցել է Վառելիքի և էներգետիկայի նախարարությունում առևտրային իրավունքի հարցերով խորհրդատուի հետ (Ռուսաստանի Դաշնության վառելիքի և էներգետիկայի նախարարություն)։ Նա մասնակցում էր տնտեսական իրավունքի և արտաքին տնտեսական գործունեության իրավական կարգավորման բաժնի ստեղծմանը, արդեն Ռուսաստանում։ 1992-ին, այս գերատեսչությունը վերածվեց բիզնեսի իրավունքի գործող վարչության։

Անատոլի Բիկովը մոտ երկու հարյուր գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է, որոնք ներառում են դասագրքեր, մենագրություններ և սովետական (ռուս) տնտեսական դասագրքեր, որոնք հիմնականում վերաբերվում են օրենսդրությունում առկա քաղաքացիական և բիզնեսի  հիմնախնդիրներին։ Նա գրել է մեկնաբանություններ օրենսդրության և արբիտրաժային պրակտիկայի վերաբերյալ` ձեռնարկությունների տնտեսական գործունեության իրավական կարգավորման և ձեռնարկատիրական գույքային պատասխանատվության, ինչպես նաև տրանսպորտի հարցերով։ Նրա մի շարք գործեր թարգմանվել են իսպաներեն և գերմաներեն։ Ըստ Մոսկվայի պետական համալսարանի, «Բիկովիի աշխատանքները դրական արձագանք գտան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում և Կուբայում հրապարակված ակնարկներում»։ Բիկովը գաղափարի հեղինակ էր, որի շրջանակներում բիզնես իրավունքը առանձնացված էր առևտրային իրավունքից։ Նա հավատում էր, որ մասնավոր իրավունքը՝ առևտրային իրավունքը հիմք է հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության համար[1]։

  • Պլան և տնտեսական պայմանագիր (1975)[2]
  • Ձեռնարկություն և տրանսպորտ (1979)
  • Սովետական քաղաքացիական իրավունք։ Դասագիրք։ 1-2 հատոր (1979—1980)
  • ձեռնարկատիրական իրավունք։ Ձևավորման և զարգացման խնդիրներ (1992)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Белых В. С. Правовое регулирование предпринимательской деятельности в России. Монография. — Проспект, 2014. — 499 с. — ISBN 9785392013296
  2. Рубцова Н. В. Об истоках предпринимательского договора // Проблемы экономики и юридической практики. — 2016. — В. 3. — ISSN 2541-8025.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белицкая А. 25 февраля 2008 года исполняется 70 лет доктору юридических наук, профессору Анатолию Григорьевичу Быкову // Энергетическое право, 2008, N 1.
  • А. Г. Быков: человек, ученый, учитель / юридический фак. Московского гос. ун-та им. М. В. Ломоносова; отв. ред. Е. П. Губин. — Москва : СТАРТАП, 2013. — 415 с., ISBN 978-5-9904334-2-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Анатолий Григорьевич Быков». law.msu.su. МГУ, Кафедра коммерческого права и основ правоведения: Кадровый состав. 2016 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.