Աղբի (Սասունի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբի (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Աղբի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սասունի գավառակ |
Այլ անվանումներ | Ախպի, Աղբիկ, Աղբինք, Աղպի, Աղպիկ, Աղփի |
Բնակչություն | 548 մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղբենցի |
Աղբի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում, Ծովասարից 8-10 կմ հեռավորության վրա, լեռնային վայրում։
Գյուղը բաժանված էր չորս թաղի։ Թաղերից երեքի անուններն են՝ Գյալաշառ, Թխիկ, Խտան[1]։
1909 թվականին ուներ 548 հայ բնակիչ։ 1910-1913 թթ.-ին ուներ 90 տուն՝ մոտ 600 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Աղբին ավերվել ու ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասը գաղթել տարբեր երկրներ։ 1986 թ.-ի դրությամբ Աղբիում դեռևս կան մի քանի հայ ընտանիքներ, որոնց մասին կան աղոտ տեղեկություններ։
Աղբին ուներ Ս. Սարգիս և Ս. Մարիամ անուններով եկեղեցիներ։ Գյուղում կար վարժարան[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 Հունվարի 9-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 164 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 249)։ |
|